Դվինի տարածքում հայերը  բնակվել են  հնագույն ժամանակներից: Այն եղել  է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը:

Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում` մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու,  Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Քաղաքի շրջակայքում տնկվում է Խոսրովի անտառը, որը կա մինչ օրս:

Դվինը  դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի:

Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը վերածվում է տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առևտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը  Սասանյան եւ Բյուզանդական կառավարիչների նստավայրն էր:  7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր:

Արաբական արշավանքների հետևանքով  7-րդ դարի վեջին Դվինը եւ ամբողջ Հայաստանը ընկավ   արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը (Հայաստան, Վրաստան, Աղվանք): Քաղաքը շարունակեց իր բարգավաճումը մինչեւ 893 թ. ավերիչ երկրաշարժը:

Բնական աղետից հետո  կարճ ժամանակում քաղաքը վերակառուցվեց և  արդեն 10-րդ դարի երկրորդ կեսից ընգրկվեց Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ:

1045թ. Դվինը գրավվեց բյուզանդացիների կողմից: Շուտով քաղաքը եւ Հայաստանի զգալի մասը անցավ Սելջուկ թուրքերի իշխանության ներքո: 12-րդ դարի վերջին Զաքարյան իշխանները ազատագրեցին Դվինը եւ Հայաստանի զգալի մասը եւ հիմնեցին իրենց իշխանությունները:

Դվինը վերջնականապես ավերվեց 1236թ. մոնղոլական զորքերի կողմից:

Աղբյուրներ՝

Դվին. Հայաստանի 7-րդ մայրաքաղաքը