0

Կորեական դիցաբանության մասին

Կորեական դիցաբանության մասին՝

Կորեական դիցաբանություն, լեգենդների և ավանդույթների ամբողջություն, որոնք հնագույն ժամանակներից բանավոր փոխանցվել են սերնդեսերունդ դեռևս Կորեական թերակղզում և գրի են առնվել արդեն պատմական ժամանակաշրջանում։ Աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ կորեական դիցաբանությունը զգալի փոփոխությունների է ենթարկվել չինական ու ճապոնական դիցաբանությունների, ինչպես նաև խաղաղօվկիանոսյան կղզիների ավանդույթների ու հավատալիքների ազդեցությամբ։ Կորեական առասպելների մեծամասնությունը ոչ թե ներկայացնում է աստվածներին, այլ բացատրում է, օրինակ, աշխարհի ծագումնաբանությունը, բնության, սոցիալական երևույթները և այլն։ Կորեական առասպելները հաճախ նեղ տեղայնացում են ունենում՝ վերաբերելով կոնկրետ բնակավայրերի ու ցեղերի։

Կարդալ ավելին
0

Սեբաստացիական պատումներ՝ Գևորգ Ալեքսանյան

Բարև ես Գևորգ Ալեքսանյան եմ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջում արդեն երկու տարի։ Երկրորդ տարին ավելի լավը իմ համար որովհետև ավելացան մեր մասնագիտական դասեր։ Ես այս ամենի շնորհիվ սկսել եմ ավելի լավ տիրապետել` Adobe Photoshop, Adobe illustrator։ Այս ամենի շնորհիվ սկսել եմ զբաղվել Nft-ների ստեղծելով և վաճառելով։ Մի խոսքով քոլեջի լավ տեղ չկա։

0

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՏՈՆՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Ֆինլանդիա

Ֆինլանդացիների համար Սուրբ Ծնունդը համարվում է ամենակարևոր տոներից մեկը։ Ամանորի գիշերը Ձմեռ պապի հայրենիքում կատարվում են գուշակություններ մեղրամոմի միջոցով։ Սկզբում տալիս են հարցը, այնուհետև հալված մոմը լցնում են ջրի մեջ ու վերլուծում ստացված պատկերը։ Դրան հաջորդում է հյուրասիրությունը, որտեղ կարևոր է հատկապես սալորի կիսելն ու բրնձով քաղցր շիլան։ Եվ, իհարկե, ինչ Նոր տարի առանց Ձմեռ պապի։Ֆինների Ձմեռ պապը կոչվում է Յոուլուպուկի, որը թարգմանաբար նշանակում է «ծննդյան այծ»։ Անվանումը բացատրվում է նրանով, որ Ձմեռ պապը նվերներով լի պարկով ճամփա է ընկնում այծին լծված սայլով։ Յոուլուպուկին բարի է, կատարում է բոլորի ցանկությունները, ունի լավ լսողություն և լսում է նույնիսկ թեթև շշնջյունը, իսկ գոռալու դեպքում ցանկությունները կարող են լսել չար ոգիներն ու դրանց իրականացումն այլև երաշխավորված չի լինի։

Կարդալ ավելին
0

Նամակներ բարու և գեղեցիկի մասին|Դմիտրի Լիխաչով|

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու: Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ: Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜: Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը: Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Կարդալ ավելին
0

Գառ-ախպերիկ։ Վանո Սիրադեղյան

Ցերեկը՝ էլի ոչինչ, ցերեկը իրենն առնում էր։ Թեև տունը կարեկցանքով մեկուսացված էր գյուղի գործնական անցուդարձից, կյանքի աղմուկն իր գործն անում էր. աքլորները բացում էին վերահաս օրվա ձայների դուռը, շները զարթնում էին վաղորդայնի անչար հաչոցով, նախիր քշվող անասունը մռնգում էր քնատ ձագերին ականջալուր, հայրիկը ամեն օրվա պես հայհոյում էր անհասկացող անասունին, հաշտի դուռը ճռնչում էր առօրեական, քույրիկները ինչքան էլ հուշիկ քայլեին՝ աման֊չամանը զրնգում էր, դաշտից դարձած հոտի ու նախրի բերածը կաթից շատ իրարանցում էր…

Կարդալ ավելին
0

Երջանկության ճանապարհը(թարգմանություն)

Путь к счастью

Притча в изложении Ошо

Жил на свете счастливый человек. И я узнал секрет его счастья. Он не беспокоился о том, как поджарить добычу, а умел любить зверей, которые падали в его корзины с деревьев.

Կարդալ ավելին
0

Մայրենիի ֆլեշմոբ(Նոյեմբեր)

1․ Բառարաններից օգտվելով՝ -ություն ածանցն ունեցող այնպիսի բառեր գրե՛ք, որոնք վերաբերում են գիտության հետևյալ ճյուղերին՝

ա) ֆիզիկա     բ) իրավաբանություն   գ) տնտեսագիտություն

դ)քիմիա         ե) լեզվաբանություն      զ) կենսաբանություն

է) գրականագիտություն  ը) պատմություն  թ)  աշխարհագրություն 

Կարդալ ավելին
1 2 3 4
Skip to toolbar