0

Բնակչության ազգային կազմը

Բնակչության ազգային կազմը։ Հայաստանի Հանրապետությունը բնակչության ազգային կազմով աշխարհի առավել միատարր երկրներից է։ Հիմնական ազգը՝ հայերը, 2011 թ․ մարդահամարի տվյալներով կազմում են բնակչության ընդհանուր թվի 98,1%-ը։ Հայաստանի Հանրապետությունում թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են։ Նրանց թիվը 2011 թ․ մարդահամարի տվյալներով 35,3 հազ է։ Մեշ մասը բնակվում է Արագածոտնի և Արմավիրի մարզերի գյուղական բնակավայրերում։ Հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, հատկապես ոչխարաբուծությունը։ Թեև նրանց ծնելիության և բնական աճի ցուցանիշները բավականին բարձր են, սակայն արտագաղթի պատճառով եզդիների թիվը վերջին տասը տարիներին նույնիսկ նվազել։ երրորդ տեղում ռուսներն են․ որոնց թիվը 2011 թ․ մարդահամարի տվյալներով 11,9 հազ․ է։ Ռուսների մեծ մասն ապրում է երևանում, Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում։ Նախկինում ռուս կրոնական աղանդավորներով՝ մոլոկաններով և դուխոբորներով են բնակեցված եղել հանրապետության հյուսիսի, հատկապես Լոռու մարզի մի շարք գյուղական բնակավայրեր ( Լերմոնտովո, Ֆիոլետովո, Մեդովկա և այլն)։ Սակայն վերջին տարիներին նրանց մեծ մասն արտագաղթել է։ ՀՀ-ում մյուս ազգերից համեմատաբար մեծաքանակ են ասորիները, քրդերը, ուկրաինացիները, Վրացիները, հույները, որոնցից յուրաքանչյուրի թիվը 3 հազարից էլ պակաս է։ Հույների մեծ մասն ապրում է պղնձարդյունաբերական քաղաքներում ( Ալավերդի, Ախթալա, Շամլուղ), ասորիները ՝ Արարատի մարզի Վերին Դվին և Դիմիտրով գյուղերում։ Ուկրաինացիները հիմնականում քաղաքաբնակ են։

0

Լոռու մարզի ընդհանուր բնութագիրը

  1. Տարածքը՝ 3799 կմ
  2. Բնակչությունը՝ 235,5 հազ․ բնակիչ
  3. Կենտրոնը՝ ք․ Վանաձոր

Լոռու մարզը տարածքի մեծությամբ հանրապետությունում երրորդն է, իսկ բնակչության թվով՝ հինգերորդը։ Մարզը կազմավորվել է Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի և Տաշիրի նախկին վարչական շրջանների միավորումից։ Լոռին ունի համեմատաբար նպաստավոր աշխարհագրական դիրք։ Տարածքի կենտրոնական մասով անցնում է Հայաստանի գլխավոր երկաթուղին։ Դրա միջոցով հյուսիսային ուղղությամբ մարզը ելք ունի դեպի Վրաստան և նրա սևծովյան նավահանգիստները, իսկ արևմտյան ուղղությամբ՝ Գյումրու միջով դեպի թուրքիա, ինչպես նաև դեպի մայրաքաղաք Երևան։ Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը։

Կարդալ ավելին
0

Պաուլո Կոելիո. Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին՝ վերլուծություն

Պատմությունը սեփական երազանքին հետեւելու մասին էր եւ այն մասին, որ պետք չի լսել այն մարդկանց կարծիքը որոնք խոչնդոտում է մեր երազանքի իրականացմանը։ Այս պատմություն մի աղջիկա մասինը ով ամբողջ օրը սրինգ էր նվագում։ Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Սակայն մի օր մարդիկ պատմեցին նրա որ կյանքը այնպես չէ ինչպես ինքն էր պատկերացնում։ Նա հավատաց մարդկանց և դադարեց սրինգը նվագել։  Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:

Շարունակել կարդալ
0

Պաուլո Կոելիո. Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

Շարունակել կարդալ
0

Սուրբ Ծննդյան հեքիաթ

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:

Շարունակել կարդալ
0

Վստահություն

Ի՞նչ է վստահությունը։

Պատասխան

Վստահությունը համոզվածություն է այլ մարդու բարեխղճության,
անկեղծության, դրական մղումների մեջ և այդ համոզվածության վրա հիմնված բաց
ու դրական փոխհարաբերություն այդ մարդու հետ:

Շարունակել կարդալ
0

Կիսամյակային հաշվետվություն

Ես Գևորգ Ալեքսանյան եմ։ Արդեն կես տարի է ինչ սովորում եմ << Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր քոլեջում։ Օգոստոսի 18, 19, 20 եղավ մեր մուտքի ճամբարն էր` դեպի քոլեջ։ Այդ օրերին ընթացքում ծանոթացանք քոլեջի միջավայրի հետ, ուսանողների հետ, դասավանդողների հետ։ Ես այդ օրերին ընթացքում ստեղծել եմ իմ բլոգ։ Այս կիսամյակը անցավ շատ հետաքրքիր։ Մենք այս կիսամյակում ունեցեք հետաքրքիր ճամփորդություններ և հետաքրքիր ֆլեշմոբներ։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ
0

Կիսամյակային հաշվետվություն

Ես Գևորգ Ալեքսանյան եմ։ Արդեն կես տարի է ինչ սովորում եմ << Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր քոլեջում։ Օգոստոսի 18, 19, 20 եղավ մեր մուտքի ճամբարն էր` դեպի քոլեջ։ Այդ օրերին ընթացքում ծանոթացանք քոլեջի միջավայրի հետ, ուսանողների հետ, դասավանդողների հետ։ Ես այդ օրերին ընթացքում ստեղծել եմ իմ բլոգ։ Այս կիսամյակը անցավ շատ հետաքրքիր։ Մենք այս կիսամյակում ունեցեք հետաքրքիր ճամփորդություններ և հետաքրքիր ֆլեշմոբներ։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ
1 2 3 4
Skip to toolbar