1․ Ո՞ր շարքի մարզկենտրոններն են դասավորված հարավից հյուսիս հաջորդականությամբ.
1) Եղեգնաձոր, Աշտարակ, Գյումրի, Արտաշատ
2) Եղեգնաձոր, Արտաշատ, Աշտարակ, Գյումրի
3) Արտաշատ, Աշտարակ, Եղեգնաձոր, Գյումրի
4) Եղեգնաձոր, Արտաշատ, Գյումրի, Աշտարակ

2․ Ընտրել «մարզ – քաղաք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Տավուշի ա. Գորիս
  2. Արարատի բ. Մասիս
  3. Սյունիքի գ. Դիլիջան
  4. Շիրակի դ. Արթիկ
    1) 1–գ, 2–բ, 3–ա, 4–դ 3) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    2) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ 4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

3․ Ի՞նչն ընդհանուր չէ Արարատի և Արմավիրի մարզերի համար.
1) Գերիշխում են կուլտուր ոռոգելի հողերը:
2) Արդյունաբերության մեջ առաջատար է ատոմային էներգետիկան:
3) Բնորոշ են խոշոր գյուղերը:
4) Գյուղատնտեսության զարգացման գլխավոր պայմանն արհեստական ոռոգումն է:

4․ Տավուշի մարզում տնտեսության ո՞ր ենթաճյուղն է բացակայում.
1) գինու և պահածոների արտադրություն
2) գունավոր մետաղաձուլություն և քիմիական արդյունաբերություն
3) հանքային ջրերի արտադրություն և զբոսաշրջություն
4) գորգագործություն և փայտամշակություն

5․ Ի՞նչն է ընդհանուր Կապան և Հրազդան քաղաքների համար.
1) Երկաթուղային հանգույցներ են:
2) Արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձաձուլությունն է:
3) Գործում են հզոր ջերմաէլեկտրակայաններ:
4) 20–րդ դարի 80–ական թվականներին գործել են խոշոր մեքենաշինական ձեռնարկություններ:

6․ Ի՞նչն է ընդհանուր Գյումրի և Իջևան քաղաքների համար.
1) Արդյունաբերության առաջատար ճյուղը փայտամշակումն է: 2) Երկաթուղային հանգույցներ են:
3) Բազմագործառութային քաղաքներ են:
4) Գործում են խոշոր գորգագործական ֆաբրիկաներ:

7․ Հրազդան և Արարատ քաղաքների օդային ավազանի աղտոտման պատճառներից է.
1) մեքենաշինական ձեռնարկությունների առկայությունը
2) շինանյութերի արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումները
3) քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների արտանետումները
4) գունավոր մետաղաձուլական ձեռնարկությունների արտանետումներ

8․ Արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների հետևանքով առավել աղտոտված բնակավայրեր են.
1) Արարատը և Ագարակը
2) Ջերմուկը և Դիլիջանը
3) Չարենցավանը և Արմավիրը
4) Վեդին և Սպիտակ

9․ Ներկայացնել Գեղարքունիքի և Կոտայքի մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարները։——————-

Գեղարքունքի մարզ

Գեղարքունքի մարզ զբոսաշրջություն զարգացման համար լավ հնարավորություն է ունի։ Գեղարքունիքի մարզը ունի շատ գեղեցիկ վայրեր։

Օրինակներ՝

Սևանավանք

Սևանավանք, հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա։

Հիմնադրվել է 305 թվականին, երկու եկեղեցիները՝ 874 թվականին։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թվականին։

Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դարում Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874 թվականին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թվականին։

Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Ս. Հովհաննու Կարապետի եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թվականներ)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։

Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-1957 թվականներին եկեղեցիները վերանորոգվել են։ Բլրի ստորոտում եղել է նաև ավելի ուշ շրջանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 19-րդ դարավերջին փլուզվել է։

Հայրավանք

Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։

1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։

Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։

Օրբելյանների քարավանատուն

Սելիմի իջևանատուն, այժմ՝ Օրբելյանների իջևանատուն Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին։ Գտնվում է Սելիմ լեռան վրա (ծովի մակերևույթից 2410մ)։ 5 կմ հեռավորության վրա 2829 մ բարձրություն ունեցող Արմաղան լեռն է։

Միջնադարում շինությունների մեծ մասը կառուցվում էր առևտրային ճանապարհներին, ինչն առավել հարմար էր ճանապարհորդողների համար։ Սելիմի քարավանատունը հյուրընկալություն է առաջարկել ճանապարհորդներին, ովքեր անցել են մայրուղու երկայնքով և Սելիմի (Սուլեմայի) կամ Վարդենյաց լեռնանցքով։ Վերջինս Հայաստանի միջնադարյան բոլոր լեռնանցքներից լավագույն պահպանվածն է։

Վարդենյաց լեռնանցքում գտնվող 14-րդ դարի այս քարավանատունը ի թիվս նման մի շարք այլ շինությունների որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար։ Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել է թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։

Ոչ պակաս գեղեցիկ վայրեր ունի Կոտայքի մարզ որոնք կարող են զարգացնել Կոտայքի մարզի զբոսաշրջությունը:

Օրինակներ՝

Գառնու հեթանոսական տաճար

Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար Կոտայքի մարզիԳառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։

Բջնի բերդ

Բջնի բերդ, ռազմական կառույց Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղում։ Գտնվում է Հրազդան գետի կիրճում ավերակները գտնվում են Հրազդան գետի միջին հոսանքում Բջնի գյուղի մոտ։

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից-11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին։

Պտղնիի տաճար

Պտղնիի տաճար (հայտնի նաև որպես Պտղնավանք), քրիստոնյա եկեղեցի Հայաստանի Կոտայքի մարզի Պտղնի բնակավայրում, վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության առավել ուշագրավ հուշարձաններից մեկը։ Վանքը ներկայումս կիսավեր վիճակում է, պահպանվել են միայն հյուսիսային պատը, հարավային պատի արևելյան հատվածը և արևելյան գմբեթակիր կամարը։ Պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպի եկեղեցական կառույցներին՝ հանդիսանալով այդ տիպի վաղագույն և լավագույն նմուշը։ Կառուցվել է 6-րդ դարի վերջին 7-րդ դարի սկզբին (ճիշտ թվականը հայտնի չէ)։ Ունի 15,7 մետր լայնություն և 30,4 մ երկարություն, աղոթասրահի չափսերն են՝ 10,3 մ լայնություն, 23,8 մ լայնություն։

Ամբողջովին պահպանված հյուսիսային ճակատի ստորին մասի կենտրոնում գտնվում է կամարակամ, երկլանջ կտուրի տակ առնված շքամուտքը։ Քիչ բարձր, աջ ու ձախ կողմերից շարված են երեքական միաձև ու միաչափ, կամարունքերով պսակված լուսամուտներ։ Մակարաունքերի զարդամոտիվները բազմատեսակ են՝ երկրաչափական, բուսական, ինչպես նաև մարդկանց, կենդանիների ու թռչունների պատկերներ բովանդակող հարթաքանդակներով։

Հարավային ճակատին պահպանված լուսամուտի կամարունքը ևս պատված է հարթաքանդակներով, որոնք վաղ միջնադարյան հայկական արվեստի եզակի նմուշներ են։ Պատկերված է Աստվածամայրը, Քրիստոսը, առաքյալները։ Առկա են աշխարհիկ բովանդակության քանդակներ, որոնց անվանում է նշված Մանուել Ամատունին («Մանուէղ Ամատունեաց Տէր» մակագրությամբ)՝ հեծյալ, որը նետահարում է արդեն վիրավոր մի գազանի։ Մանուել Ամատունու քանդակից աջ պատկերված է առյուծի հետ նիզակով մենամարտող մարդ, որին հավանաբար կարելի է նույնացնել Մանուել Ամատունու որդի՝ Սահակ Ամատունու հետ։

Քարերի սիմֆոնիա

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում (KT-GE037)։

Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով։

Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում։

ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013 թվականին «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում՝ Եվրոպա կատեգորիայում, հաղթող ճանաչվեց Հայաստանը` «Քարերի Սիմֆոնիա» պաստառով։

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը ճանաչվեց լավագույնը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում։

10․ Համեմատել և առանձնացնել, այն նմանությունները և տարբերությունները, որոնք առկա են Արարատի և Արմավիր մարզերում։———————-

Արարատի մարզի Արդյունաբերության առաջատար ուղղությունները
սննդամթերքի, ծախսային արտադրատեսակների,
խմիչքների արտադրություններն են, ինչպես նաև
հիմնային մետաղների արտադրությունը այլ ոչ
մետաղական հանքային արտադրատեսակների
արտադրությունը:

Արմավիր մարզի Արդյունաբերությունը մասնագիտացած է էլեկտրաէներգիայի, սննդամթերքի, ըմպելիքի,
ալկոհոլային խմիչքի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման
ուղղություններում:

Արմավիրի մարզի ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՒ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները: Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում: Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը: Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:

ԱՐԱՐԱՏԻ մարզի Բնական պայմանները և հարստությունները
Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Հարթավայրային մասը 10-15կմ լայնության գոտով ձգվում է Հրազդան գետից մինչև ՀՀ պետական սահմանը: Արարատյան դաշտի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:
Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը, IV դարում: Այդտեղ այժմ կազմակերպվել է Խոսրովի արգելոցը:

Արմավիրի մարզի Բնակչության թվաքանակը 2016թ. տարեսկզբի դրությամբ՝ 266.6 հազ. մարդ։

ԱՐԱՐԱՏԻ մարզի Բնակչության թվաքանակը 2021 թ. տարեսկզբի դրությամբ՝ 256.6 հազ. մարդ։