0

Վիլյամ Սարոյանի և Արա Գյուլերի հանդիպումների մասին և Սարոյանի այն սև-սպիտակ լուսանկարների շարքը, որ արել է Արա Գյուլերը

Նյու Յորք

«Ստեղծագործ ամերիկացիները» ցուցահանդեսի բացմանը նախապատրաստվող Արա Գյուլերը ցանկանում էր լուսանկարել նաև Վիլյամ Սարոյանին։ Նյու Յորքում նա երկար փնտրել, բայց չէր կարողացել խոսել Սարոյանի հետ։ Նա նամակներ էր ուղարկել բոլոր հնարավոր հասցեներով, որտեղ կարող էր լինել Սարոյանը,  բայց պատասխան չէր ստացել և հեռացել էր Նյու Յորքից։

Փարիզ

Փարիզում նկարահանումները շարունակելիս՝ ծոցատետրում «74 Rue Taitbout» հասցեն ու հեռախոսահամարն է գտնում։ Մի քանի անգամ զանգահարում է, սակայն Սարոյանը կրկին խոսափողը չի վերցնում։ Գյուլերը չի հուսալքվում, անվերջ զանգում է: Սարոյանն ի վերջո մի օր պատասխանում է զանգին։

Արա Գյուլերը ներկայանում է, Վիլյամ Սարոյանը նրան հրավիրում է իր մոտ, և նրանք հանդիպում են շենքի վերցերորդ հարկում՝ չկահավորված մի բնակարանում։ Առաջին անգամ էին հանդիպում, բայց այնքան ջերմ են շփվում, կարծես հազար տարվա ծանոթներ լինեին։ Պարզվում է, որ Սարոյանն էլ, երբ Թուրքիայում էր եղել, զանգահարել էր Գյուլերին, սակայն չէր կարողացել կապ հասատել նրա հետ։ «Ես Թուրքիայում էի, դու չկայիր, – սկսում է Սարոյանը խոսակցությունը,- բոլոր նամակները ստացել եմ։ Չեմ պատասխանել, քանի որ գիտեի, որ ինձ գտնելու ես»։

 Զրույցը երկարում է, Գյուլերը շատ լուսանկարներ անում։ Հետագա օրերին էլի են հանդիպում:

Արա Գյուլերը տարիներ անց նրա մասին գրում է․ «Վերջիվերջո այն եզրակացությանը հանգեցի, որ Սարոյանին հետաքրքիր էին ոչ թե իրադարձությունները, այլ՝ մարդիկ»։

Մի օր սրճարաններից մեկում սրճելու ժամանակ Վիլյամ Սարոյանը խնդրում է Գյուլերին, որ պատմի իր ընտանիքի, իրենց հետ տեղի ունեցածների մասին։ Արա Գյուլերը պատմում է հոր՝ Տաճատ Գյուլերի մասին։ Նա պատմում է մահվանից կարճ ժամանակ առաջ իրենց ծննդավայր Շապին-Գարահիսարի Յայջը գյուղ գնալ ցանկացած հոր, միասին սկսած ճանապարհորդության, այնտեղ տեսածների, վերադառնալուց հետո տեղի ունեցածների, հոր թաղումից առաջ կատարվածների մասին․․․ Արցունքոտ աչքերով Սարոյանը Գյուլերին ասում է․ «Քո հայրիկի պատմությունը շատ լավ պատմվածք կդառնա։ Գուցե գրեմ»։

Տարիներ անց Արա Գյուլերն ուրախությամբ է պատմում այդ փոքրիկ հանդիպման մասին, որն անմոռանալի հետքեր էր թողել նրա կյանքում։ 1975 թ․ իր ցուցադրության կատալոգը պատրաստելիս՝ նրա լուսանկարի տակ այս տողերն է գրել․ «Ճանաչու՞մ եք ձեր թաղամասում ապրող փոքր մարդկանց։ Օրինակ՝ եթե Իսպանիայում եք, ձեզ հարևան կոշիկ փայլեցնողին, Փարիզում՝ Ռու լա Ֆայետի անկյունում գտնվող կաշեգործին կամ Կոպենհագենում՝ պաղպաղակ վաճառողին․․․Եթե դուք նրանցից որևէ մեկին չեք ճանաչում, Վիլյամ Սարոյանը բոլորին ճանաչում է։ Այն էլ՝ իրենց ամբողջ ներաշխարհով․․․ Նա ծնվել է Ֆրեզնոյում, սակայն համայն աշխարհին պատկանող մարդ է եղել։ Նրա հայացքով մարդկանց նայելը աշխարհը երկրորդ անգամ ուսումնասիրելուց ավելի գերադասելի է, քանի որ Սարոյանը մեզ սովորեցնում է, որ ամենափոքր բանը ամենակարևոր բանն է»։

Վիլյամ Սարոյանը՝  ձեռքում՝  Հայաստանից բերած քարը

Վիլյամ Սարոյան, 1973թ. Ֆրանսիա, Փարիզ

Աղբյուրը՝ Արա Գյուլեր, «Ամերիկայից Բիթլիս․ Վիլյամ Սարոյան» (Արաս հրատարակչություն, Ստամբուլ, 2008)

Նյութի աղբյուր

0

Առաջադրանքներ

1.Արևմտահայերենով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր արևելահայերենի

Ես կանցնեի արտերու եզեքեն: Բովանդակ դաշտին եզերքը ցրված էին այր ու կին հնձվորներու բազմությունը, որոնք կհնձեին անդադար: Ամեն ճամբաներուն նույնպես որայաբարձ ջորիներու, էշերու շարաններ կհայտնվեին: Անոնք կուգային, կհասնեին, կմիանային իմինիս, երկայն-երկայն կարավան մը կկազմեր, ու որան կրող տղոց մեծ խմբով կենդանիներուն պարանոցներեն կախ զանգակներուն բազմաձայն հնչյուններով ու երգերով մենք հաղթականորեն կիջնայինք գյուղ, կալերը: Սայլերով փոխադրությունը անհնարին է, որովհետև ոչտափարակ, լեռնոտ էր մեր երկիրը, զառիվար ու զառիվեր ճամբաներով:

Որա – քաղված հացահատիկի կապոց, որ պատրաստ է կալ տանելու

արևելահայերենով

Ես կանցնեի արտերի եզրերով: Լեցուն դաշտի եզրերով ցրված էին այր ու կին հնձվորների բազմությունը, ովքեր անդաթար հնձում էին: Ամեն ճանապարհին նույնպես բարձած ջորիներ, էշերի շարաններ էին հանդիպում: Նրանք կգաին կհասնեին իմոնց, երկար քարավան կկազմեին, ու նրան կրող տղաների մեծ խումբ կենդանիների պարանոցներից կախ զանգակները բարձրաձայն հնչյուններով ու երգերով հաղթական կիջնենք գյուղ, մառան: Սայլերով ձոխադրությունը անհնարին է, որովհետև քարքարոտ ու լեռնոտ էր մեր երկիրը, սարն ի վար ու սարն ի վեր էր մեր ճանապարհը:

Skip to toolbar