0

Իմ երգը|Հովհաննես Թումանյան |

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր, 

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ 

Ծով բարություն, շնորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։ 

Անհուն հանքը իմ գանձերի, 

Սիրտս է առատ, լեն ու ազատ. 

Ինչքան էլ որ բաշխեմ ձրի— 

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։ 

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես 

Գողից, չարից, չար փորձանքից, 

Աշխարհքով մին՝ ահա էսպես 

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։ 

Ես հարուստ եմ, ես բախտավոր 

Իմ ծննդյան պայծառ օրեն, 

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր, 

Իր տվածն եմ տալիս իրեն։ 

0

Հովհանես Թումանյան / Թևավոր խոսքեր

Ձախորդ Փանոս– Այսպես են անվանում այն մարդկանց, որոնց մոտ ձախողվում է ամեն գործ եւ մեծ մասամբ՝ իրենց խելքից։ Ձախորդ Փանոսը հայկական ժողովրդական հեքիաթի հերոս է։ Հեքիաթեը մշակել է Հովհաննես Թումանյանը 1914թվ։
Նեսոյի քարաբաղնիս– Հովհաննես Թումանյանի հանրահայտ պատմվածքի վերնագիրն է։ Թումանյանը պատմում է նախասովետական շրջանի հայ գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորություն՝ քարաբաղնիսով հիվանդ բուժելու մասին։ Այժմ «Նեսոյի քարաբաղնիս» ասելով հասկանում ենք ոչ ճիշտ ու հակաբժշկական միջոցներով բուժում։
Ո՛չ ամոթ ունի ուժեղը, ոչ՛ վախ– Այս արտահայտութունը Թումանյանի հայտնի հառաչանք պոեմից է, գրվել է 1890թվ։ Այսօր այս արտահայտությունն օգտագործվում է բռնություն կամ անարդարություն բնութագրելիս։
Մի կաթիլ մեղր– Թումանյանի հայտնի լեգենդի վերնագիրն է, որի սյուժեն Թումանյանը վերցրել է Վարդան այգեկցու առակից։ Չնչին բանից մեծ աղմուկ բարձրացնելը ծացրելու համար։
Բալը թանկ է – այս արտահայտությունը օգտագործվում է կատակի ձեւով, երբ ցանկանում են ընդգծել միամտությունը։ Հաճախ ասվում է հեգնանքով այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են խորախմանկել բայց անհաջող, եւ ընկնում են ծիծացելի դրության մեջ։ Այս թեւավոր խոսճքն առաջացել է Թումանյանի «Գիքորը» պատմվածքից։
Քաջ Նազար– Հայ ժողովրդական հեքիաթի հերոսն է, որը մշակել է Թումանյանը։ Նազարը հայտնի է իր վախկոտությամբ, բայց հանգամանքների բերումով դառնում է թագավոր։ Քաջ Նազար են անվանում այն մարդկանց, որոնք վախկոտ են, պարծենկոտ, բայց հասնում են բարձ պաշտոնների ոչ թե իրենց ընդունակությունների շնորհիվ, այլ պատահականորեն։ Նման դեպքում ասում են. «Քաջ Նազարի բախտ ունի»։
Մի գդակ է, հո մի քուրք չի- Այս թեւավոր խոսքը վերցված է Թումանյանի հանրահայտ«Շունն ու կատուն» լեգենդից։ Ուստա Փիսոյի խոսքերն են ուղղված Քեռի Քուչիին։
– Աչքիս վրա Քեռի Քուչի,
Մի գտակ է ,հո մի քուրք չի
Օգտագործվում է, երբ ցանկանում ենք նշել, թե ձեռնարկված գործը մեծ ջանքեր չի պահանջում։ հաճխ հեգնանքով ծացրվում է պարծենկոտությունը։

0

My future profession and career

What do you want to be when you grow up? We have heard this question many times during our school years. Perhaps, it was difficult for us to give a definite answer earlier. But now we understand that the time to choose our future profession has come. Finishing school is the beginning of an independent life for millions of school-leavers. Many roads are open before us: technical schools, colleges and universities. Centuries ago there were only a few jobs: people were farmers, bakers, butchers or carpenters. Today there are thousands of different kinds of jobs, and new ones are constantly appearing. No wonder that it is not an easy thing to make the right choice.

Continue reading
Skip to toolbar