0

Հայրենիքը մեր բանաստեղծների աչքերով

Սեպտեմբերի 1-ին մենք անցանք 4 բանաստեղծություններ հայրենիք մասին։ Առաջին մենք անցանք Եղիշե Չարենցի` հայրենիքում բանաստեղծություն։ Որտեղ ինձ ամենաշատը դուր եկավ որ ասումա` Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի։ Երկրորդ մենք անցանք Համո Սահյանի` Հայաստան ասելիս։ Որտեղ ինձ ամենաշատը դուր եկավ որ ասումա` Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է։  Երրորդ մենք անցանք Ավետիք Իսահակյանի` էյ ջան հայրենիք։ Որտեղ ինձ ամենաշատը դուր եկավ որ ասումա` Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք։ Չորրորդ մենք անցանք Վահագն Դավթյանի՝ Մի փոշոտ, փափուկ ճամփա։ Որտեղ ինձ ամենաշատը դուր եկավ որ ասումա՝ Ուզում ես գնա՜լ, գնա՜լ Ու փարվել Արարատին…։ Ես սովորեցի թե հայ հայտնի բանաստեղծները ինչպես է սիրում իր հայրենիքը։ Ինձ այս 4 բանաստեղծություններ շատ դուր եկան։ Ես չեմ կարող ասել մեկ ավելի լավն իսկ մյուս վատը։ Որովհետև այս 4 բանաստեղծություններ այպեսի բանաստեղծություններ որ յուրաքանչյուր հայ պիտի իմանա։

0

Վահագն Դավթյան- Մի փոշոտ, փափուկ ճամփա

Մի փոշոտ, փափուկ ճամփա,

Փշատի փոշոտ ծառեր,

Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք

Ու արև, արև, արև…

Կատարին` լույսից շիկնած

Մի թեթև ամպի ծվեն,

Արարատ լեռն է ցոլում`

Նյութեղեն – աննյութեղեն…

Ուխտավոր հոգնած մի հով

Անցնելով բարդուց բարդի,

Գնում է, ծունկի իջնում

Խորանում Արարատի:

Մի փոշոտ, փափուկ ճամփա,

Փշատի փոշոտ ծառեր,

Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք

Ու արև, արև, արև…

Հովի հետ այդ ուխտավոր

Անցնելով բարդուց բարդի,

Ուզում ես գնա՜լ, գնա՜լ

Ու փարվել Արարատին…

Skip to toolbar