Ժամանակահատվածը՝ մայիս 9-13

Մեսրոպ Մաշտոցը տարբեր ժամանակներում

Լսարանային աշխատանք՝

Ներկայացված են Մեսրոպ Մաշտոցի պատկերումները տարբեր ժամանակներում։

Առաջադրանք

  • Ի՞նչն է փոխվում նկարներում։
    Եթե ուշադիր նայենք նկարներին ըստ այն թվականների երբ, որ դրանք ստեղծվել են ապա կարելի է նկատել, որ հին ժամանակներում Մեսրոպ Մաշտոցին վերաբերվում էին ինչպես մեկի ով փրկել է իրենց։ Հնից դէպի ավելի նոր ժամանակներ փոփոխվում է Մեսրոպ Մաշտոցի մոտ և շուրջը եղած իրերն ու մարդիկ։
  • Ինչու՞ են տարբեր ժամանակներում Մեսրոպ Մաշտոցին պատկերել տարբեր ձեւերով։
    Կարծում եմ տարբեր կերպ նակարելը ոչ միայն նկարիչների ցանկությունից, պատկերացումներից է գալիս այն ժամանակի փոփոխության, և այն բանի հետ, թե ինչպես են վերաբերվում մարդիկ Մեսրոպ Մաշտոցին։
  • Ժամանակի ընթացքում ինչպե՞ս է փոխվել մարդկանց ընկալումը Մեսրոպ Մաշտոցի եւ հայոց գրերի գյուտի թեմայի հանդեպ։
    Եթե նայենք ժամանակացույցին, հնից դեպի մեր օրեր ապա կարելի նկատել, որ վաղ շրջանում նրան համարում էին մեկը ով Աստծո հետ կապված է և հենց Աստված է օգնել և շնորհել մեզ հայոց գրերը Մերսրոպ Մաշտոցի օգնությամբ։ Երկրորդ նկարը որը ստեղծվել է մոտ մեկ դար հետո արդեն հենց Մեսրոպ Մաշտոցին է ամենավերը դասում, այսինքն նա է հենց մեր փրկիչը և բոլորը նրան շատ հարգում էին և ծնկի գալիս նրա առաջ։ Երրորդ նկարոգմ արդեն միայն Մաշտոցն է և հայոց այբուբենի մի երկու տառ, մարդիկ նկարներից վերացել են , դե իսկ չորորդ նկարում միայն Մաշտոցն է և այն թե ինչպես է մագաղաթի. վրա ինչոր բան գրում։
  • Ինչու՞ են նկարիչները դիմում հենց այդպիսի մեկնաբանությանը։ Ինչու՞ է նկարիչների ապրած ժամանակներում կարեւոր եղել Մեսրոպ Մաշտոցին եւ հայոց գրերի գյուտի թեման պատկթեերել հենց այդ ձեւով։
    Կարծում եմ կարևոր է եղել հենց այն պատճառով, որ այս բոլոր ժամակաշրջաններում էլ Հայաստանը տարբեր քաղաքական խնդիրներ է ունեցել և բացի այդ չգիտես ինչու Մեսրոպ Մաշտոցին ավելի էին փառաբանում քան հիմա։

Կտավների թվային տարբերները կարելի է տեսնել հետեւյալ հղումներով՝

Աբեղյան Մհեր Մանուկի 1909-1994 — Մեսրոպ Մաշտոց

Խաչատրյան Ռուդոլֆ Լորիսի 1937-2007 — Մեսրոպ Մաշտոց 1962

Թոքմաջյան Տգրան Արմենակի 1923-2004 — Մեսրոպ Մաշտոց 1959

Ֆրանչեսկո Մաջիոտտո — Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է Հայոց այբուբենը 18-19-րդ դդ․