Մենք այսօր այցելեցինք Կամո Նիգարյանի ցուցահանդեսի որ անցկացվում էր Երեւանի կենտրոնական պատկերասրահում, ցուցահանդեսը կոչվում էր <<Թղթե Ականներ>>։ Եկեք մի քիչ պատմեմ ձեզ Կամո Նիգարյանի մասին։

Կամո Նիգարյան

Կենսագրություն՝

Կամո Նիգարյանը ծնվել է 1950 թվականին Ադրբեջանի Խանլար (Ելենենդորֆ) քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Երաժշտությունը եղել է նրա ինքնարտահայտման և որոնման ձևերից մեկը և 1970-ականներին Նիգարյանը հիմնել է «Սարդեր» ռոք խումբը։ Ձևավորել է Գյումրու Մերկուրովի թանգարանը, «Ձիթողցենց տունը», Երևանի «Մոնումենտի», «Հեղափոխության», Եղիշե Չարենցի թանգարանները։

Ստեղծագործական ուղի՝

Կամո Նիգարյանը համարվում է ֆիգուրատիվ արվեստի կամ տրանս-ավանգարդիա շարժման հայաստանյան ներկայացուցիչ։ Շարժումը ներառում է բոլոր այն արվեստի գործերը, որոնք պահպանում են իրականության հետ նմանությունը։

Անհատական ցուցահանդեսներ՝

  • 1967 թվականին Պուշկինի անվան դպրոց, Երևան, Հայաստան
  • 2001 թվականին Հայաստանի նկարիչների միություն
  • 2010 թվականին Երևանի ժամանակակից արվեստի թանգարան
  • 2012 թվականին «Նախակերպեր», Երևանի ժամանակակից արվեստի թանգարան
  • 2015 թվականին «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս», Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Երևան

Մեջբերումների Կամո Նիգարյանից՝

Մեր հիշողությունների վերահսկմանը ենթակա է միայն ու միայն անցյալը … Գիտակցությամբ է սրբագրվում հիշողությունը…Եվ գիտակցության ուրվագծերն են որոշարկում մեր ճամփորդության երթուղին … Ճամփորդեք ձեր հիշողության ալիքներով։ Շուռ բերեք ձեր ներսը։ Հակառակ դեպքում չեք կարողանա ինքներդ ձեզ հակադրել իրականությանը։ Հնարավոր է, որ սա տխուր իրողություն է, բայց՝ փաստ։

Արվեստը պիտի վրդովմունք առաջացնի, դա է սկիզբների սկիզբը։

Ես ձեզ պատմեցի Կարո Նիգարյանի մասին լավ եկեք անցնեք այսօրվա մասին։ Այսօրվա ցուցահանդեսի ժամանակ մենք ծանոթացանք Կամո Նիգարյանի նկարների հավաքածու հետ։

Այս նկարների շարք այն նկարների որոնեք ինձ շատ դուր եկավ։

Հետո մենք բաջավեց երկու խմբերի և պատրաստեցի Պաստ𝐀𝐑𝐓։

Մեր պատրաստած Պաստ𝐀𝐑𝐓-ը։

Վերջ այսօր անցավ հետաքրքիր և ուրախ։ Շնորհակալ եմ ընկեր Մարիամ եվ ընկեր Արև։