1․ Սննդային թունավորումների տեսակները, պատճառները

Պատասխան

Սննդային թունավորումների տեսակները՝ Բակտերիային ծագման սննդային թունավորումներն անվանում են սննդային տոքսիկո-ինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի մանրէները, և տոքսիկոզներ՝ երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ միկրոբի արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլակոկային թունավորումները)։

Թունավորումների պատճառներ՝ Ոչ բակտերիային սննդային թունավորումի պատճառ կարող են դառնալ թունավոր սնկերը, որոշ թունավոր բույսեր, առանձին պտուղների (նուշ, ծիրան, դեղձ և այլն) դառը կորիզները, ձկների որոշ թունավոր տեսակներ (մարինկա և այլն) և խավիարը։ Թունավորումներ լինում են հացից և հացամթերքներից, եթե պարունակում են մոլախոտերի թունավոր սերմեր (օրինակ, սննդաթունային ալեյկիան), թունաքիմիկատներից, երբ դրանց մնացորդային քանակները գերազանցում են թույլատրվող նորմաները, ծանր մետաղներից (կապար, պղինձ, ցինկ), որոնք որոշակի պայմաններում անցնում են ամանեղենից, սննդարտադրության մեջ կիրառվող որոշ նյութերից (նիտրատներ, նիտրիտներ և այլն)։ Սննդային թունավորումների կլինիկական պատկերը պայմանավորված է ներմուծված թույնի բնույթով, քանակով, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությամբ։

Թունավոր հատապտուղ
Թունավոր սնկեր

2․ առաջին նշանները

Պատասխան

  • սրտխառնոց, փսխում,
  • լուծ,
  • ընդհանուր թուլություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • որովայնային ցավեր,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

3․առաջին բուժօգնություն

Պատասխան

Առաջին օգնությունը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդների հեռացումն է (ստամոքսի լվացում, մաքրող հոգնաներ, լուծողական միջոցներ)։ Բուժումը կախված է թունավորում առաջացնող պատճառից։