Առաջադրանք

Բլոգում թվարկել քանի տեսակ է լինում և բերել մեկական օրինակ:

Կարելի է նշել փոփոխման 3 տեսակներ դրանք են․

1․ Թույլ վերափոխված լանդշաֆտը- այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել լանդշաֆտը պահպանել է իր ամբողջականությունը, բնական վիճակը։ Օրինակ՝ անտառում կտրատել են ծերացած ծառերը, որոնք խանգարում են մատաղ ծառերի աճին։

2․ Վերափոխված լանդշաֆտներ- երբ փոխվել են որոշ բաղադրիչներ, օրինակ՝ տափաստանը վարել են, ցանել մոնոկուլտուրա՝ ցորեն, շաք, ճակնդեղ, Շաքարի ճակնդեղ, Շաքարեղեգ և այլն։

3․ Արմատապես վերափոխված լանդշաֆտ- Այս լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին։ Եթե մարդը այլևս չօգտագործի այն, միևնույն է այն չի վերականգնվի։ Օրինակ՝ վերացրել են անտառը ու կառուցել քաղաք։ Այս դեպքում լանդշաֆտը չի վերականգնվում։