Չորեքշաբթի օրը մեր կուրսի ուսանողների և ընկեր Քրիստինեի հետ սովորեցինք թե ինչպես կարող անգիտակից վիճակում տուժած մարդու ճիշտ օգնություն ցուցաբերեք։ Առաջին հերթին պետք ստուգեք այն վայրը որտեղ գտնվում է տուժած արդյոք այս վայր անվտանգ ձեր համար։ Եթե անվտանգ կարող եք մոտենալ տուժածի, երկրորդ հերթին պետք համոզված լինենք արդյոք տուժածը անգիտակից վիճակում է թե ոչ։

Ստուգելու համար զգուշորեն բռնեք տուժածի ձեռք, ցնցեք նրա ուսը։ Խոսենք նրա հետ, տվեք պարզ հարցեր օրինակ`դու ինձ լսում ես, եթե լսում ես, ապա աչքերդ բացիր, ձեռքս սեղմիր կամ որեւէ նշան տուր։ Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, սա նշանակում է որ նա գիտակցություն չունի։Անգիտակից վիճակում տուժածի մկանները, այդ թվում նաեւ լեզուն, թուլանում են: Եթե տուժածը պառկած է մեջքի վրա, նրա լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները: Շնչուղիների բացում կատարելու համար ձեր մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք, կզակը բարձրացրեք: Այս գործողության շնորհիվ լեզուն ազատում է շնչուղիների մուտքը: Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքեւ եւ զգուշորեն բացեք տուժածի բերանը: Անհրաժեշտության դեպքում անձեռոցիկով կամ թաշկինակով մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները եւ այլն:
Անչափահասների դեպքում գլուխը պետք է ավելի քիչ հետ տանել, իսկ ծծկերների մոտ բարձրացնել միայն կզակը:Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու ստուգեք տուժածի շնչառությունը: Մոտեցրեք ձեր ականջը տուժածի բերանին, հայացքն ուղղեք նրա կրծքավանդակին եւ որովայնին: Փորձեք տեսնել, լսել եւ այտով զգալ շնչառությունը 5-10 վայրկյանի ընթացքում: Տուժածի զննման հաջորդ քայլը ստուգել անոթազարկ։ Անգիտակից տուժածի անոթազարկը նպատակահարմար է շոշափել քնային զարկերակի վրա: Անոթազարկը ստուգելու համար 2 կամ 3 մատները (բացի բութ մատից) պարանոցի ամենաբարձր կետից սահեցրեք կողք՝ պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ:
Եթե մի կողմից անհնար է շոշափել անոթազարկը, փորձեք դա անել մյուս կողմից: Հիշե’ք, չի կարելի սեղմել 2 քնային զարկերակները միաժամանակ:Ծծկեր երեխաների անոթազարկը ստուգում են գաղտունի վրա կամ բազկի միջին մասում, ներսի կողմից:

Նորմալ վիճակում անոթազարկի հաճախությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 60-85 զարկ
Անչափահաս՝ 80-110 զարկ
Ծծկեր՝ 120-140 զարկ

Շնչառությունը ստուգելու համար ձեռքը դրեք տուժածի որովայնին եւ հաշվեք շնչառական շարժումները: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախականությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 14-18 շնչառական շարժում
Անչափահաս՝ 20-25 շնչառական շարժում
Ծծկեր՝ 40-60 շնչառական շարժում

Այս թեմայի շուրջ մենք դասի ժամանակ ստեղծեցինք նման իրավիճակ և փորձեցինք օգնություն ցուցաբերեք անգիտակից տուժածի, պահպանելով բոլոր կանոնները։