0

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում

***

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ…

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ստվեր.—
Ես իմ սերն եմ սիրում…
0

Տերյանական լեզվի զարգացման փուլեր և Տեսակետներ Տերյանի ստեղծագործության մասին

Տերյանական լեզվի զարգացման փուլեր, 20-րդ դարիհայ մեծանուն բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանիստեղծագործական կյանքը, ըստ լեզվի զարգացման, կարելի է բաժանել չորս փուլերի։

Կարդալ ավելին
0

Վահան Տերյանի Կենսագրություն , Բանաստեղծական շարքեր , Ֆիլմագրություն, Ժամանակակիցները Վահան Տերյանի մասին, Վահան Տերյանի հիշատակին։

Կենսագրություն

Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի (այժմ Ջավախք) Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից։ Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, որի թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր։

Կարդալ ավելին
Skip to toolbar