0

Առաջադրանքներ 9

1.Տրված բառերի առաջ հատկանիշ արտահայտող երկու բառ գրիր։

առավոտ- գեղեցիկ, բարի

երկինք- կապույտ, ամպամած

աղբյուր- գեղեցիկ, քաղցրահամ

օրիորդ-գեղեցիկ, բարի

անտառ- մութ, լուսավոր

փողոց- վտանգավոր, մարդաշատ

քաղաք- մեծ, գխավոր

վերաբերմունք֊ մտերմիկ, սիրալիր

զեփյուռ֊աշնանային, հաճելի

կածան ֊խորդուբորդ, անանցանելի

2. Տրված բառերի դիմաց գրի՛ր երկու հոմանիշ։

Արգավանդ- բեղուն, բազմաբեր

Գեղանի- Գեղեցիկ, սիրուն

Համարձակ- վստահ, բարձրագլուխ

Տանջանք- Չարչարանք, տառապանք

Զեփյուռ- սյուք, հովիկ

Աժդահակ- հսկա, ահռելի

Խարխուլ-կիսավեր, քարաքունդ

0

Առաջադրանքներ 8

1․Կազմիր նախադասություններ հետևյալ զույգերով․

քաղաքական — քաղաքային

Ես տեսել եմ մի քաղաքական գործչի։

Քաղաքային տրանսպորտը լավ է աշխատում։

տնական — տնային

Ես ուտում եմ տնական հավի միս։

Ես անում եմ իմ տնային աշխատանք։

ցեղական — ցեղային

Ցեղական ցուլիկները լավ կաթ տվեցին այս տարի։

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և արևելյան շրջաններում առաջին ցեղային միությունները հիշատակվում են սեպագրերում։

2․Կազմիր անձնանուններ հասարակ գոյականներից։

ծաղիկ, գեղեցիկ, վահան, արև, կտրիճ։

3․Գրիր 10 դարձվածք, որոնց մեջ կենդանու անուն կա և բացատրիր իմաստները։

  1. ագռավի պես կռռալ- Չար բան ասել՝ գուշակել
  2. էշի գլուխ- Հիմար, անմիտ, տխմար
  3. էգ առյուծ- Տղամարդկանց մեջ մեծ հաջողություն ունեցող և բարձրաշխարհիկ միջավայրում նշանակալից դիրք գրավող կին
  4. օձի լեզու- 1. Շատ ճարտար լեզու,2. Չար լեզու ունեցող:
  5. Ինչպես ձուկը ջրում – անկաշկանդ, լավ զգալ որևե տեղ, իրեն ազատ
  6. Կատու դառնալ — Հնազանդվել, խեղճանալ
  7. Կարապի երգ — Վերջին երգ, տաղանդի վերջին արտահայտություն
  8. Կարասն ընկած մուկ- Անելանելի, խեղճացած վիճակում գտնվող մարդ
  9. Կրծքին օձ տաքացնել — Հոգ տանել, սիրել մի մարդու, որը հետագայում դավաճանությամբ է պատասխանում
  10. կապած շուն- կատաղած մարդ
0

Առաջադրանքներ 7

1․Հետևյալ բաղադրյալ բառերի միջև գծիկ դնել, որտեղ որ անհրաժեշտ է․

Ձեռքից ձեռք, անթիվ-անհամար, տիեզերագնաց- օդաչու, փողոցից փողոց, հինգ-վեց, տասից տասնհինգ, փունջ-փունջ, մուգ կարմիր, բաց կանաչ, տխուր-տրտում։ 

2․ Գրել մեկ բառով․

Արյուն-քրտինք թափել, փշուր-փշուր անել, գալար-մալար գալ, երդում-պատառ ուտել, խաղք-խայտառակ դառնալ, պատառ-պատառ անել, զինաթափ անել, թիկն տալ, կուչ գալ։

Արյուն-քրտինք թափել- Չարքաշ աշխատանք կատարել

փշուր-փշուր անել- ջարդել

գալար-մալար գալ- գալարվել

երդում-պատառ ուտել- երդվել

խաղք-խայտառակ դառնալ- խայտառակվել

պատառ-պատառ անել- պատառոտել

զինաթափ անել- զինաթափել

թիկն տալ- թիկնել

կուչ գալ- կծկվել

3. Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը:

Առաջադրված հարցը դժգոհությունների (տեղի տվեց, տեղիք տվեց)։

Աբովյան (փողոցի վրա, փողոցում) մի նոր սրճարան է բացվել։

Գեղեցիկը (հասկացություն, հացկացողություն) է գեղագիտության մեջ։

Գյուղում պարբերաբար կրկնվող հողի (սողանքները, սահանքները) մեծ խնդիրներ էին առաջացնում բնակչության շրջանում։

4․Նշել թվերի ճիշտ հերթականությունը, որը համապատասխանում է նախադասությունների տրամաբանական հաջորդականությանը։ 

2․ Նրանք կամենում են հափշտակել Շահանդուխտին:

4․ Այդ դեպքից հետո ժայռը կոչվում է Շահանդուխտի քերծ:

3․ Թշնամիներին գերի չընկնելու համար աղջիկը ձիով թռչում է բարձր ժայռի գագաթից ու անվնաս իջնում Որոտան գետի ափին։

1․Շահանդուխտ անունով մի աղջիկ հարս գնալիս ենթարկվում է անօրենների հարձակմանը:

0

Առաջադրանք 6

1․Հետևյալ բառակապակցությունները գրիր մեկ բառով․

Արու ոչխար, արու այծ, կառավարության ղեկավար, էգ ձի, կնոջ մայրը, ամուսնու մայրը, թոռան զավակը, ոսկեղեն պատրաստող։

Արու ոչխար- խոյ

արու այծ- նոխազ

Էգ ձի- զամբիկ

կնոջ մայրը- զոքանչ

ամուսնու մայրը- սկեսուր

թոռան զավակը- ծոռ

կառավարության ղեկավար- վարչապետ

ոսկեղեն պատրաստող-

2․Շարունակիր նախադասությունները․

Ուրախությունը կրկնակի է դառնում, երբ ընկերների հետ։

Ա՜խ, որքա՜ն լավ կլիներ, եթե տուն գնամ։

Քայլում եմ փողոցով, մինչդեռ Ձյուն չի գալիս։

Քանի որ կենսուրախ ու կատակասեր մարդ էր, սիրում էր կազմակերպել երեկույթներ։

Զորքը ճամփորդների աչքերի առաջ նահանջում է, և զոհվում։

3․Լրացրու շրջասությունները․

Վալսերի արքա — Յոհան Շտրաուս

Սկյուտարի սոխակ — Պետրոս Դուրյան

Տրոյական պատերազմի երգիչ — Հոմերոս

Գույների կախարդ — Մինաս Ավետիսյան

Հիվանդ հանճարեղ պատանի — Միսաք Մեծարենց

Սպիտակ տան տեր — Ջոզեֆ Բայդեն

0

Առաջադրանք 5

1.Տեղադրի′ր բաց թողնված տառերը.

Վայրէջք, ակնթարթ, ճգնավոր, անօրեն, արդուզարզ, անէական, կտրիճ, սրբություն, օրեցօր, պախուրց, ուղտապան, ուխտավոր:

2.Գտի′ր հականիշները.

Բուրավետ- գարշահոտ

պինդ- փխրուն

զառամյալ- դեռատի

համր- խոսուն

վախկոտ- խիզախ

Խրթին- հեշտ

3.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Սյուներով զարդարված,  բարձր դիրք ունեցող,  քարից կերտված,  ապակիներով պատված,  ուղիղ ընթացող,  աշխարհով մեկ սփռված:

Սյուներով զարդարված- սյունապատ

Բարձր դիրք ունեցող- բարձրադիր

Քարից կերտված- քարակերտ

Ապակիներով պատված- ապակեպատ

Ուղիղ ընթացող- ուղղընթաց

Աշխարհով մեկ սփռված- աշխարհասփյուռ

4.Կազմի′ր 2-ական ածանցավոր բառ տրված կառուցվածքով:

արմատ — վերջածանց – մանկական

նախածանց — արմատ – անմահ, անօրեն, անսիրտ

նախածանց — արմատ – վերջածանց – անմահական, անկարողություն

0

Հայոց լեզվի ֆլեշմոբ, սեպտեմբեր-2021

Электронная почта *

gevorg.aleqsanyan.@mskh.am

Անուն, ազգայնուն *

Գեւորգ Ալեքսանյան

Դպրոց, դասարան *

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր քոլեջ 1/2 կուրս

1. Գտի՛ր այն բառը, որ առնչություն չունի բույսերի հետ։ Պատասխանը գտնելու համար օգտվիր Հայերեն արմատական և Բուսասանական բառարանից

նեկտար

բալասան

խորշակ

շոկոլադ

դեղին

2. Գրիչ և ծաղկող բառերը հնում նաև անձնանիշ գոյականներ են եղել։ Ի՞նչ են նշանակել այդ բառերը։ Պատասխանը գտնելու համար օգտվիր Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանից (Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)։

գրիչ-թռչնի փետուր ծաղկող-հին ձեռագրեր պատկերազարդող վարպետ։

3. Տրված բառերից ո՞րը մյուսների հետ նույն արմատը չունի։ Պատասխանը գտնելու համար օգտվիր Հայերեն արմատական բառարանից։

մատանի

մատնիչ

մատնոց

մատուռ

4. Գտի՛ր ճեմարան և դպրոց բառերի արմատները, որոշիր՝ ինչ են դրանք նշանակում, հետևություն արա՝ ինչպես են ստացել այսօրվա իմաստը։ Պատասխանը գտնելու համար օգտվիր Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանից (Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ) և Հայերեն արմատական բառարանից։

Ճեմարանը դա եկեղեցական թեքումով դպրոցն է։

5. «Սեպտեմբեր» ամսանունը, հայտնի է, ծագում է լատիներեն septem՝ յոթ բառից։ Գիտենք նաև, որ սեպտեմբերը 9-րդ ամիսն է։ Պարզի՛ր՝ ինչպես է եղել, որ 9-րդ ամիսը կոչվել է 7-րդ։ Որոշի՛ր, թե հայկական տոմարի ո՛ր ամսին է համապատասխանում սեպտեմբերը, գտիր նաև այդ բառի ստուգաբանությունը։ Օգտվի՛ր Վիքիպեդիայից։

Սեպտեմբերը սկզբից եղել է 7-երորդ ամիսը, բայց եղել է փոփողությն հին ռոմեական օրացույցից Գրիգորեկանի վրա։

6. Ավ.Իսահակյանը «Էյ, ջա՜ն, հայրենիք» բանաստեղծության վերջում գրում է. – Որ արտոյտի պէս վե՜ր ու վե՜ր ճախրեմՆոր օրւայ ծէգիդ, ազի՛զ հայրենիք,Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմԿանաչ արեւդ, ազա՛տ հայրենիք…Բանաստեղծն այստեղ օգտագործել է շրջասություն («արև» բառը) և այդ շրջասությանը մակդիր է տվել՝ «կանաչ»։ Մեկնաբանի՛ր շրջասությունն ու դրա մակդիրը (ինչ իմաստով են դրանք օգտագործված)։

կանաչ արև նշանակում է երիտասարդ քանի, որ հեղինակը իր երկիրը երիտասարդ կայք է պատկերացրել։

7. Արիստոտելն ասել է. «Կրթության արմատները դառն են, պտուղները՝ քաղցր»։ Մեկնաբանի՛ր հույն փիլիսոփայի ասույթը, համաձայնիր նրա հետ կամ հերքիր՝ բերելով սեփական փաստարկներդ։

Այս ասույթով Արիստոտելն ուզում է ասել որ սովորելը դժվար է իսկ արդյունքը հաճելի։

0

Առաջադրանքներ 4

1․Լրացրու բաց թողնված տառերը։

Սեդրակ, կմախք, բնօրրան, նախճիր, մանրազնին, սիգապանծ, ամբարիշտ, բողկ, որևիցե, երփներանգ։

2․Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչների անհնչյունափոխ ձևերը։

Ռմբակոծել- ռումբ, սրճարան- սուրճ, մտամոլոր- միտ, վիրաբույժ- վերք, զինագործ- զեն, ծաղկաբույլ- ծաղիկ, ալրաղաց- ալյուր, գինեգործ- գինի, թթաստան- թութ, կապտավուն- կապույտ, գրասեղան- գիր, Հովհաննիսյան- Հովհաննես, մատենագիր- մատյան, սիգապանծ- սեգ, հունաբանություն- հույն, տխրադեմ- տխուր, դիմանկար- դեմ, լուսաբաց- լույս:

3․Բացատրիր հետևյալ դարձվածքների իմաստները մեկ բառով։

Մտքի թելը կտրել- ընդհատել, ծաղիկ հասակ- երիտասարդ, վերջակետ դնել- ավարտել, արյունը գլխին խփել- բարկանալ, կրակի վրա յուղ լցնել- բարկացնել, բերանը ջուր առնել- լռել, կոկորդիլոսի արցունքներ թափել- կեղծավորություն անել, քթի տակ- մոտ, գլուխ գովել- պարծենալ, ականջին արջ նստել- լսողություն չունենալ, ուղտի ականջում քնած- դինջ, իր էշը քշել- համառել, ծեր աղվես- խորամանկ, կարապի երգ- վերջին ստեղծագործություն:

0

Առաջադրանքներ 3

1․Լրացրեք շրջասությունները․

Ամենայն հայոց բանաստեղծ — Հովհաննես Թումանյան

Ֆուտբոլի արքա — Պելե

Հայ երգի Մեսրոպ Մաշտոց — Կոմիտաս

Հայերենի առաջին ուսուցիչ — Մեսրոպ Մաշտոց

Նորավեպի իշխան — Զոհրապ Գրիգոր

Ավարայրի երգիչ — Եղիշե

Սպիտակ սավան — Ձյուն

2․Գրիր ածականից կազմված տասը հատուկ անուն։

Անուշ, Գեղեցիկ, Պայծառ, Համեստ, Քնքուշ, Սիրուն, Ազատ, Համեստ, Անթառամ, Աննման, Ժիրայր։

3․Բացիր հապավումները․

ՀՀ- Հայաստանի Հանրապետությունը

ՌԴ- Ռուսաստանի դաշնություն

ՄԱԿ- Միավորված ազգերի կազմակերպություն

ԱԳՆ- Արտաքին գործերի նախարարություն

ԱՊՀ- Անկախ Պետությունների Համագործակցություն

ՀԷԿ- Հիդրոէլեկտրակայան

ՋԵԿ- Ջերմաէլեկտրակայան

բուհ- Բարձրագույն ուսումնական հաստատություն

ՆԳՆ- Ներքին գործերի նախարարություն

0

Առաջադրանքներ 2

1.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Դառը համ ունեցող, ալիքներով ծփացող,  ինքն իրեն մոռացած, մտքերի մեջ մոլորված, ոսկուց ձուլված,  կյանքը սիրող:

Դառնահամ, ալեծուփ, ինքնամոռաց, մտամոլոր, ոսկեձույլ, կենսասեր:

2.Բ շարքից գտի′ր Ա շարքի դարձվածքների  հոմանիշ բացատրությունը.

Ա. ոտ ու ձեռից ընկնել, ուղտի ականջում քնած,  լուն ուղտ դարձնել, կրիայի քայլերով, անկողին ընկնել, գլուխ գլխի տալ, խելքի ծով:

Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ,  փոքր մի բան ուռճացնել, խելացի,  դանդաղ,  հիվանդանալ:

Ոտ ու ձեռից ընկնել – ծերանալ, ուղտի ականջում քնած – դինջ, լուն ուղտ դարձնել – փոքր մի բան ուռճացնել, կրիայի քայլերով – դանդաղ, անկողին ընկնել – հիվանդանալ, գլուխ գլխի տալ – միասին մտածել, խելքի ծով – խելացի:

3.Գտի′ր հոմանիշները.

Շիշ, սայր, շիրիմաքար, շեմք, նյարդ, շիվ, շեղբ, ջիղ, սրվակ, տապան, ոստ, սեմ:

Շիշ – սրվակ, սայր – շեղբ, շիրիմաքար – տապան, շեմք – սեմ, նյարդ – ջիղ, շիվ – ոստ:

4. Կազմի′ր նախադասություններ տրված համանուններով.

Խնամի, ներկեր,  աղաց,  ավելի:

  1. Մեր խնամիները եկան մեր տուն:
  2. Եթե տղան խնամի իր քրոջը նա շուտ կառողջանա:
  1. Եթե նա ներկեր մեքենաը ավելի գեղեցիկ կլիներ:
  2. Մենք գնեցինք ներկեր:
  1. Խոհարարը աղաց միսը:
  2. Մեր հարըանները նոր աղաց գնեցին:
  1. Ես կարող եմ ավելի:
  2. Պապիկը ավելի մեծ է քան Տատիկը:
0

Առաջադրանքներ

1.Կազմել վեց բառ տրված արմատներով

Արև- արեւադարձային, արեւմտյան, արեւմուտք, արեւաշաղ, արեւածաղիկ, արեւելյան։

Գիր- գիշեր, գրագետ, գրավոր, գրասենյակ, գրատախտակ, գլխավոր, գրադարան։

Գիծ- փակագիծ, ուղղագիծ, զուգահեռագծի, հատակագծի, նախագծի, կորագիծ։

Նկար- գծանկար, դիմանկար, գունանկար, լուսանկար, բնանկար, ինքնանկար։

1 5 6 7
Skip to toolbar