0

Բնակչության ազգային կազմը

Բնակչության ազգային կազմը։ Հայաստանի Հանրապետությունը բնակչության ազգային կազմով աշխարհի առավել միատարր երկրներից է։ Հիմնական ազգը՝ հայերը, 2011 թ․ մարդահամարի տվյալներով կազմում են բնակչության ընդհանուր թվի 98,1%-ը։ Հայաստանի Հանրապետությունում թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են։ Նրանց թիվը 2011 թ․ մարդահամարի տվյալներով 35,3 հազ է։ Մեշ մասը բնակվում է Արագածոտնի և Արմավիրի մարզերի գյուղական բնակավայրերում։ Հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, հատկապես ոչխարաբուծությունը։ Թեև նրանց ծնելիության և բնական աճի ցուցանիշները բավականին բարձր են, սակայն արտագաղթի պատճառով եզդիների թիվը վերջին տասը տարիներին նույնիսկ նվազել։ երրորդ տեղում ռուսներն են․ որոնց թիվը 2011 թ․ մարդահամարի տվյալներով 11,9 հազ․ է։ Ռուսների մեծ մասն ապրում է երևանում, Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում։ Նախկինում ռուս կրոնական աղանդավորներով՝ մոլոկաններով և դուխոբորներով են բնակեցված եղել հանրապետության հյուսիսի, հատկապես Լոռու մարզի մի շարք գյուղական բնակավայրեր ( Լերմոնտովո, Ֆիոլետովո, Մեդովկա և այլն)։ Սակայն վերջին տարիներին նրանց մեծ մասն արտագաղթել է։ ՀՀ-ում մյուս ազգերից համեմատաբար մեծաքանակ են ասորիները, քրդերը, ուկրաինացիները, Վրացիները, հույները, որոնցից յուրաքանչյուրի թիվը 3 հազարից էլ պակաս է։ Հույների մեծ մասն ապրում է պղնձարդյունաբերական քաղաքներում ( Ալավերդի, Ախթալա, Շամլուղ), ասորիները ՝ Արարատի մարզի Վերին Դվին և Դիմիտրով գյուղերում։ Ուկրաինացիները հիմնականում քաղաքաբնակ են։

0

Լոռու մարզի ընդհանուր բնութագիրը

  1. Տարածքը՝ 3799 կմ
  2. Բնակչությունը՝ 235,5 հազ․ բնակիչ
  3. Կենտրոնը՝ ք․ Վանաձոր

Լոռու մարզը տարածքի մեծությամբ հանրապետությունում երրորդն է, իսկ բնակչության թվով՝ հինգերորդը։ Մարզը կազմավորվել է Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի և Տաշիրի նախկին վարչական շրջանների միավորումից։ Լոռին ունի համեմատաբար նպաստավոր աշխարհագրական դիրք։ Տարածքի կենտրոնական մասով անցնում է Հայաստանի գլխավոր երկաթուղին։ Դրա միջոցով հյուսիսային ուղղությամբ մարզը ելք ունի դեպի Վրաստան և նրա սևծովյան նավահանգիստները, իսկ արևմտյան ուղղությամբ՝ Գյումրու միջով դեպի թուրքիա, ինչպես նաև դեպի մայրաքաղաք Երևան։ Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը։

Կարդալ ավելին
Skip to toolbar