0

Ղրիմի պատերազմ 1853-1856թթ(Առաջադրանք)

Առաջադրանք՝

  • Օգտվելով առաջարկվող գրականությունից (առնվազն 2-ից) թեմայի վերաբերյալ նյութ պատրաստել

Ղրիմի կամ Արևելյան պատերազմ, 1853-1856 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Սարդինիայի կոալիցիայի միջև՝ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար։ Ռազմական գործողությունները գլխավորապես ընթացել են Ղրիմի թերակղզում և հարևան շրջաններում, ինչպես նաև՝ Բալթիկ և Սպիտակ ծովերում, Հեռավոր Արևելքում։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
0

Ռուս-թուրքական 1828-29թթ․ պատերազմ(Առաջադրանք՝)

Առաջադրանք՝

  • Օգտվելով առաջարկվող գրականությունից (առնվազն 2-ից) թեմայի վերաբերյալ նյութ պատրաստել

Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829), ռուսական բանակը, Պասկևիչի գլխավորությամբ, անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս։ Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի անառիկ համարվող բերդում։ Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ։ Ի վերջո ռուսներին հաջողվեց գրոհով վերցնել ռազմական կարևոր նշանակություն ունեցող այդ հենակետը։ Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, իսկ գերիների թիվը անցնում էր 1300-ից։ Կարևոր այդ հաղթանակից հետո գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը։ Ռուսական մի զորամաս, գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ, գրավում է Բայազետը և Ալաշկերտը։

Շարունակելով հաղթարշավը՝ ռուսական զորքերը գրավում են Օլթին, Խնուսը, Մուշը և այլ բնակավայրեր։ Արևմտահայությունը ձգտում էր թոթափել թուրքական տիրապետությունը, ուստի պատերազմի ընթացքում օգնում էր ռուսական զորքին։ Արևելյան Հայաստանի նման այստեղ էլ կազմակերպեցին կամավորական ջոկատներ։ Բայազետում Մելիք Մարտիրոսյանի գլխավորությամբ ձևավորվեց 500 հոգուց բաղկացած ջոկատ, որը մասնակցում էր ռազմական գործողություններին։ Արևելահայերը իրենց հերթին օգնության ձեռք էին մեկնում հայրենակիցներին։ Ղարաբաղից կամավորական փոքր հեծյալ զորախումբ էր մասնակցում կռիվներին։ Ա. Պուշկինը գրել է. «Հունիսի 17-ի առավոտյան մենք նորից լսեցինք հրաձգության ձայներ և երկու ժամ հետո տեսանք Ղարաբաղի գունդը, որը վերադառնում էր` բերելով թուրքական 8 դրոշակ»։

Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը՝ Ռուս–թուրքական պատերազմը ինչպես Բալկանյան, այնպես էլ Կովկասյան ռազմաճակատում ավարտվում է Ռուսաստանի հաղթանակով։ 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում (Կ․Պոլսից ոչ հեռու) կնքվում է հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Ռուսաստանը տիրում է Սև ծովի Կովկասյան ափերին, ինչպես նաև Ախալքալաքի ու Ախալցխայի գավառների։Ադրիանապոլսի պայմանագիրը, Բուխարեստի պայմանագրի նման, էական տարածքային փոփոխություն չմտցրեց Արևմտյան Հայաստանում։ Չնայած Ռուսաստանը պատերազմի ժամանակ զգալի տարածքներ գրավեց Արևմտյան Հայաստանում (Կարսը, Բայազետը, Ալաշկերտը, Արդահանը, էրզրումը, Խնուսը, Բաբերդը և այլն), սակայն եվրոպական տերությունների Անգլիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի ճնշման տակ դրանքհարկադրված վերադարձրեց թուրքիայի;

  • Աշխատանքի վերջում նշել նաև օգտագործված գրականության ցանկը։

Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ

0

Ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմ(Առաջադրանք)

Առաջադրանք՝

  • Օգտվելով առաջարկվող գրականությունից (առնվազն 2-ից) թեմայի վերաբերյալ նյութ պատրաստել

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878, հակամարտություն Օսմանյան կայսրության և Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան։ Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր։ Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնությամբ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
0

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը(Առաջադրանք)

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը

  • Վերլուծել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն հայոց պատմության մեջ մտավ որպես ամենավատ օրը, ինչու չէ նաև կործանում։ Այս օրը 9-ն կետային մի պայմանագիր ստորագրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնության նախագահի հետ, ըստ որում Արցախ անցնում է Ադրբեջանի և հրադադար հայտարարվում։ Ուսումնասիրելով այս հայտարարության 9-ն կետեր կասեմ հետևյալը սա որ թե պայմանագրի ա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև այլ պայմանագրի ա Ռուսաստան, Ադրբեջանի ընդդեմ Հայաստանի։ Հայաստանի կարող եք ասել կատարել է բոլոր կետերը իսկ Ադրբեջանը ոչ, ասեմ ավելին 8 կետով կողմեր պարտավոր են իրականացնել է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում, բայց Ադրբեջանը չի կատարել այս կետերը ինչպես նաև մյուս կետերը։ Լավ բայց հիմա կասեք Ռուսաստան ինչ մեղավոր ա որ Ադրբեջան չի կատարում, եկեք հիշենք որը Ռուսաստան պարտավոր է անել ամեն ինչ որպեսզի երկու կողմեր գոհ լինել։ Կարճ ասած սա Հայաստանի պատմության մեջ ամենավատ օրը նոյեմբերի 9-ի:

0

Առաջին աշխարհամարտ. Հայոց ցեղասպանություն(Առաջադրանք)

1890-ական թթ. հայկական կոտորածները Օսմանյան կայսրությունում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախապատմություն`

19-րդ դարի վերջում լարվածություն կար իշխող Օսմանյան կայսրության և նրա բազմազան բնակչության, այդ թվում՝ հայերի, տարբեր էթնիկ և կրոնական խմբերի միջև։
Հայ համայնքը, հիմնականում քրիստոնյա, բախվել է խտրականության և սահմանափակումների օսմանյան տիրապետության ներքո, ինչը նպաստել է դժգոհության զգացմանը և բարեփոխումների կոչերին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
0

Առաջին համաշխարհային պատերազմ(Առաջադրանք)

Առաջադրանք

  • Առաջին աշխարհամարտի պատճառները. պատերազմող կողմերը, նպատակներ, շահեր

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառները բազմազան են և քննարկման առարկա։ Պատերազմը սկսվել է Բալկաններում 1914 թվականի հուլիսի վերջին և ավարտվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ խլելով 17 միլին մարդու կյանք և 20 միլիոն վիրավոր։

Երկարաժամկետ վերլուծությունները միտված են բացատրելու ինչու երկու գերտերություններ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան մի կողմից և Ռուսաստանը, Ֆրանսիան, Սերբիան և Մեծ Բրիտանիան մյուս կողմից մտան պատերազմի մեջ 1914 թվականին։ Պատերազմի պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է վերլուծել քաղաքական, տարածքային և տնտեսական հակամարտությունները, Միլիտարիզմը, դաշինքների ստեղծման պատճառները, իմպերիալիզմը, ազգայնականության աճը և ուժային վակումը Օսմանյան կայսրության փլուզումից հետո։ Մյուս հիմնական պատճառներից կարող են լինել Եվրոպայում ուժային վերադասավորումից հետո տարածքային վեճերը, փլուզված և մասնատված երկրները, սպառազինության մրցավազքը, որը սկսվել էր վերջին տասնամյակներում։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
1 2
Skip to toolbar