0

Առաջին բուժօգնության առարկայի հաշվետվություն

Այս կիսամյակ մենք առաջին անգամ անցաք առաջին բուժօգնության առարկան, որը շատ կարևոր էր բոլորիս համար։ Առարկայի շրջանակներում անցաք` Անվտանգության ապահովում, անգիտակից տուժած ծանոթացանք ինչ պետք անեք անգիտակից տուժածի հետ, արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություն, սննդային թունավորումների և մեղուների մասին։ Իսկ ամենավերջում կատարեք ինքնաստուգում։ Իհարկե ես այս բոլոր թեմաների մասին պատրաստել եմ նյութերի։ Նյութեր կարող եք դիտել յուրաքանչյուր թեմայի վրա սեղմելով։

Կարդալ ավելին
0

Կոտրվածքներ մասին․ Վերջում տեսանյութ

Ինչ է կոտրվածք։

Պատասխան

Ոսկրի անատոմիական ամբողջականության խախտում։ Տարբերում են բաց և փակ, լրիվ և ոչ լրիվ (ճեղքվածք), բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ։ Վերջինը լինում է վնասվածքային և ախտաբանական։ Ըստ վնասվածքի գծի տարբերում են միջաձիգ, թեք, երկայնակի և պտուտակաձև կոտրվածքներ։ Առաջանում են ոսկրի ճնշվելուց, ծռվելուց, ոլորվելուց կամ մի մասի պոկվելուց։ Կոտրվածքի ժամանակ հաճախ վնասված ոսկրի բեկորները տեղաշարժվում են։ Երբեմն լինում է նաև քրոնիկական կոտրվածքներ, որը հետևանք է ոսկրի ոչ մեծ, բայց երկարատև ծանրաբեռնվածության։

Կարդալ ավելին
0

Սննդային թունավորումներ|հարցեր և պատասխաններ|

1․ Սննդային թունավորումների տեսակները, պատճառները

Պատասխան

Սննդային թունավորումների տեսակները՝ Բակտերիային ծագման սննդային թունավորումներն անվանում են սննդային տոքսիկո-ինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի մանրէները, և տոքսիկոզներ՝ երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ միկրոբի արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլակոկային թունավորումները)։

Կարդալ ավելին
0

Սննդային թունավորումներ

Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ։

Սննդային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէնե­րը, որոնք գտնվում են սննդում, արտադրում են թունավոր նյութեր (տոք­սիններ)։ Մթերքները, որոնց ընդունումից հետո ավելի հաճախ են հանդիպում մանրէային թունավորումներ, հետևյալն են՝ ապխտած միսը, երշիկը, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն։ Սննդային քիմիական թունավորումները տեղի են ունենում, երբ սննդի մեջ բարձր է որոշ մետաղների (ցինկ, կադմիում, կապար և այլն) քանա­կը, կամ առկա են որոշ թունավոր նյութեր: Դա շատ հաճախ տեղի է ունենում, երբ նորմալ կամ բարձր թթվայնություն ունեցող սնունդը երկա­րատև պահվում է մետաղյա տարողությունների մեջ։ Անգամ ջուրը, որը պահվում է կապարից պատրաստված տակառներում, նույնպես կարող է հանդիսանալ թունավորման աղբյուր։

Կարդալ ավելին
0

Ի՞նչ է ցրատահարությունը

Ի՞նչ է ցրատահարությունը

Պատասխան

Ցրտահարությունը ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ մաշկի և այլ հյուսվածքների սառեցումն է, որն առաջացնում է ախտահարված շրջաններում մաշկի և ավելի խորը շրջանների մաշկի վնասում։

Կարդալ ավելին
0

Ցրտահարություն

Նկարագրություն
Ցրտահարությունն իրենից ներկայացնում է օրգանիզմի հյուսվածքների վնասումը ցրտից: Տարբերում են ցրտահարության երկու տեսակ ընդհանուր և տեղային: Առավել հաճախ ցրտահարվում են ձեռքերի և ոտքերի մատները, քիթը, ականջախեցիները, այտերը։ Վերջույթների սրունքաթաթային և ճաճանասդաստակային հոդերից վեր, ինչպես նաև նստատեղի, որովայնի և մարմնի այլ հատվածների ցրտահարությունը հազվադեպ է, սովորաբար լինում է ընդհանուր սառեցման ժամանակ։ Ցրտահարությունը պետք է տարբերել ընդհանուր սառեցումից:

Կարդալ ավելին
0

Առաջին օգնություն. արյունահոսության դեպքում

Ինչ է արյունահոսությունը

Պատասխան

Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս:

Կարդալ ավելին
1 2
Skip to toolbar