0

Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ է սոցիալական ազատությունը։

Պատասխան


Սոցիալական ազատությունը կարելի է սահմանել որպես թույլատրվածի շրջանակում ազատորեն
գործելու հնարավորություն: Սոցիալական ազատությունը ենթադրում է որոշակի
սահմաններ. մենք ազատ ենք անելու միայն այն գործողությունները, որոնցով չենք
խանգարում հասարակության մյուս անդամներին ևս ազատ լինել: Այլ կերպ՝ ինչպես
հայտնի ասացվածքն է ասում՝ իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ
սկսվում է ուրիշի ազատությունը:

  • Ի՞նչ կետ/կետեր կավելացնեք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։

Պատասխան

1․ Որ մարդիկ ռասիստներ չէ լինել։ Որովհետև կարևոր չի թե մարդը ինչ գույնի նա։

  • Ի՞նչ կետ/կետեր կհանեք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից։

Պատասխան

Ես չեմ ուզում ոչ մի կետ հանել մարդու իրավունքների Հռչակագիր։ Որովհետև իմ համար ամեն մի կետ շատ կարևորա։

  • Պատկերացրեք իրավիճակ երբ պետք է առանձնացնեք Հռչակագրից 10 հիմնարար իրավունքներ։ Որոո՞նք կընտրես։

Պատասխան

1․ Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և
իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են
միմյանց վերաբերվել եղբայրության ոգով:

2․Յուրաքանչյուր ոք ամենուր իրավունք ունի ճանաչվելու որպես իրավասուբյեկտ:

3․Բոլորը հավասար են օրենքի առջև և, առանց որևէ խտրականության, ունեն
օրենքով հավասար պաշտպանվածության իրավունք:

4․Յուրաքանչյուր ոք ունի կյանքի, ազատության և անձի անձեռնմխելիության
իրավունք:

5․Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի:

6․ 1 մաս։ Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ու միավորումներ կազմելու
իրավունք:

2 մաս։ Ոչ ոքի չի կարող հարկադրվել անդամակցելու որևէ միավորման:

7․

Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի, այդ թվում՝ աշխատանքային
ժամերի ողջամիտ սահմանափակման և վճարովի պարբերական արձակուրդների
իրավունք
:

8․ Յուրաքանչյուր ոք, իր իրավունքների և պարտականությունների սահմանման և
իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի դեպքում, ունի լիակատար
հավասարության պայմաններում անկախ և անկողմնակալ դատարանի կողմից
արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք:

9․ Ոչ ոք չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի, բնակարանի կամ
նամակագրության նկատմամբ կամայական միջամտության, ինչպես նաև՝ որևէ
ոտնձգության իր պատվի ու հեղինակության նկատմամբ: Յուրաքանչյուր ոք ունի նման
միջամտությունից կամ ոտձգությունից օրենքով պաշտպանվելու իրավունք:

10․ 1 մաս։ Յուրաքանչյուր ոք ունի տվյալ պետության սահմաններում ազատ
տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

2 մաս։ Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, այդ թվում՝ սեփական երկրից մեկնելու և իր
երկիրը վերադառնալու իրավունք

0

13— 24 сентября

Урок первый

Նախագիծ՝ «Ներկայացնում ենք մեր քոլեջը»

Употребление союза чтобы стр. 13-14 из рабочей тетради.

Прямая и косвенная речь.

Текст для чтения.

Домашняя работа

  • Прочитать текст.
  • Выполнить задания к тексту. Со словами из словаря составить предложения.

Урок второй 

Чтение

  • Местоимения ОН, ОНА, ОНО употребляются с н после предлогов, например:
    горжусь им, ей, НО вместе с ним, с ней. 
  • В словах ЕГО/НЕГО пишется «г», а произносится «в».
  • идти к (ты)______тебе
    приглашать (вы)____________вас
    говорить обо (я)_______
    слушать (она)______ее
    управлять (вы)_________вами
    любить (она)_______________ее
    думает о (мы)_________мне
    пойти к (они)______ему
    ругать (они)_____их
    помочь (мы)_________нам
    учить (мы)__________нас
  • Поставить местоимения в нужном падеже. Горжусь ( она) ей, посмотрел на ( они)них, подошёл к ( он ) ему, позвонил ( она )ей., помогал ( они)им., спросил про ( он )него , люблю ( он )его…, поздоровался с ( он ) …ним….. хвалил ( она )ее!
  • второе задание. Ответить на вопросы местоимениями. Перенесли к кому? ……Ко Мариам….., Беспокоились о ком?……о дочке…., Обиделись на кого?…на подругу!
  • Тест: Употреби личные местоимения в дательном падеже
  • Тест: Употреби личные местоимения в винительном падеже
  • Тест: Употреби личные местоимения в творительном падеже
  • Тест: Употреби личные местоимения в предложном падеже
  • Тест: Употреби личные местоимения в нужном падеже
  • Тест: Найди местоимение в правильном падеже

Домашняя работа 

Прочитайте текст.

С новыми словами из словаря составьте предложения.

Выполните задания к тексту.

Урок третий

Активные и пассивные конструкции стр. 17.

Текст для чтения и обсуждения.

Р. Брэдбери «Ржавчина». 

А.П. Чехов «Крыжовник»

Домашняя работа 

Самостоятельно найдите известные, необычные произведения искусства, которые хранятся в армянских музеях, расскажите о них в своих блогах, подготовьте фотоматериалы к своим рассказам. Используйте словарь из текста.

0

Ավետիք Իսահակյանի Կենսագրություն և գրական ստեղծագործություն

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։

Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…», – սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։

1919-1921 թվականներին, Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլիրյանի մասին։ Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։ Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։ Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։ Թեհլերյանի հետ, Թալեաթ փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը։ 1921 թվականի մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին։ Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում։ Հետևաբար Ավետիք Իսահակյանը Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում։ Այս տեղեկությունները հաստատվեցին հետագայում, նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակների ու գրառումների միջոցով։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ։ Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա։ Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»։ Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու Արտաշես Գևորգյանն է, որը 1922 թվականի ամռանը Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչ Ջեմալ փաշային։

1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանըը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930 թվականին և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականը՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946-1957 թվականներին Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1963 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

0

Ավետիք Իսահակյան

***

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես, Սարերըդ կորած երկնի մովի մեջ. Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ, Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:

Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք, Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ, Երնեկ ունենամ հազար ու մի կյանք, Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:

Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ, Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն. Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,- Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-

-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք, Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…

Բարբառային բառեր

բալեքըդ
արուն
քու
երնեկ
բալեքիդ
ինձի
Էն
ազիզ

0

Առաջադրանքներ 7

1․Հետևյալ բաղադրյալ բառերի միջև գծիկ դնել, որտեղ որ անհրաժեշտ է․

Ձեռքից ձեռք, անթիվ-անհամար, տիեզերագնաց- օդաչու, փողոցից փողոց, հինգ-վեց, տասից տասնհինգ, փունջ-փունջ, մուգ կարմիր, բաց կանաչ, տխուր-տրտում։ 

2․ Գրել մեկ բառով․

Արյուն-քրտինք թափել, փշուր-փշուր անել, գալար-մալար գալ, երդում-պատառ ուտել, խաղք-խայտառակ դառնալ, պատառ-պատառ անել, զինաթափ անել, թիկն տալ, կուչ գալ։

Արյուն-քրտինք թափել- Չարքաշ աշխատանք կատարել

փշուր-փշուր անել- ջարդել

գալար-մալար գալ- գալարվել

երդում-պատառ ուտել- երդվել

խաղք-խայտառակ դառնալ- խայտառակվել

պատառ-պատառ անել- պատառոտել

զինաթափ անել- զինաթափել

թիկն տալ- թիկնել

կուչ գալ- կծկվել

3. Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը:

Առաջադրված հարցը դժգոհությունների (տեղի տվեց, տեղիք տվեց)։

Աբովյան (փողոցի վրա, փողոցում) մի նոր սրճարան է բացվել։

Գեղեցիկը (հասկացություն, հացկացողություն) է գեղագիտության մեջ։

Գյուղում պարբերաբար կրկնվող հողի (սողանքները, սահանքները) մեծ խնդիրներ էին առաջացնում բնակչության շրջանում։

4․Նշել թվերի ճիշտ հերթականությունը, որը համապատասխանում է նախադասությունների տրամաբանական հաջորդականությանը։ 

2․ Նրանք կամենում են հափշտակել Շահանդուխտին:

4․ Այդ դեպքից հետո ժայռը կոչվում է Շահանդուխտի քերծ:

3․ Թշնամիներին գերի չընկնելու համար աղջիկը ձիով թռչում է բարձր ժայռի գագաթից ու անվնաս իջնում Որոտան գետի ափին։

1․Շահանդուխտ անունով մի աղջիկ հարս գնալիս ենթարկվում է անօրենների հարձակմանը:

Skip to toolbar