Առաջադրանք 1․ Հայակական լեռնաշխարհի լեռնագրություն

  • Վերլուծել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները:

Պատասխան

Ֆիզիկական քարտեզներում տեսնում եք, որ Հարավարևմտյան Ասիայի բարձրավանդակների շարքում Հայաստան աշխարհը պատկերված է որպես կենտրոնական դիրք գրավող տարածք, որը կրում է Հայկական լեռնաշխարհ անվանումը։ Նրանից արևմուտք տարածվում է Փոքրասիական բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ Իրանական բարձրավանդակն է։ Ֆիզիկաաշխարհագրական դիրքի նկարագիրը դրանով չի սպառվում։ Նրա հյուսիսում Կովկասյան Մեծ լեռնաշղթան է, հարավում ՝ Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները։

Շարունակել կարդալ