0

Հայաստանի բնապահպանություն և բնօգտագործում|Նախագիծ|

Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։ «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։ Մարդը գոյատևում և ապահովում է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։ Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ է ընդունել, որ խախտվել է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը (վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում)։

Շարունակել կարդալ
0

Վայոց Ձորի մարզ

Դասի հղում։

  1. ԲնութագրելՎայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  2. Նկարագրել Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
  3. Նկարագրել Վայոց ձորի մարզի որևէ լքված գյուղ։
  4. Առանձնացնել Վայոց ձորի մարզի հիմնախնդիրնեը։

0

ՀՀ-ում առկա բնապահպանական հիմնախնդիրները- նախագիծ

Նախագծի նպատակը-սովորողներին ծանոթացնել ՀՀ բնապահպանական իրավիճակին, հանրապետությունում առկա էկոլոգիական խնդիրներին, վերհանում կոնկրետ օրինակներով, ուսումնահետազոտական աշխատանքների ներկայացում:

Նախագծի ընթացքը-սովորողները ծանոթանում են ՀՀ-ի բնակլիմայական պայմանների առանձնահատկություններին, տնտեսության կառուցվածքին, դիտում են թեմային վերաբերող ֆիլմեր 1 2

Նախագծի արդյունքը-Սովորողները ռեալ պատկերացում են կազմում ՀՀ բնապահպանական իրավիճակի մասին, կարողանում են ձևավորել սեփական կարծիքը առկա խնդիրների շուրջ: 

Օգնող հարցեր

  1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
  2. Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
  3. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
  4. Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
  5. Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»

Ամփոփում- տեսանյութի և ռադիոնյութերի միջոցով։

0

Հայաստանի ջրվեժները

Բողաքարի ջրվեժ

Բողաքարի ջրվեժը գտնվում է Զանգեզուրի լեռների արևելահայաց լանջերին՝ Բողաքարի արգելավայրում: Արգելավայրը ստեղծվել է 1989 թվականին: Պահպանվող օբյեկտներն են Հայաստանի ֆլորային ու ֆաունային բնորոշ մի քանի ներկայացուցիչներ:

Կարդալ ավելին
0

ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԳԵՏԵՐԸ

Հայաստանը հայտնի է որպես գեղեցիկ և բարձր լեռների երկիր: Լանդշաֆտի նման առանձնահատկության շնորհիվ Հայաստանի բոլոր գետերն ունեն շատ արագ ու բուռն հոսք: Այդ իսկ պատճառով, հին ժամանակներում Հայաստանը կոչում էին «Նաիրի», որը նշանակում է «արագ հոսող ջրերի երկիր»: Այստեղ բնական ջրերը միշտ բարձր են գնահատվել, իսկ գետերի ակունքները ժամանակին համարվում էին սրբազան: Այսօր Հայաստանում կա ավելի քան 9,400 գետ և գետակ՝ 180 հազար կմ ընդհանուր երկարությամբ: Եկեք ծանոթանանք Հայաստանի ամենամեծ և ամենագեղեցիկ գետերի տասնյակին:

Կարդալ ավելին
0

ՀՀ լճերը, գետերը ու ջրամբարները

Գետեր`

  • Ախուրյան-Արփի լիճ- Շիրակի մարզ
  • Դեբեդ-Ձորագետ, Փամբակ- Լոռու մարզ
  • Աղստեւ- Ոսկեպար, Գետիկ, Տավուշ, Հախուն- Տավուշի մարզ
  • Քասախ-Ամբերդ, Գեշարոտ- Արագածոտնի մարզ
  • Հրազդան-Մարմարիկ վտակ- Սեւանա լիճ- Գեղարքունիքի մարզ
  • Հրազդան, Ազատ- Կոտայքի մարզ
  • Մեծամոր- Քասախ- Աղր լիճ-Արմավիրի մարզ
  • Վեդի, Արարատ, Ազատ-Արարատի մարզ
  • Արփա-Եղեգիս- Վայոց Ձորի մարզ
  • Որոտան, Ողջի ,Մեղրի- Սյունիքի մարզ
Կարդալ ավելին
0

Իմ արմատների պատմությունը-նախագիծ

<<Իմ արմատների պատմությունը>>

Մասնակիցներ— Քոլեջի 1-ին կուրսի ուսանողներ

Ժամանակահատվածը— Մարտի 1-30-ը

Նպատակը-Արմատների պատմության բացահայտում

Ընթացքը— Ընտանիքի անդամների հետ զրույցի միջոցով պարզել ընտանիքի անդամների-գերդաստանի-ազգանվան ծագումնաբանությունը

  • ազգանվան պատմությունը (ուսումնասիրել ինչպես են ձևավորվում ազգանունները հայերիս, այլ ժողովուրդների մոտ)
  • տատիկ-պապիկներից բացահայտել, թե ձեր նախնիները երբ, որտեղից են եկել, որտեղ են հաստատվել
  • արխիվային լուսանկարների  փնտրտում, բացահայտում և տեղադրում բլոգում
  • ընտանիքի ամենահին իրի բացահայտում
  • հետաքրքիր ընտանեկան սովորույթներ

Արդյունքը— պատում բլոգում, տեսանյութերի, աուդիոնյութերի պատրաստում

0

Արմավիր (մայրաքաղաքի) մասին

Արմավիր մայրաքաղաք։ Արմավիր, գրաբար՝ Արմաւիր, գտնվում է Արմավիրի մարզային կենտրոն հանդիսացող Արմավիր քաղաքից 7/8 կմ հարավ-արևմուտք, Արարատյան դաշտում, այժմյան Արմավիրի մարզի (նախկին՝ Հոկտեմբերյանի շրջանի) Արմավիր, Հայկավան և Ջրաշեն, Նոր Արմավիր գյուղերի հարևանությամբ։
Խորենացու պատմագրության հիման վրա հայագետ-պատմաբան Միքայել Չամչյանի կողմից կազմած Հայկազունիների արքայատոհմի ժամանակագրության համաձայն, Հայկազունիներից՝ Արմենակ – Արամանյակը և նրա որդի Արամայիսը, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 21 – 20-րդ դարում Երասխաձորում հիմնեցին Արմավիր քաղաքական կենտրոնը։ Արմավիրը Ազա(նի) անունով մ.թա. 16-8-րդ դդ Դաշտային Էթիունի թագավորության Ազա(նի) երկրի կենտրոնն էր։ Մ.թ.ա. 8- 5-րդ դդ Արմավիրը ընդգրկվեց Վանի Արարատյան՝Ուրարտական կայսրության մեջ։ Արա Գ – Արգիշտի Ա Հայկազունիների Արմավիր մայրաքաղաքի արևմտյան ծայրամասում հիմնադրեց իրեն անունով բերդաքաղաք – վարչական կենտրոններից մեկը՝ Արգիշտիխինիլի, մ.թ.ա. 4-1-ին դդ՝ Երվանդունիների հայոց Արմավիր մայրաքաղաքը։ Մեծ Հայքի հավատքա-մշակութային կենտրոնը։ Ք.հ. 8-րդ դ Ա նախարարական տների կենտրոն էր, 9-13-րդ դդ՝ Արմավիր քաղաք։ 13-րդ դարից՝ Ալիսո և Բլուր գյուղ-ագարակներ։ Ավերվել է 18-րդ դարում։

Կարդալ ավելին
1 2 3 4 5
Skip to toolbar