0

Թվի արկտանգենսը և արկկոտանգենսը ֆունկցիայի հատկություններն ու գրաֆիկը

Արկտանգենս 

x թվի արկտանգենս կոչվում է (−π2;π2) միջակայքի այն թիվը, որի տանգենսը x-ն է:

Հիշենք, որ y=tgx ֆունկցիայի գլխավոր ճյուղը խիստ աճում է (−π2;π2) միջակայքում, հետևաբար, հակադարձելի է:

Կարդալ ավելին
0

Պի թվի օրի մասին

Պի թվի օրը\pi մաթեմատիկական հաստատունին նվիրված տոն, որը նշում են մարտի 14-ին (ամիս/ամսաթիվ ֆորմատով՝ 3/14), որը համընկնում է պի թվի առաջին երեք իմաստալից նիշի հետ։ Այն հիմնադրել է Exploratorium-ի աշխատակից Լարի Շոուն 1988 թվականին։ Տոնակատարությունները հաճախ ներառում են կարկանդակ ուտելը կամ պի թվի նիշերն անգիր ասելու մրցույթներ անցկացնելը։ 2009 թվականին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Պի թվի օրվա նշանակմանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսը 2019 թվականի նոյեմբերին պի թվի օրը հայտարարել է մաթեմատիկայի միջազգային օր։ Պի թվի հետ է կապված նաև հուլիսի 22-ը՝ «Մոտավոր \pi թվի օրը», որովհետև ամսաթվերի եվրոպական ձևաչափով այդ օրը գրվում է 22/7, իսկ այդ տեսքով գրված կոտորակը համապատասխանում է {\displaystyle \pi }\pi-ի մոտավոր արժեքին։ Մարտի 14-ին նշվում է նաև Ալբերտ Այնշտայնի (1879-1955) ծննդյան օրը, իսկ 2018 թվականի այդ օրը 76 տարեկան հասակում մահացել է հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը։

Շարունակել կարդալ
0

Ֆունկցիայի մասին

Ֆունկցիան մաթեմատիկայում, երկու բազմությունների տարրերի միջև համապատասխանության կանոն է, ըստ որի առաջինի յուրաքանչյուր տարր համապատասխանում է երկրորդ բազմության մեկ և միայն մեկ տարրին։

Ֆունկցիայի մաթեմատիկական հասկացությունն արտահայտում է ինտուիտիվ գաղափար այն մասին, թե ինչպես է մի մեծությունն ամբողջությամբ որոշում մեկ այլ մեծության արժեքը։ Այսպիսով x փոփոխականի արժեքը եզակիորեն որոշում է x^{2} արտահայտության արժեքը, իսկ ամսվա արժեքը որոշում է դրան հաջորդող ամսվա արժեքը։ Ֆունկցիայի «կենցաղային» օրինակ է այն, որ յուրաքանչյուր մարդու կարելի է միանշանակ համապատասխանեցնել նրա կենսաբանական հորը։

Կարդալ ավելին
1 2
Skip to toolbar