0

Առակ տղայի և ծառի մասին /վերլուծություն/

Սա պատմություն է բոլորի համար: Ծառը նման է մեր ծնողներին: Երբ մենք փոքր ենք, մենք սիրում ենք խաղալ, վազել նրանց շուրջ: Բայց երբ մեծանում ենք, մենք թողնում ենք նրանց և գալիս ենք միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիքն ունենք կամ դժբախտության մեջ ենք: Բայց մեր ծնողները միշտ տեղում են և պատրաստ տալու մեզ այն, ինչ նրանք ունեն, միայն թե մեզ երջանիկ տեսնեն: Ամենակարևորը պետք է շնորհակալ լինել դիմացինի օգնությունից։

0

Առակ տղայի և ծառի մասին

Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ դրա շուրջն ամեն օր: Նա բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառը սիրում էր խաղալ նրա հետ: Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջն ամեն օր: Մի օր փոքրիկ տղան ետ է գալիս ծառի մոտ` փոքր ինչ տխուր:

Շարունակել կարդալ
0

Մի մարդու քաղաքը / ԳՐԻԳ/ վերլուծություն

Այս պատմությունը շատ նման է «Պուճուր մարդը» պատմությանը։ Այս պատմությունը մի ծերունի մասին էր ով ամեն երեկո երբ մարդիկ շատ են փողոցում, նա Օպերայի շենքի տարածքում գրիչներով տուփը ձեռքին մի փողոցի մյուսն էր անցում ու երեք հատը հարյուր դրամ ասելով` աշխատում էր գրավել անցորդների ուշադրություն։ Ծերուկը տարօրինակ սովորություն ուներ. ամեն անգամ, երբ Օպերայում նոր ներկայացում էր լինում, ու դրա ցուցապաստառը հայտնվում էր ճաղավանդակին, իրեն հատուկ անշտապ քայլվածքով մոտենում ու տոմսարկղից ճշտում էր տոմսի արժեքը: Բայց Չէր եղել դեպք, որ տոմս գներ։ Բայցի ծերունից այս պատմության մեջ կա նաև մեկ այլ հերոս որի անունը Սոֆանը։ Սոֆան արդեն երկար տարիներ Օպերային թատրոնի տոմսավաճառն էր` քառասունն անց փոքրամարմին, միշտ բարձրակրունկ կոշիկներով, կոկիկ հագնված և շպարված կին, որի ձեռքերին պարտադիր տարատեսակ զարդեր ու հնության երանգ ունեցող արծաթե իրեր էին: Սոֆան միշտ շարժման մեջ գտնվող կերպարը` նա շատախոս բնավորություն ունի։ Սոֆան խոսում էր անդադար, առանց ընդմիջման, ամեն ինչի մասին: Ծերունի մի պահ անհետացել և ոչ մեկ ինչ պատճառով է անհետացել։ Սոֆան գիտեն թե ով եղել ծերունը։ Նա պատմեց որ ծերուկը եղել ժամանակին օպերայի երգիչ և դասավանդել է կոնսերվատորիայում, հետո ինչ-ինչ պատճառներով կորցրել է ամեն ինչ ու հայտնվել փողոցում։ Ասում են՝ կոնսերվատորիայի իր նախկին ուսանողներից մեկը տեսնում է նրան և մի կնոջ գումար տալով՝ խնդրում է մոտենալ ու գնել բոլոր գրիչները, որպեսզի իր դասախոսը երկար չմնա փողոցում կանգնած… Նա նկատում է ուսանողի այդ արարքը, հաջորդ օրն այլևս չի երևում փողոցում, մյուս օրն էլ, երրորդ էլ… Նրան գտնում են կանգառներից մեկի նստարանին անշնչացած։

Skip to toolbar