0

Ֆուտբոլ մասին |Հետազոտական աշխատանք #4|Ապրիլ|

Ֆուտբոլ (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։

Կարդալ ավելին
0

Անհատական համակարգիչ |Հետազոտական աշխատանք #3|մարտ|

Անհատական համակարգիչ (կրճատ՝ ԱՀ), անհատական օգտագործման համար նախատեսված համակարգիչ։ Նախկինում համակարգիչները հիմնականում օգտագործվում էին հիմնարկներում և գիտական հաստատություններում, ուստի ավելի ուշ ի հայտ եկած անձնական սեփականություն հանդիսացող համակարգիչները կոչվեցին անհատական համակարգիչներ։ Ներկայում, հատկապես խոսակցական լեզվում, «համակարգիչ» և «անհատական համակարգիչ» բառերը մեծ մասամբ հոմանիշներ են։

Կարդալ ավելին
0

Կասպար Հաուզերի մասին|Հետազոտական աշխատանք|

Պատմություն

Առաջին հայտնություն՝ 1828 թվականի մայիսի 26-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի փողոցներում հայտնվել է մի դեռահաս տղա։ Նա իր հետ ուներ նամակ՝ ուղղված 6-րդ հեծելազորային գնդի 4-րդ էսկադրիլիայի կապիտան ֆոն Վեսենիգին։ Այն վերնագրված էր այսպես․ Von der Bäierischen Gränz / daß Orte ist unbenant / 1828 («Բավարիայի սահմանից / Տեղն անանուն է/ 1828»)։ Անանուն հեղինակն ասում էր, որ տղային իր խնամակալության տակ է վերցրել 1812 թվականի հոկտեմբերի 7-ին, և նրան սովորեցրել է կարդալ, գրել և քրիստոնեական կրոն, բայց երբեք նրան թույլ չի տվել «ոչ մի քայլ անել իմ տնից»։ Նամակում ասվում էր, որ տղան այժմ կցանկանար լինել հեծելազոր՝ «ինչպես իր հայրը», և կապիտանը խնդրում էր կա՛մ նրան օգնել, կա՛մ կախել։ Կից կար ևս մեկ կարճ նամակ, որը, իբր, մորից էր՝ ուղղված իր նախկին խնամակալին։ Այնտեղ նշվում էր, որ նրա անունը Կասպար է, նա ծնվել է 1812 թվականի ապրիլի 30-ին, իսկ հայրը՝ լինելով 6-րդ գնդի հեծելազորի անդամ, մահացել է։

Կարդալ ավելին
Skip to toolbar