0

Կողք կողքի․ ազգային փոքրամասնություններ` Մոլոկաններ

Ովքե՞ր են մոլոկանները։

Պատասխան

ռուսական կրոնական շարժում է (կրոնական փոքրամասնություն), որ
առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին, Տամբովի գավառում։ Մոլոկանների կրոնական
ուղղությունը առաջացել է դուխոբորների աղանդից և պահպանել վերջինիս
վարդապետության և ծեսերի մեծ մասը: Կրոնական ուղղության հիմնադիրն է Սիմոն
Ուկլեինը: «Մոլոկան» անունը տրվել է դեռ 1765 թվականին: Անվանումը կապում են
ավետարանական «հոգևոր կաթի» (словесное молоко)՝ իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի
ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։ Մոլոկանները
իրենց «Հոգևոր քրիստոնյաներ» են անվանում և իրենց ընդունած մոլոկան անունը
բացատրում են նրանով, որ իրենց դավանած վարդապետությունը այն օգտագործվող կաթն
է, որի մասին խոսվում է Սուրբ Գրքի մեջ:

Շարունակել կարդալ
Skip to toolbar