Նյուտոնի 3 օրենքները

Առաջին օրենք

Ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ: Այս օրենքը արտահայտվում է հետևյալ բանաձևով։

Երկրորդ օրենք

Շարժման քանակի (իմպուլսի) փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։

այս օրենքը գրառվում է հետևյալ բանաձևով։

a- մարմնի արագացումն է

F- մարմնի վրա կիրառված ուժը

m-  նյութական կետի զանգվածը։

Երրորդ օրենք

Ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում, այլ կերպ, երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։ F 1,2 = F 2,1

Մի ուղղով ուղղված երկու ուժերի գումարումը

Սովորաբար մարմնի վրա ազդում է մի քանի ուժ: Այդ դեպքում նրանց ազդեցությունը բնութագրվում է համազոր ուժով: 

равнодейств.jpg

Ուժերի համազոր կոչվում է այն ուժը, որը մարմնի շարժման վրա թողնում է նույն ազդեցությունը, ինչ որ այդ ուժերը միասին:Համազոր ուժը գտնելու գործողությունը կոչվում է ուժերի գումարում: Ինչպես գիտենք, ուժը վեկտորական մեծություն է: 

 1. Ուժերն ուղղված են մի ուղղությամբ՝ համուղղված են: Փորձերի արդյունքում պարզվել է, որ (տե՛ս նկար, որտեղ համազոր ուժը նշանակված է R տառով) համուղղված ուժերի համազորն ուղղված է ազդող ուժերի ուղղությամբ, իսկ նրա մեծությունը հավասար է այդ ուժերի մեծությունների գումարին.  R=F1+F2

сила (2).jpg

2. Ուժերն ուղղված են հակադիր ուղղություններով (հակուղղված են): Փորձերի արդյունքում պարզվել է, որ այս դեպքում` հակուղղված ուժերի (տե՛ս նկար, որտեղ համազոր ուժը նշանակված է R տառով) համազորն ուղղված է մեծությամբ մեծ ուժի ուղղությամբ, իսկ նրա մեծությունը հավասար է մեծ ու փոքր ուժերի մեծությունների տարբերությանը. R=F1−F2, եթե  F1>F2R=F2−F1, եթե  F1<F2 

сила--.jpg
сила0.jpg

Եթե մարմնի մի կետում կիրառված հակուղղված ուժերի մեծություններն իրար հավասար են (F1=F2), դրանց համազոր R ուժը հավասար է զրոյի (տե՛ս նկար, որտեղ համազոր ուժը նշանակված է R տառով):