Վայոց ձորի մարզը ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը զբաղեցնում է 2308 քառ.կմ մակերես, հյուսիսից սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հյուսիսարևելքից` Արցախին, հարավարևելքից` Սյունիքին, հարավից` Նախիջևանի Հանրապետությանը (Ադրբեջան), արևմուտքից` Արարատի մարզին։

Վայոց ձորը բնակատեղի է եղել վաղնջական ժամանակներից։ Այս փաստի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտանաբերված նախամարդու իրերը, բրոնզե դարին վերաբեող դաշույնները, ճարմանդները, ապարանջանները, մատանիները և այլ իրեր։ Ժայռերին հայտնաբերվել են բազում փորագրություններ, որսորդական տեսարաններով և զանազան կենդանիներով։ Իսկ 2008 թվականին միջազգային հնագիտական արշավախմբի կողմից Վայոց ձորում կատարված նոր հայտնագործությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Վայոց ձորը եղել է բնակատեղի ավելի քան 5000 տարվա վաղեմությամբ։ Արշավախմբի կողմից Թռչունների քարայրում պեղումների արդյունքում հայտանաբերվել է 5500 տարվա հնության կաշվե կոշիկ` տրեխ։ Այն ամենահին կոշիկի նմուշն է, որ երբևէ գտնվել է ամբողջ աշխարհում և այժմ գտնվում է ՀՀ պատմության թանգարանում։ Քարանաձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ և գինու կարասների մի ամբողջ շարք (գինու արտադրամաս)։ Հնարավոր է, որ դա ամբողջ աշխարհում գինու արտադրության ամենահին ցիկլն է։

2010 թվականին Ռոն Պանհասիի գլխավորած գիտնականների խումբը Հայաստանի Վայոց ձորի մարզում գտել է տրեխ։ Այն կարված է կաշվի ամբողջական կտորից։ Ըստ գիտնականների՝ այն կարող էր պատկանել ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ։ Գտնված տրեխը ենթադրաբար, 5500 տարվա պատմություն ունի։

Մարզն ունի կտրտված մակերևույթ` լայն, խորը ձորերի և բարձր լեռների երկիր է։ Հարևան մարզերի հետ կապող ճանապարհները անցնում են բարձրադիր, դժվարամատչելի և ոլորապտույտ լեռնանցքներով։ Վայոց ձորը Գեղարքունիքի մարզի հետ կապված է Վարդենյաց լեռնանցքով (2410մ), Արարատյան գոգավորության հետ` Զովաշենի (Թուխմանուկի) լեռնացքով, Սյունիքի հետ` Որոտանի լեռնանցքով։ Մարզի կենտրոնով ձգվում է Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր–Վայք-Մեղրի–Իրան միջպետական նշանակության մայրուղին։

Վարդենյաց լեռնանցք
Որոտանի լեռնանցք

Բնական պայմանները

Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 850 մ-ից (Արենի) մինչև 3522 մ (Վարդենիս լեռ)։ Այս մարզին բնորոշ են լանդլաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունն ու կտրվածությունը, որով էլ պայմանաորված է ֆլորայի և ֆաունայի բազմազանությունը։ Առանձնացվում են 3 ենթաշրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում), Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Մարզի արևելյան սահմանը Սյունքի հետ անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային բարձրադիր գագաթներով։ Վայոց ձորի մարզին բնորոշ են նաև երկրակեղևի սաստիկ ցնցումներ, որի անխոս վկաններն են 735 թ. ավերված Մոզ քաղաքի ավերակները։ Նշենք, որ ըստ պատմական աղբյուրների Մոզ քաղաքը կործանվել է հրաբխի ժայթքումից և երկրաշարժից։

Մոզ քաղաքի մասին

Ինչպես հայտնի է, Մոզը կործանվել է 735 թ. ամռանը: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի (XIII դ.) վկայությամբ՝ ավանը կործանվել է Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսի չարանենգ սպանությունից հետո սկսված և 40 օր տևած ահեղ երկրաշարժից: Այս մասին տեղեկություններ են հաղորդում նաև Մովսես Կաղանկատվա­ցին, Կիրակոս Գանձակեցին և Մխիթար Այրիվանեցին: Մոզը եղել է տարանցիկ առևտրի կարևոր կենտրոն Մեծ Հայքով անցնող Մետաքսի ճանապարհի վրա: Վաղ միջնադարում նշանավոր ավան էր և ուներ մի քանի հազար բնակիչ: Մոզի կործանումից հետո Սյունյաց աշխարհի վարչական կենտրոն և Օրբելյան իշխանների նստավայր է դարձել Եղեգիս ավանը: Բայց Մոզը կարևոր նշանակություն է ունեցել դեռ Վանի թագավորության և հելլենիստական շրջաններում, ինչի ապացույցը Մալիշկայում հայտնաբերված Ք.ա. VIII–VII դդ. թվագրվող բրոնզե գոտին և հելլենիստական գտածո­ներն են (սակայն թե ոնց է այն կոչվել այդ ժամանակներում մենք չգիտենք): 1978-1979 թթ. հայտնաբեր­ված (պեղ. ղեկ.՝ Հասմիկ Իսրայելյան) թռեղք-վանաձորյան մշակույթի խեցանոթները, պերճանքի առարկաները և այլ գտածոներ վկայում են, որ Մոզի տարածքը բնակեցված է եղել Ք.ա. II հազ. 1-ին քառորդից:Սակայն պետք է հասկանալ, որ քաղաքը ավիրած երկրաշարժը սովորական երկրաշարժ չէր: Դա հասկանալի է նաև նրա երկարատևությունից – մոտ 40 օր, որը կապ չունի առասպելական 40 թվի հետ… Պարզ է, որ այն մոտավոր է, սակայն անգամ եթե այն իսկապես ուղիղ 40 օր էր տևել, ապա պետք չէ Ս. Օրբելյանի պես, ինչպես հարիր է միայն եկեղեցականի համար (այն էլ մութ միջնադարի) կապել այն աստծո անեծքի հետ… Պետք չի աստծուն սատանայացնել)))Իսկ հիմա լուրջ: Սովորական (տեկտոնիկ բնույթի) երկրաշարժների ժամանակ հետցնցումները գրեթե զգալի չեն և կարող են առաջանալ հիմնական ցնցումից հետո սովորաբար դեռ մի քանի օր ևս, բայց ոչ շաբաթներ… Նման երկարատև երկրաշարժները բնորոշ են միայն հրաբխային երկրաշարժներին, որոնք առաջանում են հրաբուխի խորքում լավայի և գազերի կրիտիկական ճնշումի շեմին հասնելու հետևանքով: Որպես արդյունք երկրաշարժը զուգորդվում է լավայի, ծանր փոշու և գազերի բավականին երկարատև ժայթքումով… Իսկ նույն պատմագիրներից մենք գիտենք նաև որտեղ էր գտնվում այդ երկրաշարժի էպիկենտրոնը – ինչը հնարավոր էր պարզել միջնադարում միայն հենց այդ տիպի՝ հրաբխային երկրաշարժերի դեպքում: Այդ հրաբուխը գտնել բարդ չրե լինի նույնիսկ եթե պատմիչները մեզ չհաղորդէին այն – իհարկե դա Վայոցսար լեռն է (հրաբուխը):Սակայն երկրաբանների տվյալներով Հայաստանի Հանրապետության տարածքում միգուցե ամենաերիտասարդ հրաբուխը Վայոցսարն է, բայց նրա վերջին ժայթքումը եղել է մոտ 40 000 տարի առաջ:Այդ ավերիչ աղետի, նրա լավայի հետքերը (հետագիծը) մենք այսօր էլ կարող ենք շատ պարզ տեսնել թե տիեզերքից, թե տեղում: Ստորև մոտավոր պատկերել եմ լավայի սահմանները, որ հավանաբար հասել էին նաև իմ պապական Հերհեր գյուղի տարածք… Լավան սարի հիմնականում հարավային լանջերից անցել էր մոտ 10 կմ ցած, և շրջանցելով Մոզից հյուսիս ընկած լեռնազանգվածը շրջապատել ու ծածկել քաղաքի տարածքը երկու կողմից (Մալիշկայի և Վայքի)…Անգամ եթե երկրաբանները չեն սխալվում (իսկ դա գրեթե բացառվում է), դա դեռ չի նշանակում, որ 735 թ. երկրաշարժի էպիկենտրոնը Վայոցսարը չէր: Միայն նրա խորքը կարող էր այդքան երկար ժամանակ ցնցել երկիրը: Մենք ունենք այդ երևույթի (առանց լավայի ժայթքումով հրաբխային երկրաշարժի) պատմական զուգահեռներ – դրանցից ամենավառն ու ամենաթարմը դա Մասիս լեռան (նույնպես հանգչած հրաբուխ համրվող) վերջին 1840 թ. “ժայթքումն” է – որի հետևանքով կործանվեց Մասյաց վիհում գտնվող Սուրբ Հակոբի վանքը և հարևան Ակոռի գյուղը, մահացան շրջանի մոտ 10,000 բնակիչներ։ Իսկ Վայոցսարի շրջանում (ՋԵՐՄուկ, Ջերմաջուր (թուրք. Իստիսու), Ծղուկ, Քարվաճառ…) մինչ օրս գործում են գեյզերներ, որոնք համարվում են հրաբխային ակտիվության քնած, կամ “մնացուկային” (հանգչող, իներցիոն) վկայություններ…

Կլիման աչքի է ընկնում չորությամբ։ Տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800 մմ, համեմատաբար մեղմ ամառներ լինում են լեռների բարձրադիր հատվածներում։ Բնական հիմնական լանդլաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են։ Տիրապետում են լեռնաշագանակագույն և մարգագետնատափաստանային հողերը։ Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, ավազի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի, (Մարտիրոսի ֆելզիտը), կվարցային ավազի և հանքային ջրերի մեծ պաշարներ։ Սակայն մետաղական նշանակության պաշարը դեռ չեն շահագործվել։

Բուսական և կենդանական աշխարհը

Վայոց ձորի մարզի բուսական աշխարհի տեսակային կազմը հարուստ է։ Այստեղ հաշվվում է գրեթե 1650 բուսատեսակ, որոնցից 1500 տեսակը խոտաբույսեր են, որոնց մեջ գերակշռում են դեղաբույսերը։ Մարզն աղքատ է անտառներով (տարածքի 1.6% կամ 3700 հա)։ Սակայն անտառի կազմի մեջ մտնող 150 ծառատեսակները մեծամասամբ արժեքավոր են` հազվագյուտ ու էնդեմիկ տեսակներ են։ Դրանց մեջ կան հատուկ պահպանվող տարածքներ` Հերհերի գիհու նոսրանտառային և Ջերմուկի անտառային արգելավայրերը։ Բնական պայմանների բազմազանությամբ է պայմանավորած նաև հարուստ կենդանական աշխարհի գոյությունը։ ՀՀ–ում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը հանդիպում են Վայոց ձորի մարզում։ Դրանցից են բեզոարյան այծը, վայրի ոչխարը` (մուֆլոնը), վայրի խոզը, գորշ արջը, աղվեսը, գայլը, նապաստակը, թռչուններից` լորը, քարակաքավը, անգղերը, արծիվները, ձկնատեսակներից` կարմրախայտը, բեղլուն, կողակը։ Հաճախակի հանդիպում են նաեւ թունավոր օձեր`հայկական իժ, գյուրզա։

գյուրզա
մուֆլոնը
վայրի խոզ
գորշ արջ

Ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների շատ տեսակներ գրանցված են Կարմիր գրքում։ Կենդանիների պահպանման նպատակով ստեղծվել են արգելավայրեր։ Վայոց ձորի մարզում աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, խաղողի, սալորի, սերկևիլի, փշատի, ընկույզի բազմաթիվ տեսակներ, բազմաթիվ հատապտուղներ։