Ինչ է օզոնը։

Պատասխան`

Օզոնը թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է։ Բանաձև (O3): Օզոնը թթվածին քիմիական տարրի այլաձևությունն է։ Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է։ Թունավոր է եվ պայթյունավտանգ, քայքայում է էրիթրոցիտները, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները։ Բնականոն պայմաններում օզունը 1,62 անգամ ծանր է օդից։ Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է (O3 = O2 + O), օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները բացառությամբ ոսկուսից, պլատինի և իրիդիումից, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ։ Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ։ Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ, կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Մթնոլորտում օզոնի ընդհանուր զանգվածը կազմում է 4․109 տ․։ Ամռանը ու գարնանը օզոնի պարունակություն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանը ու աշնանը։

Oզոնային շերտ

Անտարկտիդայի օզոնային ճեղքը

Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20-30 կմ բարձրություններում գտնվող շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։ Շերտի առավելագույն խտությունը 22-25 կմ սահմաններում է։ Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շաժընթացները մթնոլորտում, և ամենակարևորը կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա։ Վերնոլորտում օզոնը քայքայվում է արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների,նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով։

Օզոնային շերտի քայքայում

Անտարկտիկական օզոնային խոռոչի պատկերը, սեպտեմբեր 1957 մինչև 2001թ

Ուսումնասիրությունը ցույց են տվել, որ քլորֆտորածխաջրածինների մոլեկուլները ընդունակ են քայքայել մեր մոլորակի օզոնային շերտը: Ազոտի օքսիդները և քլորի ատոմները, հանդես գալով որպես կատալիզատորներ, առաջ են բերում օզոնի քայքայում և խախտում են օզոնի առաջացման և քայքայման ռեակցիաների միջև ստեղծված հավասարակշռությունը: Հաստատված է, որ քլորի մեկ մոլեկուլը կարող է քայքայել օզոնի մի քանի միլիոն մոլեկուլ: Մթնոլորտի այն հատվածները, որտեղ նկատվում են օզոնի քանակի կտրուկ նվազումներ, անվանում են օզոնային անցքեր: Օզղոնային շերտի քայքայումը և օզոնային անցքերի առաջացումը պայմանավորված են մարդածին ծագում ունեցող քլորֆտորածխաջրածիններով և ազոտի օքսիդներով մթնոլորտի աղտոտմամբ: Քլորֆտորածխաջրածիններն առավել հայտնի են ֆրեոննոր անվամբ և լայնորեն կիրառվում են սառնարանների, կոսմետիկայի արտադրության մեջ, արդյունաբերության այլ ճյուղերում, իսկ ազոտի օքսիդներն առաջանում են ազոտի և թթվածնի փոխազդեցության արդյունքում` բարձր ջերմաստիճանային պայմաններում և կատալիզատորների առկայության դեպքում, որոնց դերում հանդես են գալիս մետաղները: Մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ առաջանում են ինչպես մեքենաների, այնպես էլ հրթիռային շարժիչների աշխատանքի ժամանակ:

Մի քանի հետաքրքիր փաստեր օզոնային շերտի մասին

  • Հայաստանում օզոնային շերտի ուսումնասիրությունները կատարվել են 2000 թվականի Արագածի հարավային լանջին՝ 2070 մ բարձրության վրա գտնվող «Ամբերդ» օդերևութաբանական կայանում, որի դիտարկումների արդյունքները հաղորդվել են Օզոնային և անդրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն։
  • 1999 թվականից Հայաստանը անդամակցում է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի համաձայնագրին (1985), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը (1997) և ստանձնել է համապատասխան պարտավորություններ։
  • 1995 թվականից սեպտեմբերի 16-ը հայտարարվել է Օզոնային շերտի պահպանության միջազգային օր։