Հերման Հեսսե

Մանկություն և Պատանեկություն

Հերման Հեսսեն ծնվել է Հարավային Գերմանիայի Շվաբիա երկրամասի Կալվ քաղաքում, ուր և անցել են նրա մանկության ու պատանեկության տարիները։ Նրա հայրը Էստոնիայից սերող գերմանացի միսիոներ քարոզիչ էր, մայրը՝ Հնդկաստանի արևելքում ծնված արևելագետ-միսիոների ու ֆրանսախոս շվեյցարուհու դուստր։

 Կալվ քաղաք

Հեսսեն մեծացել է բողոքականների ընտանիքում, որն էլ իր հետքն է թողել Հեսսեի ինչպես կյանքի, այնպես էլ ստեղծագործական ճանապարհի վրա։ Զարմանալի չէ, որ ծնողները ցանկանում էին ընտանիքի ավանդույթների արժանի շարունակող դաստիարակել, և արդեն 1881 թվականին Բազել տեղափոխությունից հետո տղան դառնում է տեղի միսիոներական դպրոցի, իսկ ավելի ուշ՝ քրիստոնեական պանսիոնատի սան։ Այդ տարիներին Հեսսեն իր հետաքրքրությունն ու տաղանդն է ցուցաբերում։ Նա նկարում է, սովորում է երաժշտական գործիքներ նվագել և փորձում է իրեն որպես գրող դրսևորել։ Հեսսեի ստեղծագործական ամենից վաղ փորձը կարելի է համարել 10 տարեկան հասակում գրած «Երկու եղբայր» հեքիաթը, որը նվիրել է իր քույրիկին։

1886 թվականին ընտանիքը վերադառնում է Կալվ։ 1890 թվականին Հերմանը սովորում է Մաուլբրոննի ավետարանական հոգևոր սեմինարիայում։ Այստեղ ուսումնասիրում է հին լեզուներ, ավետարան, հին հռոմեական պոեզիա և գերմանական դասական գրականություն։ Այս շրջանի որոշ իրադարձություններ ամփոփում է իր «Անիվների տակ» կենսագրականում (1906)։ 1892 թվականի մարտի 7- ին Հեսսեն անակնկալ անհետանում է։ Հաջորդ օրը նրան գտնում են դաշտում քնած։ Դասախոսները դժգոհ էին նրա պահվածքից, իսկ ընկերները խուսափում էին նրանից։ Մայիսին, ընդունվելուց կես տարի հետո, Հեսսեն թողնում է Մալբրոնը և ուղևորվում Բադ-Բոլլ, բայց հոգեկան վիճակը վատանում է, և ինքնասպանության փորձ է անում։ Ծնողները որոշում են նրան ուղարկել Շտետտենի հոգեբուժական կլինիկա։ 1892 թվականի վերջում անցնում է Կաննշտադտայի գիմնազիա ուսման, բայց այստեղ էլ չի կարողանում սովորել։ Հորը օգնելու նպատակով ուսումը կիսատ է թողնում՝ դառնալով նախ գրավաճառի, ապա և մեխանիկ-ինժեների աշակերտ։

Մաուլբրոննի ավետարանական հոգևոր սեմինարիա

Եթե ուզում եք ավելի մոտիկից տեսնել սեմինարիա ապա սեղմեք այստեղ:

Շվաբիա – Բազել

1895 թվականի հոկտեմբերին Հեսսեն աշակերտում է Տյուբինգենում գրավաճառ Հեկենհաուերի մոտ։ Այստեղ վաճառողի օգնականի գործն է ստանձնում, հաշվարկներ անում, գրքերը դասակարգում և պատվերներ ընդունում։ Երեկոներն ու ազատ օրերը Հեսսեն նվիրում է ինքնակրթությանը. շատ է կարդում, վեպեր է գրում, որոնցից մի քանիսը հայտնվում են մի հայտնի գեղարվեստական թերթում։

Հակենհաուերի գրախանութ, որտեղ աշխատել է Հեսսեն 1895-1899 թվականներին

1899 թվականին խնայած գումարով Հեսսեն հրատարակում է մի փոքրիկ գիրք «Ռոմանտիկ երգեր» անունով։ Նույն թվականին հրատարակում է «Կեսգիշերից մեկ ժամ անց» պատմվածքների առաջին հավաքածուն։ Սակայն երկու գրքերն էլ վատ վաճառք են ունենում։

Հեսսեի առաջին ստեղծագործությունները գերմանական գրականության մեջ աստիճանաբար հայտնի են դառնում, նա նամակագրական կապ է հաստատում Ռայներ Մարիա Ռիլկեի, Թոմաս Մանի և Ստեֆան Ցվայգի հետ։ 1903 թվականի հունվարին Հեսսեն համագործակցության առաջարկ է ստանում հայտնի հրատարակչությունից։ Մի քանի ամսից Հեսսեն իր «Պետեր Կամենցինդ» ստեղծագործության ձեռագիրը ուղարկում է Բեռլին։ Գիրքը գերմանական երիտասարդության շրջանում լայն տարածում է ունենում, ինչն էլ Հեսսեին դարձնում է հայտնի և ֆինանսապես ապահովված, այժմ նա կարող է կենտրոնանալ միայն ստեղծագործելու վրա։

Ռայներ Մարիա Ռիլկե գերմանացի հայտնի բանաստեղծ
Թոմաս Ման գերմանացի հայտնի բանաստեղծ
Ստեֆան Ցվայգ
Ավստրիացի գրող

Բազելում Հեսսեն ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Մարիա Բեռնուլիի հետ։ Նրանք ամուսնանում են 1904 թվականին։

Հեսսեն և Մարիա Բեռնուլի

Պատերազմի տարիներին (1914-1919)

1914 թվականի ամռանը սկսված առաջին համաշխարհային պատերազմը Շվեյցարիան բաժանեց երկու ճամբարների. առաջինը Գերմանիայի կողմն էր, երկրորդը՝ Ֆրանսիայի։ Հեսսեն ցանկանում էր կամավոր մասնակցել պատերազմին, սակայն բուժզննման ժամանակ նրա առողջական խնդիրների պատճառով մերժեցին։ Պատերազմի վերաբերյալ իր հայացքները Հեսսեն արտացոլել է իր ընկերոջը ուղղված նամակում, և «Ընկերներ,հերիք են այս ձայները» հոդվածի մեջ։ Mileck, Joseph (1977). Hermann Hesse։

Պատերազմի ժամանակ Հեսսեն համագործակցում է ինչպես գերմանական, այնպես էլ ֆրանսիական դեսպանությունների հետ, միջոցներ է հավաքում զինվորների համար գրադարան ստեղծելու համար։ Գերմանիայում գրողներին այդքան էլ չէին սիրում, ոմանք էլ ակնհայտ քննադատում և նրանց դավաճան ու վախկոտ անվանում։ Ի պատասխան՝ Հեսսեն քննադատում էր դատարկախոս լիբերալներին, ովքեր միայն խոսքերով էին գործում։

Պատերազմը, հոր մահը, կնոջ հիվանդությունը.այս ամենի արդյունքում Հեսսեի հոգեկան վիջակը վատթարանում է։ Հոգեկան ճգնաժամը հաղթահարելու հույսերով՝ գրողը ուղևորվում է Լուցերն, որտեղ ծանոթանում է բժիշկ Յոսեֆ Լանգի հետ։ 1916 թվականին Հեսսեն նրա հետ 60 հանդիպում է ունենում։ 1917 -ին Հեսսեն Գերմանիայի դեսպանատան կողմից գործուղվում է Բեռն, որպես զինվորական նախարարության պաշտոնյա։ Այնտեղ կատարում է հումանիտար իր առաքելությունը արդեն սպայի կոչումով։ Այս տարիներին Հեսսեն թաքցնում է իր գրվածքները և հրատարակում երիտասարդ և հիվանդ գրողի անունից։ 1919 թվականին Հեսսեն և կինը որոշում են բաժանվել։ Հեսսեն հեռանում է Բեռնից։

Խաղերի վարպետ

1931 թվականի նոյեմբերի 14 ին Հեսսեն երրորդ անգամ է ամուսնանում։ Կնոջ հետ տեղափոխվում է նոր տուն։ Այստեղ Հեսսեն սկսում է աշխատել «ՈՒլունքախաղ»-ի վրա։

Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստականների՝ իշխանության գալով՝ Շվեցիարիա էին գաղթում հյուսիսից։ Գաղթի ճանապարհին Հեսսեին են հանդիպում Թոմաս Մանը և Բերտոլդ Բրեխտը։ Ինքը Հեսսեն որոշում է նոր իշխանությանը քննադատել, որը 1935 թվականին Հեսսեին նամակ է ուղարկում՝ պահանջելով հաստատել իր արիական ծագումը, սակայն ինքը Շվեցարիայի քաղաքացի էր և դրա կարիքը չուներ։ 1942 թվականին Հեսսեի մի շարք ստեղծագութծություններ գերմանական թերթերում արգելում են տպագրել։

1942 թվականի գարնանը Հեսսեն ավարտում է իր «ՈՒլունքախաղը»,որի վրա հեղինակը աշխատել է 11 տարի։

1946 թվականին Հեսսեն ստանում է գրականության Նոբելյան մրցանակ։

Հերման Հեսսե, 1945 թվական

«ՈՒլունքախաղ»-ից հետո Հեսսեն այլևս ծավալուն ստեղծագործություն չգրեց։ Կյանքի վերջին տարիների ակտիվ նամակագրություններ ունեցավ և պատմվածքներ գրեց։ Առողջությունը վատացավ, և 1962 թվականի ամռանը լեյկոզ տարածվեց։ Օգոստոսի 9-ին Հեսսեն մահացավ քնած ժամանակ ուղեղի ներքին արյունահոսությունից։ Օգոստոսի 11-ին Հեսսեն թաղվեց Ս.Աբոնդիա եկեղեցու գերեզմանատանը։