1) Բնութագրել Տավուշի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Պատասխան՝

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանները և 5 քաղաքներ՝ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան և Այրում։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ)։ Հայաստանի Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։ Գտնվում է Հայաստանի չափավոր խոնավ տարածաշրջանում։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։ Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

2) Նկարագրել Տավուշի մարզի բնակչությունը։

Պատասխան՝

Մարզը զբաղեցնում է Հայաստանի տարածքի 9.1 %-ը, 1 քառ. կմ-ի վրա ապրում է 50 մարդ։ Բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան նաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարահանվածների) սերունդներ։ Օրինակ, 17-19-րդ դարերում հայության զգալի քանակի ներհոսք է եղել Արցախից դեպի Տավուշ։ Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը։

Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2 %-ը։ Բնակչության 62.3 %-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ Հայաստանի Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է (մինչև 1919 թվականը՝ Քարվանսարա), որի բնակչությունը 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 20.3 հազար բնակիչ։

3) Բնութագրել Տավուշի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Պատասխան՝

Ողջ հյուսիսարևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես՝ փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները)։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։

4) Նկարագրել Տավուշի մարզի որևէ լքված գյուղ։

Պատասխան՝

Խնձորուտ (Տավուշի մարզ)

Խնձորուտ, միջնադարյան գյուղատեղի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, Առաքելոց վանքից դեպի հյուսիս-արևելք։ Առաքելոց վանքի հետ կապված Է եղել գյուղամիջի ճանապարհով, որը մինչև այժմ Էլ նկատելի է։ Գյուղատեղի կենտրոնում, բարձունքի վրա մինչև այժմ կանգուն է 13-րդ դարում կառուցված գողտրիկ եկեղեցին։

5) Բնութագրելկ Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Պատասխան՝

Լոռին ունի նպաստավոր աշխարհագրական դիրք։ Տարածքի կենտրոնական մասով անցնում է Հայաստանի գլխավոր երկաթուղին։ Հյուսիսային ուղղությամբ մարզը ելք ունի դեպի Վրաստան, իսկ արևմտյան ուղղությամբ՝ Գյումրու միջով դեպի թուրքիա, նաև դեպի մայրաքաղաք Երևան։

6)Նկարագրել Լոռու մարզի բնակչությունը։

Պատասխան՝

Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով։ Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է։ Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։


7)Բնութագրել Լոռու մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Պատասխան՝

Լոռու մարզի տնտեսությունն ըստ տնտեսության իրական հատվածի հիմնական ոլորտների
համեմատաբար հավասարաչափ զարգացածներից է: 2013թ. 1-ին կիսամյակում, ըստ նախնական պաշտանական տվյալների հիման վրա կատարված
հաշվարկի, Լոռու մարզի պայմանական ՀՆԱ-ն կազմել է 76.19 մլրդ դրամ` 266.9 մլն դրամով
պակաս է քան նախորդ տարվա համապատասխան հաշվարկային ցուցանիշը, կամ կազմել է
2012թ. 1-ին կիսամյակի նկատմամբ 99.65%:Ըստ մարզի տնտեսության իրական հատվածի հիմնական ոլորտների մարզի պայմանական
ՀՆԱ-ի բաշխումը ունի հետևյալ պատկերը.

Փաստորեն մարզի ՀՆԱ-ի աճ արձանագրվում է հիմնականում արդյունաբերության ոլորտում
կամ ոլորտի հաշվին: Գյուղատնտեսության և շինարարության ոլորտների նման ցածր
տեսակարար կշիռները պայմանավորված են սեզոնային առանձնահատկությամբ:
Լոռու մարզի տնտեսության իրական հատվածի գերակա, առաջնային ոլորտներն են
արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը:

Արդյունաբերության զարգացած ճյուղերն էին՝

1)լեռնամետալուրգիան (Ալավերդի, Ախթալա, Շամլուղ, Թումանյան քաղաքները),
2)քիմիական (Վանաձոր, Ալավերդի),
3)մեքենաշինությունն ու սարքաշինությունը (Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ),
4)թեթև (Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի)
5)սննդի
6)շինանյութերի
7)փայտամշակման և այլն:

Գյուղատնտեսություն՝

Չնայած վերջին տարիներին մարզի ՀՆԱ-ում գյուղատնտեսության ոլորտի տեսակարար կշռի նվազման՝ (պայմանավորված նաև օբյեկտիվ պատճառներով բնակլիմայական խիստ
անբարենպաստ պայմաններ) այն հանդիսանում է մարզի տնտեսության հիմնական
ոլորտներից: Լոռու մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են՝ 251,154.6
հա, այդ թվում վարելահողերը՝ 42,075.0 հա (ոռոգելի 9,612.1 հա), բազմամյա տնկարկները՝
(418.0 հա, տնամերձով՝ 2,654.0 հա), խոտհարքները՝ 35,155.8 հա, արոտավայրերը՝ 145,714.1
հա և այլ հողատեսքեր` 27,791.7 հա:
Լոռու մարզի ագրոպարենային համակարգը ներառում է 42,345 գյուղացիական
տնտեսություններ, գյուղատնտեսական, սննդի ու ագրոպարենային ոլորտի վերամշակող
արդյունաբերության, առևտրի ու սպասարկումների 59 ձեռնարկություններ ու
կազմակերպություններ, ինչպես նաև ալյուրի, հացի, հրուշակեղենի և մակարոնեղենի,
մսամթերքի, կաթնամթերքի, պահածոների, օղու, գարեջրի, հանքային ջրերի և ոչ ալկոհոլային
խմիչքների արտադրության՝ 166 տնտեսվարող սուբյեկտներ և անհատ ձեռներեցներ, 2
սպանդանոց:

Զբոսաշրջություն

Ոլորտի զարգացման համար անհրաժեշտ մի շարք գործոնների առկայությունը
(աշխարհագրական դիրքըմարզը հանդիսանում է Հայաստանի հյուսիսային դրապաս, պատմա-մշակութային հուշարձանների առատությունը մարզում են գտնվում 1000-ից ավելի
պատմա-մշակութային հուշարձաններ, ճանապարհային զարգացած ցանցը և բնակլիմայական
նպաստավոր պայմաններ) լավ նախադրյալ են հանդիսանում ոլորտի զարգացման համար:
Լոռու մարզը Հայաստանի տնտեսական հզոր ներուժ ունեցող մարզերից է և աշխարհագրական
դիրքը նպաստավոր է տնտեսության համար, քանի որ նրա տարածքի կենտրոնական մասով է
անցնում Հայաստանի գլխավոր երկաթուղին և ավտոմայրուղին, որոնք դեպի Վրաստան և
սևծովյան նավահանգիստներ մարզին ելք են տալիս, իսկ արևմտյան ուղղությամբ` Գյումրիի
միջոցով դեպի Թուրքիա: Լոռու մարզը գրավիչ տարածք է նաև զանազան հետաքրքրության
զբոսաշրջիկների համար: Մարզն իր լանդշաֆտով, բնակլիմայական պայմաններով,
ավանդույթներով, մշակութային և բնական հուշարձաններով զբոսաշրջիկներին հրապուրելու
մեծ ներուժ ունի: Շնորհիվ իր բարենպաստ բնակլիմայական պայմանների մարզի տարածքն
աչքի է ընկնում իր ռեկրեացիոն ռեսուրսներով (հանքային ջրեր, սաղարթախիտ անտառներ,
պատմա-ճարտարապետական հուշարձաններ և այլն), սակայն միջազգային շուկայում
տուրիստական գործունեությամբ ներկայանալի են մեծամասամբ մայրաքաղաք Երևանի
սպասարկման ոլորտի ձեռնարկությունները, որոնց կողմից ձևավորվող տուրփաթեթներում
Լոռին հիմնականում մեկօրյա երթուղով է ներկայացված: Մարզում զբոսաշրջության
ակտիվացման համար տուրօպերատորներին պետք է առաջարկել Լոռում մի քանի օր
տևողությամբ տարաբնույթ զբոսաշրջային երթուղիներ, այդ թվում նաև տարածաշրջանային,
ինչը հնարավորություն կընձեռնի մարզի ճանապարհների երկայնքով ստեղծել սպասարկման
բազմաթիվ կառուցվածքներ:


8)Նկարագրել Լոռու մարզի որևէ լքված գյուղ։

Պատասխան՝


9)Առանձնացնել Լոռու մարզի հիմնախնդիրնեը։

Պատասխան՝


10)Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Պատասխան՝

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։ Հայաստանի Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտոխճուղիները՝ Երևան – Աշտարակ—Թալին—Գյումրի, Երևան—Աշտարակ—Սպիտակ և Երևան—Արմավիր—Քարակերտ—Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև Հայաստանի գլխավոր երկաթուղին (միայն արևմտյան հատվածով և մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում)։


11)Նկարագրել Արագածոտնի մարզի մարզի բնակչությունը։

Պատասխան՝

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։ Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել։ Արագածոտնի մարզի բնակչությունը 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 168,100 հազար բնակիչ։


12)Բնութագրել Արագածոտնի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Պատասխան՝

2017 թվականին Հայաստանի Արագածոտնի մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները Հայաստանի համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են. արդյունաբերություն՝ 2.2%,

գյուղատնտեսություն՝ 9.7 %,

շինարարություն՝ 5.0 %,

մանրածախ առևտուր՝ 1.3 %,

ծառայություններ՝ 0.7 %։

Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են։ Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և ըմպելիքի, թանկարժեք իրերի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (հացահատիկ, կարտոֆիլ, բազմամյա տնկարկներ, կերային մշակաբույսեր), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար։ Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես, հացահատիկային մշակաբույսերի արտադրության) և անասնաբուծության մեջ։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։


13)Նկարագրել Արագածոտնի մարզի որևէ լքված գյուղ։

Պատասխան՝


14)Առանձնացնել Արագածոտնի մարզի հիմնախնդիրնեը։

Պատասխան՝


15)Կոտայքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Պատասխան՝

Կոտայքը կենտրոնական դիրք է գրավում Հայաստանի տարածքում։ Արևելքում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիսում և հյուսիս-արևելքում համապատասխանաբար Լոռու և Տավուշի մարզերին, հարավում սահմանակից է Արարատի մարզին և քաղաքամայր Երևանին, իսկ ամբողջ արևմուտքում՝ Արագածոտնի մարզին։ Ամենաերկար սահմանագիծը Արագածոտնի մարզի հետ անցնող սահմանն է, իսկ ամենակարճը՝ Տավուշի մարզի սահմանը։ Կոտայքը գտնվում է Արարատյան գոգավորության նախալեռան հյուսիս-արևելքում՝ Հրազդան և Ազատ գետերի միջև, Կոտայքի սարավանդի վրա։ Հյուսիս-արևելքում բարձրանում են Գեղամա լեռնաշղթան (Աժդահակ լեռ 3598 մ) և Ողջաբերդի լեռնաբազուկը, արևմուտքում ձգվում է Հրազդանի կիրճը, իսկ հարավում՝ Նորքի բարձրությունը։ Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Հրազդան գետի երկու ափերին, տարածվում են Կոտայքի և Եղվարդի թույլ մասնատված լավային սարավանդերը։ Կենտրոնական հատվածում են գտնվում Գութանասարի, Արայի և Հատիս լեռնագագաթները։


16)Նկարագրել Կոտայքի մարզի մարզի բնակչությունը։

Պատասխան՝

Մարզի տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարամյակներ առաջ, բայց ներկայիս վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել բնակության մեխանիկական աճը: Բազմաթիվ հայ ընտանիքներ վերաբնակվել են այստեղ դեռևս 1830-ական թվականներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից: Բայց ավելի մեծ ներհոսք եղել է 1950-ական թվականներից հետո, երբ բուռն զարգացում է ապրել արդյունաբերությունը: Եկել են ինչպես Վրաստանից ու ադրբեջանից, այնպես էլ Հայաստանի շրջաններից: Մարզի բոլոր քաղաքային բնակավայրերի ծագումն ու զարգացումը պայմանավորված է ջրաէլեկտրակայնների Սևան-Հրազդան կասկադի և դրա հիման վրա`   նոր գործարանների ու ֆաբրիկաների շինարարությամբ: Կոտայքի մարզի բնակչությունը 2011 թվականի դրությամբ կազմել 254 397 հազար։


17)Բնութագրել Կոտայքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Պատասխան՝

Կոտայքի մարզի տնտեսության գերակա ճյուղերը երկուսն են՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Համախառն ներքին արդյունքի ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում արդյունաբերությանը։ Վերջինիս արտադրական ծավալի ներուժը հիմնականում կենտրոնացված է քաղաքներում՝ Հրազդանում, Չարենցավանում, Նոր Հաճնում, Եղվարդում, Բյուրեղավանում, Աբովյանում, ինչպես նաև մի շարք խոշոր գյուղական բնակավայրերում։ Արդյունաբերության ճյուղերից առաջատար են համարվում էներգետիկայի, մեքենաշինական և սննդի արդյունաբերության, քարամշակման, հանքարդյունահանման, ձկնաբուծության, շինանյութերի և փայտամշակման ոլորտները։ Արդյունաբերության արտադրանքի մեծ մասը բավարարում է հայաստանյան շուկայի ներքին պահանջները, իսկ մի մասն էլ արտահանվում է արտասահման՝ Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան, Վրաստան, Բուլղարիա, Իրանի Իսլամական Հանրապետություն և այլն։

Գյուղատնտեսությունը մարզի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է։ Հայաստանի այս մարզում գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում կազմակերպվում է գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների միջոցով։ Բնորոշ է ինտենսիվ ապրանքային ճյուղերի զարգացումը։ Մասնագիտացած է, որպես այգեգործական-անասնապահական շրջան՝ ծխախոտագործության ու բանջարաբուծության օջախներով։ 2012 թվականին Կոտայքի հողային ֆոնդը կազմել է 84 283 հա, որից վարելահող՝ 14 569 հա, խոտհարք՝ 3 162 հա, արոտավայր՝ 264 69 հա, խաղողի և պտղատու այլ այգիներ՝ 5 059 հա, այլ (գյուղատնտեսության մեջ չօգտագործվող) հողեր՝ 2 7611 հա, անտառներ՝ 6 479 հա։ Երկրագործության նշանակությունը և տեսակարար կշիռը գյուղատնտեսության մեջ զգալիորեն աճ է գրանցել։ Առաջատար ճյուղերից են ծխախոտագործությունը, որ տալիս է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14%-ից ավելին, այգեգործությունը և պտղաբուծությունը՝ շուրջ 10%, բանջարաբուծությունը՝ մոտ 8%։ Դաշտավարական աշխատանքների 80% մեքենայացված է։


18)Նկարագրել Կոտայքի մարզի որևէ լքված գյուղ։

Պատասխան՝

Սարանիստ 

Կոտայքի մարզի Աբովյանի շրջանի Սարանիստ գյուղը սահմանակից է ԶովքԳեղաշեն համայնքներին: Սարանիստը մինչև 1919 թվականը բնակեցված է եղել մուսուլման թաթարներով, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցիներով: Մինչև 1948թ. հունիսի 21-ը կրել է Թութիա անունը: Խորհրդային Հայաստանի շրջանում Սարանիստը մաս է կազմել Զովք գյուղական համայնքին:


19)Առանձնացնել Կոտայքի մարզի հիմնախնդիրնեը։

Պատասխան՝


20)Գեղարքունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Պատասխան՝

Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։ Մարզն այնքան մեծ է, որ նրանում հանգիստ կտեղավորվեն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ։ Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը։ Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզին։ Տրանսպորտաաշխարհագրական դիրքը, ի տարբերություն Հայաստանի այլ մարզերի, անբարենպաստ է։ Գլխավոր ճանապարհներն են՝ Ճամբարակ-Բերդ, Մարտունի-Եղեգնաձոր և Երևան-Սևան-Սոթք երկաթուղին։

Տարածքում շատ են հրաբխային կոները, որոնցից հայտնի են հատկապես Արմաղանն ու Աժդահակը, որոնց խառնարաններում գտնվում են համանուն լճերը։ Գլխավոր լեռնաշղթաներն են Գեղամա, Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի։


21)Նկարագրել Գեղարքունիքի մարզի մարզի բնակչությունը։

Պատասխան՝

Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը: Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու խաշնարած ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել: Տեղաբնիկների`   հայերի թիվը պակասել է: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մարզի տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև`   ռուս աղանդավորներ: Ներկայումս Գեղարքունիքի բնակչության ազգային կազմը միատարր է: Վերջին տարիներին ադրբեջանա-հայկական հակամարտության սկզբում ադրբեջանցիները, որ համեմատաբար մեծ թիվ էին կազմում մարզի արևելյան մասում, տեղափոխվեցին Ադրբեջան: Ազատված գյուղերում բնակություն հաստատեցին ադրբեջանից փախած հայերը:


22)Բնութագրել Գեղարքունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Պատասխան՝

2017թ.-ին մարզի տնտեսության հիմնական հատ-վածների տեսակարար կշիռները ՀՀ համապատաս-խան
հատվածների ընդհանուր ծավալում կազմել են.

արդյունաբերություն1.8%,

գյուղատնտեսություն 13.5%,

շինարարություն 3.8%,

մանրածախ առևտուր 1.7%,

ծառայություններ 1.3%:

Մարզի տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, հատկապես հացահատիկի, կարտոֆիլի,
բանջարեղենի և անասնաբուծական մթերքի արտադրությունները:
Մարզի արդյունաբերության հիմնական ուղղությունը հանքագործական արդյունաբերությունն է: Կարևոր
նշանակություն ունի նաև մշակող արդյունաբերությունը, որի մեջ առավել մեծ տեսակարար կշիռ ունի
սննդամթերքի, ներառյալ` խմիչքները, արտադրությունը:


23)Նկարագրել Գեղարքունիքի մարզի որևէ լքված գյուղ։

Պատասխան՝

Գանձավանք

ԳանձավանքԱնգիր վանք, վանք Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառում, Հայաստանի այժմյան Սևանի տարածաշրջանի Լճաշեն գյուղից 3-5 կմ հեռավորությամբ, բարձրադիր քարափի վրա։ Նոր ժամանակներում արդեն ավերակների կույտի էր վերածվել։ Ենթադրում են, որ կառուցվել է 10-րդ կամ 13-րդ դարերում։ Գյուղի ավերակների մոտ մինչև օրս նշմարվում են հնագույն բերդի և պարիսպների մնացորդներ։ Այս ամայի վանքը տեղացիների ասելով կոչվում է նաև Անգիր վանք, որովհետև նրա մեջ ոչ մի գրի նշան չկա։


24)Առանձնացնել Գեղարքունիքի մարզի հիմնախնդիրնեը։

Պատասխան՝


25)Արաարտի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Պատասխան՝

Արարատի մարզը գտնվում է Հայսատանի Հանրապետության հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի մարզին և Վայոց Ձորի մարզին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիաին։


26)Նկարագրել Արարատի մարզի բնակչությունը։

Պատասխան՝

Հայկական պետության վերելքների ու անկումների հետ մեկտեղ փոխվել են բնակչության թիվը և կազմը: Հայ բնակչությունը կրկին մեծամասնություն է կազմել 1830-ական թվականներից հետո, երբ տասնյակ հազարավոր հայեր Իրանի Սալմաստ և Խոյ գավառներից վերաբնակեցվեցին Արարատի մարզի ներկա տարածքում: Այժմ բնակչությունը միատարր է, բայց կան նաև ռուսներ, քրդեր ու ասորիներ, որոնք փոքր թիվ են կազմում:Տարածքի հարթավայրային`   փոքր մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը: Մարզի լեռնային մասում բնակչությունը գրեթե բացակայում է: Միայն բարձրադիր գոտում, որն օգտագործվում է որպես ամառային արոտավայր, ամռան երեք-չորս ամիսներին հայտնվում է ժամանակավոր բնակչություն:


27)Բնութագրել Արարատի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Պատասխան՝

2020թ.-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները Հայաստանի
Հանրապետության համապատասխան ոլորտների
ընդհանուր ծավալում կազմել են.

արդյունաբերություն 14.3%
գյուղատնտեսություն 15.0%
շինարարություն 5.6 %
մանրածախ առևտուր 4.4 %
ծառայություններ 1.4 %

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Այն
հիմնականում մասնագիտացած է խաղողագործության, պտղաբուծության և բանջարաբուծության մեջ:

Արդյունաբերության առաջատար ուղղությունները
սննդամթերքի, ծախսային արտադրատեսակների,
խմիչքների արտադրություններն են, ինչպես նաև
հիմնային մետաղների արտադրությունը այլ ոչ
մետաղական հանքային արտադրատեսակների
արտադրությունը:


28)Նկարագրել Արարատի մարզի որևէ լքված գյուղ։

Պատասխան՝


29)Առանձնացնել Արարատի մարզի հիմնախնդիրնեը։

Պատասխան՝


30)Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Պատասխան՝

Հայաստանի Հանրապետությունում տարածքի մեծությամբ ամենափոքր մարզը Արմավիրի մարզն է : Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:


31)Նկարագրել Արմավիրի մարզի բնակչությունը։

Պատասխան՝

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում: Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)` 323,300։


32)Բնութագրել Արմավիրի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Պատասխան՝

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա
տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր
եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ` պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և
բոստանաբուծությունը: Հիմնականում մշակվում են հացահատիկաընդեղենային և
բանջարաբոստանային մշակաբույսեր:
Արդյունաբերությունը մասնագիտացած է էլեկտրաէներգիայի, սննդամթերքի, ըմպելիքի,
ալկոհոլային խմիչքի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման
ուղղություններում:

2015թ.-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները
ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

արդյունաբերություն4.3 %, գյուղատնտեսություն 17.5 %
շինարարություն3.5 %, մանրածախ առևտուր 3.8 %
ծառայություններ` 1.7 %


33)Նկարագրել Արմավիրի մարզի որևէ լքված գյուղ։

Պատասխան՝


34)Առանձնացնել Արմավիրի մարզի հիմնախնդիրնեը։

Պատասխան՝


35)Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Պատասխան՝

ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն:ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կամ 13240.1 հա կազմում են բնական անտառները: Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ`   մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը (60 մ):


36)Նկարագրել Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Պատասխան՝

Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես թույլ զարգացած մարզերից է, որտեղ էկոնոմիկայի ճյուղերից առավել զարգացած է գյուղատնտեսությունը։ Վայոց ձորին է բաժին ընկնում ողջ Հանրապետության արդյունաբերական արտադրանքի 1.2 %-ը, գյուղատնտեսական արտադրանքի 2.2 %-ը, շինարարության 3.0 %-ը, մանրածախ առևտրի 0.3 %-ը և ծառայությունների ոլորտի 0.6 %-ը։ Վայոց ձորի մարզում տնտեսական ակտիվության մակարդակը ամենաբարձրն է Հայաստանում՝ գերազանցելով ընդհուպ մինչև մայրաքաղաք Երևանին և Սյունիքի մարզին (տնտեսապես ակտիվ բնակչության քվաքանակը կազմում է 75.7%): Աղքատության մակարդակը 16,9 % է։


37)Նկարագրել Վայոց ձորի մարզի որևէ լքված գյուղ։

Պատասխան՝

Զառիթափ

Վայոց ձորի մարզի խոշոր գյուղերից է, Վայքի շրջանի նախկին շրջկենտրոնը: Վայքից հեռու է
10կմ: Գյուղի միջով հոսում է Փշոնք գետակը: Գյուղն ամբողջովին թաղված է այգիների մեջ:
Հատկապես հայտնի է իր ընկույզով և մեղրով: Պատմական հուշարձանները բուն գյուղի
ներսում շատ չեն, սակայն մի քանի կմ-ի վրա գտնվում են նշանավոր պատմական
հուշարձաններ` Մարտիրոսի վիմափոր եկեղեցին /13-րդ դար/, Գոմքի մատուռ-հուշարձանը
/14-րդ դար/, և ժայռերի վրա քանդակված միջնդարյան խաչքարերի շարքը: Բնության
հուշարձաններից ուշագրավ են Գոմքի և Մարտիրոսի բնական լճակները:


38)Առանձնացնել Վայոց ձորի մարզի հիմնախնդիրնեը։

Պատասխան՝

Մարզի գրեթե բոլոր էկոհամակարգերը ենթարկվում են մարդածին ազդեցության, որի արդյունքում անհետացման եզրին են հայտնվել տասնյակ բուսական և կենդանական տեսակներ, որը և առավել նկատելի է անտառային և ջրային էկոհամակարգերի վրա։ Անտառներում արձանագրվել են վնասատուներով և հիվանդություններով վարակման զանգվածային դեպքեր և հրդեհներ, որոնք կապված են նաև կլիմայի փոփոխության հետ։ Նախորդ տարիներին մարզի անտառծածկույթը զգալի կորուստ է կրել նաև էներգետիկ ճգնաժամի և 2001 թ. բռնկված հրդեհի պատճառով։


39)Բնութագրել Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Պատասխան՝

Սյունիքը տարածքի մեծությամբ ՀՀ-ում երկրորդն է, իսկ միայն ցամաքային տարածքի չափերով՝ առաջինը: Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր․ գլխավոր ճանապարհները, բացառությամբ մեկի, որը Նախիջևանը կապում էր ադրբեջանին, մտնում էին փակուղի։ Այժմ Արաքս գետի վրա նոր կամրջի կառուցումով և Իրանի հետ առևտրատնտեսական կապերի հաստատումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերել։ Սյունիքի տարածքով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին, իսկ արևմուտք-արևելք ուղղությամբ թուրքիան ու Նախիջևանի Հանրապետությունը կարող են կապվել ադրբեջանին ու Կասպից ծովին։ Սյունիքի մարզի տարածքով է անցնում ՀՀ-ն ԼՂՀ-ի հետ կապող հիմնական ավտոմայրուղին։


40)Նկարագրել Սյունիքի մարզի մարզի բնակչությունը։

Պատասխան՝

Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:Մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլի 12ին։ Բնակչությունը 141700 է` 31.4մ/կմ² խտությամբ։Սյունիքի մարզը ուրբանիզացման մակարդակով գրավում է առաջին տեղը`   71%: Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ու ասպատակութ­յունների հետևանքով:


41)Բնութագրել Սյունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Պատասխան՝

2006 թվականից Սյունիքով է անցնում Հայ-իրանական գազամուղը։ Նախատեսվում է մոտ ապագայում ստեղծել երկաթուղային հաղորդակցություն։ Մարզի կոնտրոնային քաղաքը(Կապանը) հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ): Կապանի զարգացումն առաջին հերթին պայմանավորված է պղնձի արդյունաբերությամբ և մեքենաշինությամբ: Դեռևս միջին դարերից քաղաքին հարող տարածքում գործել են պղնձահանքեր ու պղնձաձուլարան­ներ: Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ:


42)Նկարագրել Սյունիքի մարզի որևէ լքված գյուղ։

Պատասխան՝

 Հին Բարձրավան

Բարձրավան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, մարզկենտրոնից 57 կմ հյուսիս, Որոտան գետի բարձրադիր աջափնյակում, գեղատեսիլ սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1500-1520 մ է, հեռավորությունը մարզկենտրոնից 57 կմ հս., hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 33 կմ։ Մինչև 1931 թվականի Զանգեզուրի երկրաշարժը գյուղը գտնվում էր Որոտանի աջ զառիվեր կողին։ Երկրաշարժի հետևանքով գյուղն ավերվել է (զոհվել է 49 մարդ) և նորը կառուցվել է սարավանդի վրա։ Երիցաթումբ անունով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Բարձրավան է վերանվանվել 1940 թվականին։


43)Առանձնացնել Սյունիքի մարզի հիմնախնդիրնեը։

Պատասխան՝