Հարցեր և Առաաջադրանքներ

1․ Նկարագրեք մթնախցիկի կառուցվածքը։

Պատասխան՝

Մթնախցիկը դա ամբողջապես մութ, խորանարդ խցիկ է, որի մի մասում փոքր անցք է արված: Այդ անցքի միջով անցնող լույսի ճառագայթենրը նրա դիմացի պատի վրա կառուցում են խցիկի դիմաց գտնվող տեսարանի շրջված պատկերը: Իդեպ՝ որքան փոքր է այդ անցքը այդքան երևելի և ցայտուն է նրա դիմացի պատի վրայի պատկերը:

2․ Ինչ նմանություն ունեն լուսանկարչական ապարատի խցիկը և մթնախցիկը։ Իսկ որն է դրանց տարբերությունը։

Պատասխան՝

Լուսանկարչական ապարատը ինչպես նաև մթնախցիկը, դա ամբողջապես մութ, փակ, անթափանց պատերով խցիկ է, որի մեջ ստեղծվում է տեսարանի շրջված պատկերը: Սակայն լուսանկարչական ապարատի տարբերությունն այն է, որ նրա վրա տեղակայված է օբյեկտիվ՝ մեծաքանակ բաղադրիչնեչով, էլեմենտներով ոսպնյակ: Դրա շնորհիվ լուսանկարչական ապարատը անհամեմատելիորեն ավելի որակյալ պատկեր է կառուցում: Համենայնդեպս ուղակի մթնախցիկը չի կարող ամրապնդել իր մեջ առաջացած պատկերը, երբ որ լուսանկարչական ապարատը կարող է, և այն կարող է ոչ միայն դա:

3․ Նկարագրեք լուսանկարչական ապարատի աշխատանքի սկզբունքը։

Պատասխան՝

Լուսանկարչական ապարատը փակ, անթափանց պատերով, ոբյեկտիվով և լուսազգայուն բաղդրիչով սարք է, որի նպատակը՝ ամրապնդել իր մեջ առաջացած պատկերը: Գլխավոր բաղկացուցիչները են ոսպնյակը, դիաֆրագման և լուսազգայուն սարքը, հնում ֆոտոժապավենը, որի վրա տպվում էին ոսպնյակի բերած ճառագայթները, իսկ այժմ՝ սենսորը, որը զգում և գրանցում է ոսպնյակի բերած ճառագայթները վերածելով նարնց էլեկտրոնների և ուղարկելով այն հետագա մշակման և ֆայլի վերածվելու: Վերջինիս շնորհիվ են ժամանակակից ապարատները կարողանում լուսանկարահանաել:
Հին ֆոտոապարատները ամրապնդում էին իրենց տեսածը լուսազգայուն ժապավենի օգնությամբ, որի վրա մանր արծաթի հալոգենի բյուրեղներ էին:
Այժմ լուսանկարահանելու գործընթացը թվային է: Սենսորը բաղկացած է թղթի հաստությունից 20 անգամ ավելի փոքր մասնիկներից՝ պիքսելներից: Մեկ պիքսելի չափսը կարող է հասնել մինչև 6 միկրոն: Մեկ սենսորը միջինում պարունակում է 12 և ավել միլլիոն պիքսել: Ամեն պիքսելը զգում է լույս, բայց նաև գույն՝ իր վրա գունային ֆիլտրի առկայության շնորհիվ: Սենսորը զգում է երեք գույն – կարմիր, կանաչ, կապույտ, դրա շնորհիվ լուսանկարահնում է գունավոր: Ամենից շատը սենսորի մեջ կանաչ պիքսելներն են (բոլոր պիքսելներից 50%-ը), քանզի այն ստեղծված է մարդու աչքի նման, իսկ վերջինս ամենա զգայունն է կանաչ լույսի հանդեպ:
Երբ որ սենսորները ստեղծվեցին շատ դժվար էր ստեղծել այնպիսի մեծը, որը ֆոտո ժապավենի չափս կունենա, այսինքն այն չափսը, որը ժապավենի վրա գրավում է մեկ պատկերը: Դա 36×24մմ չափսն է, հայտնի է, անգլերեն, full frame կամ 35mm անվանումով: Այժմ դարձել է թվային և սենսորի շատ տարածված ֆորմատ, որն ունի առավելություններ ավելի փոքր չափսի սենսորների նկատմամբ: Գոյություն ունեն ավելի մեծ սենսորներ: Որքան սենսորը մեծ այնքան մեկ պիքսելը մեծ և այնքան ավելի շատ լույս է կլանում լուսազգայուն սարքը՝ սենսորը:
Սենսորը ունի նաև տարբեր լուսազգայունության մակարդակներ ունենալու հնարավարություն, որը կարգավորվում է ավտոմատ կամ մարդու կողմից: Ընդհուպ մինչև շատ զգայունը: Երբ որ սենսորի զգայունությունը բարձր է, շատ քիչ քանակի լույսը նա միանգամից զգում և գրանցում է: Դա կիրառելի է մթության մեջ: Սակայն որքան զգայուն սենսորը այնքան անվորակ և որոշակի լուրջ թերություններով է ստացվում վերջնական պատկերը:

4․ Ինչն է կոչվում սևանկար-պատկեր, և ինչը՝ արտանկար-պատկեր։

Պատասխան՝

Հին ֆոտոապարատները լուսանկարահնում էին ֆոտոժապավենի միջոցով, որը ծածկված էր լուսազգայուն քիմիական նյութով: Սևանկար կոչվում է ֆոտոժապավենի վրա ստացված պատկլերի այն վիճակը, որի ժամանակ նրա մութ մասերը վառ են, վառ մասերը՝ մուգ: Արտանկար պատկերը վերջինիս ուղում է և պատկերի մուգ մասերը վերածում այնպիսին ինչպիսան այ իրականումը, իսկ վառ մասերը վերածում է, մուգի տեղը վառի:

5. Ինչպես է կառուցված աչքը։

Պատասխան՝

6․ Ինչու են աչքը համարում օպիտիկական համակարգ։ Որոնք են այդ օպտիկական համակարգի հիմնական մասերը։

Պատասխան՝

7․ Ինչ է ակոմոդացիան։

Պատասխան՝

Աչքի՝ իր օպտիկական ուժը փոփոխելու հատկությունն անվանում են ակոմոդացիա (լատիներեն՝ <<ակոմոդատիո>>՝ հարմարում բառից)։

8․ ՈՐՏԵՂ Է ստացվում առարկայի պատկերն աչքում։ Նկարագրեք այդ պատկերը։

Պատասխան՝

9․ Աչքի որ թերությունն են անվանում կարճատեսություն։ Ինպես են այն շտկում։

Պատասխան՝

Ժամանակի ընթացքում, սակայն առաջանում են աչքի այնպիսի թերություններ, որոնց հետևանքով առարկայի պատկերն այլևս չի ստացվում ցանցաթաղանթի վրա։ Կարճատես մարդիկ, օրինակ պարզ տեսնում են միայն մոտ առարկաները։ Այս թերությունը, որ կոչվում է կարճասեսություն․ առաջանում է, երբ աչքը տարիների ընթացքում ձեռք է բերում երկարավուն ձև։ Այդ պատճառով հեռու առարկաներից եկող լույսի ճառագայթները հավաքվում են ցանցաթաղանթի առջև (նկար 106, ա)։ Կարճատես աչքի օպտիկական ուժը մեծ է նորմալ աչքի օպտիկական ուժից։ Հետևաբար՝ կարճատեսությունը շտկելու համար հարկավոր է կրել ցրող ոսպնյակով ակնոց (նկար 106,բ)։

նկար 106․ ա․ Կարճատես աչքում հեռու առարկայից եկող ճառագայթները հավաքվում են ցանցաթաղանթի առջևում, բ․ աչքի կարճատեսությունը շտկվում է ցրող ոսպնյակի օգնությամբ։

10․ Աչքի որ թերությունն են անվանում հեռատեսություն։ Ինչպես են այն շտկում։

Պատասխան՝

Եթե աչքը դառնում է մի փոքր կարճավուն, ապա առաջ է գալիս աչքի մեկ այլ թերություն, որը կոչվում է հեռատեսություն։ Հեռատես մարդիկ հստակ տեսնում են միայն հեռավոր առարկաները։ Պատճառն այն է, որ աչքի օպտիկական ուժը փոքր է, և դիտվող առարկայի որևէ կետից եկող ճառագայթները հավաքվումեն ցանցաթաղանթից դուրս (նկար 107,ա)։ Հեռատեսությունը շտկելու համար հարկավոր է կրել հավաքող ոսպնյակով ակնոց (նկար 107,բ)։

նկար 107․ ա․ Հեռատես աչքում մոտիկ առարկայից եկող ճառագայթները հավաքվում են ցանցաթաղանթի հետևում, բ․ հեռատեսությունը շտկվում է հավաքող ոսպնյակով։

Հետաքրքիր է իմանալ՝ Ինչու է լողորդը ակնոց դնում։

Ջրում ջրասուզակներն ավելի լավ են տեսնում, երբ հատուկ ակնոց են կրում, մինչդեռ որոշ ձկներ կարողանում են միաժամանակ տեսնել և ջրում, և օդում։ Այդ ձկները լողում են ջրի մակերևույթին մոտ, և նրանց աչքերը կիսով չափ ջրում են, կիսով չափ՝ օդում։ Ինչու մարդը վատ տեսնում ջրում, իսկ ձուկը հավասարապես լավ է տեսնում թե ջրում և թե օդում։ Հասկանալու համար, թե ինչու է այդպես, հարկավոր է հիշել, որ աչքի ցանցաթաղանթին հստակ պատկեր կստացվի, եթե աչքը բեկի լույսի ճառագայթները։ Եթե աչքը ջրի մեջ է, ապա լույսի ճառագայթները, ջրից ընկնելով աչքի մեջ, գործնականում չեն բեկվում, քանի որ աչքի բեկման ցուցիչը մոտավորապես հավասար է ջրի բեկման ցուցչին։ Երբ ջրասուզակը դնում է հատուկ ակնոց, ապա աչքի և ակնոցի ապակու միջև մնում է օդի շերտ, և բնականոն բեկում է տեղի ունենում։ Այն ձուկը, որը միաժամանակ տեսնում է երկու միջավայրերում էլ, ունի երկու ցանցաթաղանթ, իսկ ակնաբյուրեղը ձվաձև է։ Ակնաբյուրեղի այն մասը, որը ջրի մեջ է, ավելի կոր է, քան այն մասը, որն օդում է, ուստի ունի ավելի մեծ բեկման ցուցիչ, քան ջուրը։

Խնդիրների լուծման օրինակներ

1․ Առարկայի հեռավորությունը հավաքող ոսպնյակից 3 մ է, իսկ պատկերինը՝ 0,9մ։ Որոշեք ոսպնյակի կիզակետային հեռավորությունը։ Որքան է պատկերի բարձրությունը, եթե առարկայի բարձրությունը 30 սմ է։

Լուծում է

2. Ցրող ոսպնյակի կիզակետային հեռավորությունը 12սմ է։ Առարկայի պատկերի հեռավորությունը ոսպնյակից 9սմ է։ Որքան է առարկայի և ոսպնյակի հեռավորությունը։

Լուծում է