0

Հռոմեական դրածոները Հայոց գահին

Մ. թ. 1-ին Տիգրան Դ-ն զոհվել է նախակովկասյան տափաստաններից Հայաստան ներխու­ժած սարմատական քոչվոր ցեղերի դեմ պատերազմում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից: Սա ճակատագրական էր. Տիգրան Դ-ն արքայատոհմի վերջին արական ներկայացուցիչն էր: «Հայերը մնացին առանց թագավորի, անտերունչ»,- գրում է հռոմեացի պատմագիր Տակիտոսը:

կարդալ ավելին
0

Բառարանային ֆլեշմոբ. Փերիայի բարբառային բառարան

Փերիան գավառ է եղել Իրանի Սպահան քաղաքի մոտակայքում, որտեղ ապրել են Շահ-Աբասի օրոք (1600-ականներին) Նախիջևանի Ջուղայից գաղթեցրած հայեր, ինչպես նաև պարսիկներ, վրացիներ, լոռեր, և թուրքեր։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
0

Գյումրի բառերի բառարան

  1. ջոմարդ– առատաձեռն
  2. զիբիլ – աղբ
  3. ղռավ – եղյամ
  4. աբուռ – ամոթ , նամուս
  5. ղուռմիշ տալ – լարել
  6. քյոսթավասի – աղբը հավաքող բահ
  7. բաբուջ , չանթ– հողաթափիկ (ներ)
  8. բրդուջ – փաթաթած սենդվիչ
  9. փալաս – գորգ
  10. չախլամա – թան
  11. թավաքյալի – տարօրինակ
  12. սայլուգ – գիժ, խելառ
  13. սիլլա – ապտակ
  14. ղազմա – քլունք
  15. քյալա – գլուխ
  16. տերաղոտի – սամիթ
  17. տեյմորտակ – մինչև վերջ
  18. քյանդրբազ – լարախաղ
  19. իննադու, մախսուզ – դիտավորյալ
  20. վերասյա – ոչ կանխիկ,( բարբառային– նիսյա)
  21. նաղդ – կանխիկ
  22. ցվետնո – ծաղկակաղամբ
  23. չակուջ – մուրճ
  24. ղասաբ – մսագործ
  25. ճվալ – բղավել
  26. թութուրբա դառնալ – անհասանելի լինել, թանկանալ
  27. ղայդին – նորմալ, ճիշտ
  28. լփռիկ – անճոռնի, անդաստիարակ
  29. ձութ – ծամոն
  30. ղայիշ – գոտի
  31. մայլա – տեղատարածք
  32. բոշա խոմ չես՞ – անճաշակ,անկուլտուրական վարք ու բարքով մարդ
  33. նարդվան – աստիճան
  34. չիբուղ (սա ճխամուրճի հետ կապ չունի)– բուրդը ձաղտելու ձող
  35. չփխել – ձաղտել
  36. քծիբ, ջինդար – անկամեցող, ժլատ
  37. գանել – զզվել
  38. լախանա – կաղամբ
  39. կագալ – ընկույզ
  40. բիլամ – նույնիսկ
  41. չամուռ – ցեխ
  42. ճլոպա – թաց ձյուն
  43. պլպլան – փայլուն
  44. սարսախ – հիմար, ապուշ
  45. սալամաթ – ողջ–առողջ
  46. առավոտ կանուխ – վաղ առավոտյան
  47. թազա – նոր
  48. թամբալ – ալարկոտ
  49. յորղան – վերմակ
  50. չվան – պարան
  51. բրդել հացը – մանրացնել, փոքր մասերի բաժանել
Skip to toolbar