Համեմատած անցյալ տարվա հետ, այս տարի մասնագիտակն ժամերը շատ ավելի շատ են և թեմաներն էլ ավելի հետաքրքիր։ Կատսարեք բազմաթիվ առաջադրանքներ։ Սովորեցինք ավելի լավ պատրաստել՝ լոգոներ, պոստերներ և այլն։ Իմ կատարած աշխատանքներ կարող եք դիտել սեղմելով յուրաքանչյուր թեմայի վրա։
Ճարտարապետական կառույցի նոր լուծումներով
Ազատության արձանի մասին՝
Ազատության արձան ( լրիվ անունն է՝ Ազատությունը, որ լուսավորում է աշխարհը), ԱՄՆ-ում և աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որին հաճախ ասում են «Նյու-Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ», «Ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ»։ Արձանը տեղակայված է Նյու-Յորքի Մանհեթեն թաղամասից 3 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Լիբերթի Այլենդ կղզում։ Ազատության արձանը, որի հեղինակն է Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին, 1886 թվականի հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ն նվեր է ստացել Ֆրանսիայի ժողովրդից։ Արձանը ներկայացնում է պատմուճանով կնոջ, ով խորհրդանշում է հռոմեական դիցարանի ազատության աստվածուհի Լիբերտասին։ Կինն աջ ձեռքով բարձրացրել է ջահը, իսկ ձախով բռնել է սալիկ, որի վրա փորագրված է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի ընդունման ամսաթիվը՝ 1776 թվականի հուլիսի 4։ Ոտքերին ընկած է փշրված շղթա։ Արձանը համարվում է Միացյալ Նահանգների և ազատության խորհրդանիշ։
Իմ աշխատանքը՝
Կարդալ ավելինԻմ աշխատանքը՝