1․Կազմիր նախադասություններ հետևյալ զույգերով․

քաղաքական — քաղաքային

Ես տեսել եմ մի քաղաքական գործչի։

Քաղաքային տրանսպորտը լավ է աշխատում։

տնական — տնային

Ես ուտում եմ տնական հավի միս։

Ես անում եմ իմ տնային աշխատանք։

ցեղական — ցեղային

Ցեղական ցուլիկները լավ կաթ տվեցին այս տարի։

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և արևելյան շրջաններում առաջին ցեղային միությունները հիշատակվում են սեպագրերում։

2․Կազմիր անձնանուններ հասարակ գոյականներից։

ծաղիկ, գեղեցիկ, վահան, արև, կտրիճ։

3․Գրիր 10 դարձվածք, որոնց մեջ կենդանու անուն կա և բացատրիր իմաստները։

  1. ագռավի պես կռռալ- Չար բան ասել՝ գուշակել
  2. էշի գլուխ- Հիմար, անմիտ, տխմար
  3. էգ առյուծ- Տղամարդկանց մեջ մեծ հաջողություն ունեցող և բարձրաշխարհիկ միջավայրում նշանակալից դիրք գրավող կին
  4. օձի լեզու- 1. Շատ ճարտար լեզու,2. Չար լեզու ունեցող:
  5. Ինչպես ձուկը ջրում – անկաշկանդ, լավ զգալ որևե տեղ, իրեն ազատ
  6. Կատու դառնալ — Հնազանդվել, խեղճանալ
  7. Կարապի երգ — Վերջին երգ, տաղանդի վերջին արտահայտություն
  8. Կարասն ընկած մուկ- Անելանելի, խեղճացած վիճակում գտնվող մարդ
  9. Կրծքին օձ տաքացնել — Հոգ տանել, սիրել մի մարդու, որը հետագայում դավաճանությամբ է պատասխանում
  10. կապած շուն- կատաղած մարդ