Հակոբ Մնձուրիի լուսանկարը

Կենսագրություն

Հակոբ Մնձուրին ծնվել է Երզնկայի Իլիչ գավառին ենթակա Արմութլու գյուղում: Ավարտել է Ստամբուլի Ռոբեր քոլեջը: Հակոբ Մնձուրու ստեղծագործություններից են «Ստամբուլյան հուշեր», «Արմտան», «Եփրատի մյուս կողմը» «Քյուղը կ’ապրի իմ մեջս»:

Հանդիպել է ժամանակի լրագրողներ ու գրողներ Գեղամ Բարսեղյանի, Զաբել Եսայանի, Շավարշ Միսակյանի, Արտաշես Հարությունյանի և Ռուբեն Զարդանյանի հետ. այդ հանդիպումները մեծ ազդեցություն են թողել Հակոբ Մնձուրու վրա: Հակոբ Մնձուրին քոլեջի մթնոլորտի մասին, որտեղ կրթություն է ստացել,  ասում է. «Քոլեջում երեք միջավայր կար` հայկական, հունական, բուլղարական: Մեծամասնությունը մենք` հայերս էինք, հետո գալիս էին հույները, հետո էլ` բուլղարները: Թուրքերը երկու-երեք հոգի էին: Մենք ամենաաշխույժն ու կազմակերպվածն էինք: Նիստեր, ժողովներ էին լինում, կազմակերպվում էին քննարկումներ, գիտաժողովներ: Գրադարաններ ունեինք: Շատ էին արևելահայ և արևմտահայ գրողների գրքերը. հետևում էինք նրանց հրապարակումներին: Ամերիկացիները չէին միջամտում: Ավելին` նույնիսկ տեղյակ չէին: Գրականության հանդեպ իմ սերը սկսել է Գալաթայում` Կենտրոնականի նախակրթարանի չորրորդ դասարանում: Շատ էի սիրում գիրք ձեռք բերել և կարդալ: Չգիտեմ, թե այս զգացմունքն ինչպես ծնվեց իմ մեջ: Արևելահայ գրողներին ևս այնտեղ ճանաչեցի: Որտեղի՞ց կարող էի իմանալ Րաֆֆիին, Լեոյին, Գրիգոր Արծրունուն, այն, որ Արծրունին հայ լրագրության մեծ վարպետներից է, կամ նրա թերթի` «Մշակի» մասին, որտեղից կարող էի իմանալ: Կամ Շիրվանզադեի «Արսեն Դիմաքսյան» վեպն ո՞վ էր ինձ տալու: Յուրաքանչյուր ազգից իմ սիրելի գրողներն ինձ խելքահան էին անում և կախարդում: Ես էլ էի ցանկանում գրող լինել»:

Հակոբ Մնձուրու «Արմտան, Եփրատի մյուս կողմը» ստեղծագործությունը Սիլվա Քույումջյանը թարգմանել է հայերենից թուրքերեն, 1998 թ. սեպտեմբերին այն հրատարակել է «Արաս» հրատարակչությունը: Ս. Քույումջյանը թուրքերեն է  թարգմանել նաև «Ստամբուլյան հուշեր»-ը, որը 1993 թ. հրատարակվել է Պատմության հիմնադրամի «Յուրթ» հրատարակչության կողմից:

1998 թ. հուլիսին լույս է տեսել այս ստեղծագործության երրորդ հրատարակությունը, որը տողատակերով հարստացվել է Նեջդեթ Սաքաօղլուի աշխատասիրությամբ: Ս. Քույումջյանը գրքի նախաբանում Հակոբ Մնձուրուն այսպես է բնութագրում. ««Ստամբուլյան հուշեր» ստեղծագործությունը ո’չ ինքնակենսագրական է, ո’չ վեպ կամ պատմվածք, ո’չ էլ պատահական տետրերում լրացված հուշեր: Մնձուրին իր կյանքի փիլիսոփայությանը բնորոշ ոճով իր մանկությունն ու երիտասարդությունը հասուն տարիքում վերակենդանացնում է իր հիշողության մեջ: Ընտրելով այն, ինչ անհրաժեշտ է մեր մշակույթի և սոցիալական կառուցվածքի համար, գրառել է վավերագրական հատվածներ: Ընդ որում՝ գրի առնելիս քաղաքային մտավորականի հովերով չի տարվել, պահպանել է գյուղին և գյուղացուն բնորոշ պարզությունն ու անկեղծությունը: Մնձուրու լեզուն խոսակցական լեզուն է:  Նա, ով չի կարողանում հասկանալ Մնձուրու արտահայտությունների համն ու հոտը, հնարավոր է, որ կարծի, թե չի տիրապետում լեզվի կանոններին: Մինչդեռ Մնձուրին «ֆենոմեն» է, ով տիրապետում է հայերենի, թուրքերենի, ֆրանսերենի ու անգլերենի արտահայտման կանոններին, գիտի այս լեզուների գրականությունը: Նա, նախընտրելով լինել «գյուղագիր», ընտրել է այս ոճը»:

Ստամբուլյան հուշեր,Հակոբ Մնձուրի (1897-1940), Պատմության հիմնադրամի «Յուրթ» հրատարակչություն, հուշեր-ճանապարհորդություն շարք:

Հակոբ Մնձուրին անատոլիացի (արևմտահայաստանցի- «Ակունքի» խմբ.) էր: 100 տարվա շեմին մոտեցած Մնձուրին կյանքի առաջին քառորդում իր ապրած կյանքը կարոտով հիշելովՍտամբուլի միայնության մեջ մխիթարություն գտավ:

Նրա հուշերը ո’չ ինքնակենսագրական են, ո’չ վեպ կամ պատմվածք, ո’չ էլ պատահական տետրերում լրացված հուշեր: Մնձուրին իր կյանքի փիլիսոփայությանը բնորոշ ոճով իր մանկությունն ու երիտասարդությունը, հասուն տարիքում վերակենդանացնում է իր հիշողության մեջ` գրառելով որպես վավերագրական հատվածներ:

Ի հակազդեցություն «մեծ մարդկանց» մասին պատմող պատմության մեթոդին` Մնձուրին առաջ էր քաշում խմոր հունեցողին, ավլողին, հացթուխին և գյուղացիներին, պատկերացնում էր ամեն ինչ և բոլորին, ինչպես որ կան: Գրքում կարող եք մանրամասնությամբ կարդալ դարասկզբին Բեշիքթաշի, Օրթաքյոյի, Ռումելիհիսարի, բացի այդ՝ նաև  երկրի երեսից ջնջված-ոչնչացված Մնձուրու գյուղի մասին: 

Երկերի մատենագիտություն

  • Երկրորդ ամուսնութիւնը, Կ. Պոլիս, 1931, 87 էջ։
  • Կապոյտ լոյս, Իսթանպուլ, 1958, 318 էջ։
  • Արմտան (պատմուածքներ), Իսթանպուլ, 1966, 320 էջ։
  • Կապույտ լույս, Երևան, 1968, 224 էջ։
  • Կռունկ, ու՞ստի կուգաս, Իսթանպուլ, 1974, 287 էջ։
  • Տեղեր, ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, 210 էջ։
  • Երկեր, Երևան, 1986, 544 էջ։
  • Պատմուածքներ, Անթիլիաս, 1991, 94 էջ։
  • Գիւղը կապրի իմ մէջս, Ստամբուլ, 2005, 189 էջ։

Հակոբ Մնձուրի Տեսանյութ1

Հակոբ Մնձուրի Տեսանյութ2