0

Կենսաբանություն սեպտեմբեր ամսվա ամփոփում

1․Կենսաբանությունը որպես գիտություն։

Պատասխան

Կենսաբանություն, բիոլոգիա, բնական գիտություն, որն ուսումնասիրում է կյանքը և կենդանի օրգանիզմները, դրանց ֆիզիկական և քիմիական կառուցվածքը, գործառույթը, զարգացումը և էվոլյուցիան։

2․Կենսաբանությության մասնաճյուղերը և կապը այլ գիտությունների հետ։

Պատասխան

Առաջինը ծագել և զարգացել են բուսաբանություն ու կենդանաբանությունը։ Կենսաբանություն կապ ունի Ֆիզիկայի, քիմիայի հետ։

3․Կենսաբանության համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման առարկա։

Պատասխան

Համակարգային կենսաբանությունը բարդ կենսաբանական համակարգերի հաշվարկային և մաթեմատիկական վերլուծություն և մոդելավորում է: … Մարդու գենոմի նախագիծը կենսաբանության մեջ կիրառական համակարգերի մտածողության օրինակ է, որը հանգեցրել է գենետիկայի կենսաբանական բնագավառի խնդիրների վրա աշխատելու նոր, համատեղ եղանակների:

4․Կենդանի բնության ուսումնասիրման մեթոդները։

Պատասխան

Դիտումը, փորձը և չափումները։

5․Ինչ է իրանից ներկայացնում կենսաբանություն առարկան։

Պատասխան

Կենսաբանությունը գիտության այն ճյուղն է, որը զբաղվում է կենդանի օրգանիզմների և նրանց կենսական գործընթացների հետ: Կենսաբանությունը ներառում է տարբեր ոլորտներ, ներառյալ բուսաբանությունը, պահպանությունը, էկոլոգիան, էվոլյուցիան, գենետիկան, ծովային կենսաբանությունը, բժշկությունը, մանրէաբանությունը, մոլեկուլային կենսաբանությունը, ֆիզիոլոգիան և կենդանաբանությունը:

0

Առաջադրանքներ 10

1․ Սյունակներից ընտրիր մեկական արմատ և կազմիր 5 բարդ բառ։

Խոսք քանդել Խոսքակռիվ

Գարի բխել Գարեհաց

Տուն հող Տունքանդել

Առատ կռիվ Առատաբուխ

Սև հաց

Հուր Փառք Հրազեն

Դուռ Ջբաղվել Դռանկից

Միտք Ջենք Մտազբաղ

Սին վստահ Սնափառ

Ինքը կից Ինքնավստահ

2. Գտնել հոմանիշները

Արգավանդ — հուռթի, բերրի, պտղաբեր, հարուստ, առատ, ճոխ, բարեբեր, բեղուն, արգասաբեր, բեղմնավոր:

0

Առաջադրանքներ 9

1.Տրված բառերի առաջ հատկանիշ արտահայտող երկու բառ գրիր։

առավոտ- գեղեցիկ, բարի

երկինք- կապույտ, ամպամած

աղբյուր- գեղեցիկ, քաղցրահամ

օրիորդ-գեղեցիկ, բարի

անտառ- մութ, լուսավոր

փողոց- վտանգավոր, մարդաշատ

քաղաք- մեծ, գխավոր

վերաբերմունք֊ մտերմիկ, սիրալիր

զեփյուռ֊աշնանային, հաճելի

կածան ֊խորդուբորդ, անանցանելի

2. Տրված բառերի դիմաց գրի՛ր երկու հոմանիշ։

Արգավանդ- բեղուն, բազմաբեր

Գեղանի- Գեղեցիկ, սիրուն

Համարձակ- վստահ, բարձրագլուխ

Տանջանք- Չարչարանք, տառապանք

Զեփյուռ- սյուք, հովիկ

Աժդահակ- հսկա, ահռելի

Խարխուլ-կիսավեր, քարաքունդ

0

Հայրենիքը մեր բանաստեղծների աչքերով

Սեպտեմբերի 1-ին մենք անցանք 4 բանաստեղծություններ հայրենիք մասին։ Առաջին մենք անցանք Եղիշե Չարենցի` հայրենիքում բանաստեղծություն։ Որտեղ ինձ ամենաշատը դուր եկավ որ ասումա` Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի։ Երկրորդ մենք անցանք Համո Սահյանի` Հայաստան ասելիս։ Որտեղ ինձ ամենաշատը դուր եկավ որ ասումա` Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է։  Երրորդ մենք անցանք Ավետիք Իսահակյանի` էյ ջան հայրենիք։ Որտեղ ինձ ամենաշատը դուր եկավ որ ասումա` Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք։ Չորրորդ մենք անցանք Վահագն Դավթյանի՝ Մի փոշոտ, փափուկ ճամփա։ Որտեղ ինձ ամենաշատը դուր եկավ որ ասումա՝ Ուզում ես գնա՜լ, գնա՜լ Ու փարվել Արարատին…։ Ես սովորեցի թե հայ հայտնի բանաստեղծները ինչպես է սիրում իր հայրենիքը։ Ինձ այս 4 բանաստեղծություններ շատ դուր եկան։ Ես չեմ կարող ասել մեկ ավելի լավն իսկ մյուս վատը։ Որովհետև այս 4 բանաստեղծություններ այպեսի բանաստեղծություններ որ յուրաքանչյուր հայ պիտի իմանա։

0

Վահագն Դավթյան- Մի փոշոտ, փափուկ ճամփա

Մի փոշոտ, փափուկ ճամփա,

Փշատի փոշոտ ծառեր,

Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք

Ու արև, արև, արև…

Կատարին` լույսից շիկնած

Մի թեթև ամպի ծվեն,

Արարատ լեռն է ցոլում`

Նյութեղեն – աննյութեղեն…

Ուխտավոր հոգնած մի հով

Անցնելով բարդուց բարդի,

Գնում է, ծունկի իջնում

Խորանում Արարատի:

Մի փոշոտ, փափուկ ճամփա,

Փշատի փոշոտ ծառեր,

Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք

Ու արև, արև, արև…

Հովի հետ այդ ուխտավոր

Անցնելով բարդուց բարդի,

Ուզում ես գնա՜լ, գնա՜լ

Ու փարվել Արարատին…

0

Առաջադրանքներ 8

1․Կազմիր նախադասություններ հետևյալ զույգերով․

քաղաքական — քաղաքային

Ես տեսել եմ մի քաղաքական գործչի։

Քաղաքային տրանսպորտը լավ է աշխատում։

տնական — տնային

Ես ուտում եմ տնական հավի միս։

Ես անում եմ իմ տնային աշխատանք։

ցեղական — ցեղային

Ցեղական ցուլիկները լավ կաթ տվեցին այս տարի։

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և արևելյան շրջաններում առաջին ցեղային միությունները հիշատակվում են սեպագրերում։

2․Կազմիր անձնանուններ հասարակ գոյականներից։

ծաղիկ, գեղեցիկ, վահան, արև, կտրիճ։

3․Գրիր 10 դարձվածք, որոնց մեջ կենդանու անուն կա և բացատրիր իմաստները։

  1. ագռավի պես կռռալ- Չար բան ասել՝ գուշակել
  2. էշի գլուխ- Հիմար, անմիտ, տխմար
  3. էգ առյուծ- Տղամարդկանց մեջ մեծ հաջողություն ունեցող և բարձրաշխարհիկ միջավայրում նշանակալից դիրք գրավող կին
  4. օձի լեզու- 1. Շատ ճարտար լեզու,2. Չար լեզու ունեցող:
  5. Ինչպես ձուկը ջրում – անկաշկանդ, լավ զգալ որևե տեղ, իրեն ազատ
  6. Կատու դառնալ — Հնազանդվել, խեղճանալ
  7. Կարապի երգ — Վերջին երգ, տաղանդի վերջին արտահայտություն
  8. Կարասն ընկած մուկ- Անելանելի, խեղճացած վիճակում գտնվող մարդ
  9. Կրծքին օձ տաքացնել — Հոգ տանել, սիրել մի մարդու, որը հետագայում դավաճանությամբ է պատասխանում
  10. կապած շուն- կատաղած մարդ
0

Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները

1․  Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Թվարկե՛ք երկրագնդի աշխարհագրական գոտիները: Ի՞նչ տարբերություն կա հիմնական և անցումային գոտիների միջև, ինչո՞վ է մի գոտին տարբերվում մյուսից: 

Պատասխան

Աշխարհագրական գոտիները, որոնք հիմնականում ձգվում են արևմուտքից արևելք, և որոնց առանձնացման հիմքում դրված են ջերմային պայմաններն ու մթնոլորտի ընդհանուր շրջանառության առանձնահատկությունները (տիրապետող օդային զանգվածի աշխարհագրական տիպը): Երկրագնդի վրա առանձնացնում են 13 աշխարհագրական գոտի. հասարակածային և յուրաքանչյուր կիսագնդում՝ մերձհասարակածային, արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային և բռևեռային:

Անուններով և աշխարհագրական տեղաբաշխմամբ դրանք համընկնում են կլիմայական գոտիների հետ, ինչը միանգամայն օրինաչափ է: Հասարակածային, արևադարձային, բարեխառն և բևեռային գոտիները համարվում են հիմնական կամ գլխավոր, իսկ <<մերձ>> նախածանցով սկսվողները՝ մերձհասարակածային, մերձարևադարձային և մերձբևեռային գոտիները՝ անցողիկ: Անցողիկ գոտիները գտնվում են հիմնական գոտիների միջև և, ի տարբերություն դրանց, չունեն տիրապետող օդային զանգվածները:

2. Ինչո՞վ են նման և տարբեր աշխարհագրական գոտին ու աշխարհագրական զոնան:

Պատասխան

Աշխարհագրական տարբեր գոտիներ կազմված են տարբեր թվով զոնաներից, և դա պայմանավորված է տվյալ գոտու ընդգրկված տարածքից, ձգվածությունից, նրա սահմաններում ջերմության և խոնավության փոխհարաբերակցությունից և մի շարք այլ պայմաններից: Օրինակ՝ հասարակածային գոտում առանձնացվում է ընդամենը մեկ զոնա (հասարակածային խոնավ անտառներ), իսկ բարեխառն գոտում, որն ամենահամասեռն է, յոթ զոնա (տայգայի, խառն անտառների, լայնատերև անտառների, անտառատափաստանների, տափաստանների, կիսանապատաների և անապատների):

Հարթավարային շրջաններում սովորաբար զոնաները տարածվում են արևմուտքից արևելք և ճիշտ են արտացոլում օրինաչափության էությունը: Բայց աշխարհագրական համալիր պայմաններից կախված առանձին զոնաներ կարող են շեղվել զոնալ բնույթից տարածվելով միջօրեականների ուղղությամբ (օրինալ՝ Հյուսիսային Ամերիկայում): Աշխարհագրական թաղանթիի զարգացման գործընթացի մեջ կարևոր են նաև ազոնալ (ոչ զոնայական) որևույթնորի դերը, որոնց ծագմումն ու զարգացումը կապված է ոչ թե Արեգակի, այլ երկրագնդի ներքին ջերմության հետ: Աշխարհագրական առումով ազոնալ երևույթներից առանձնապես կարևոր են երկրակեղևի տարաբնույթ շարժումները, որոնց հետ կապված են լեռնային համակարգերի գոյացումը, հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը և այլն: Այդ բոլոր երևույթներն անընդհատ փոխում են ջրի և ցամաքի բաշխվածությունը, նրա ներքին կառուցվածքը՝ համապատասխան փոփոխություններ մտցնելով նաև բնատեսքերի (լանդշաֆտ) մեջ: Լեռնային շրջաններում զոնայականությունը կարծես վերանում է՝ իր տեղը զիջելով ազոնալ վերընթաց գոտիականությանը:

3. Ի՞նչ է զոնայականությունը և ազոնայականությունը:

Պատասխան

Զոնայականությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ բնական բաղադրիչների ու
դրանցից կազմված բնական համալիրների օրինաչափ փոփոխումն է: Զոնայականության
գլխավոր պատճառը Երկրի գնդաձևությունն է, որի հետևանքով, ըստ աշխարհագրական
լայնությունների, արեգակնային էներգիան բախշվում է անհավասարաչափ:

4. Ի՞նչ է վերընթաց գոտիականությունը: Ինչո՞ւ են փոխվում բնության բաղադրիչները ըստ բարձրության:

Պատասխան

Վերընթաց գոտիականությունը պայմանավորված է, ըստ բարձրության, կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի նվազման և խոնավության ավելացման հետ: Վերընթաց գոտիականության օրինաչափությունը յուրահատուկ է լեռնային բոլոր երկրներին: Այս օրինաչափությունը առաջին անգամ նկարագրել է գերմանացի նշանավոր աշխարհագրագետ, բնախույզ և ճանապարհորդ Ա. Հումբոլդը, երբ 1799-1804 թթ. ճանապարհորդում էր Հարավային Ամերիկայով: Վերընթաց գոտիականությունը մեծ ընդհանություն ունի հորիզոնական զոնայականության հետ. գոտիների հերթափոխը լեռներում բարձրանալիս կատարվում է նույն հաջորդականությամբ, ինչ հարթավայրերում հասարակածից դեպի բևեռները շարժվելիս: Սակայն բնական գոտիները լեռներում փոխվում են ավելի արագ, քան բնական զոնաները հարթավայրերում: Բացի այդ՝ վերընթաց գոտիականությունը լեռներում պայմանավորված է ոչ միայն բարձրության փոփոխությամբ, այլև լեռնային ռելիեֆի առանձնահատկությամբ: Այդ գործում մեծ դեր է խաղում լեռնալանջերի դիրքադրությունը: Վերընթաց գոտիականությունն ամբողջությամբ աչքի է ընկնում առավել մեծ բազմազանությամբ, քան հորիզոնական զոնայականությունը հարթավայրերում: Սակայն հորիզոնական զոնայականության և վերընթաց գոտիականության միջև գոյություն ունի սերտ կապ: Լեռներում վերընթաց գոտիականությունը սկսվում է հարթավայրերի այն նույն բնական զոնայով, որում գտնվում են լեռները: Այսպես՝ Հարավային Ամերիկայի խոնավ հասարակածային անտառների զոնայում գտնվող Անդյան լեռների ստորին գոտին նույնպես կազմում են այդ անտառները, որոնք, ըստ բարձրության, հաջորդում են լեռնային անտառային, բարձրալեռնային անտառների, բարձրալեռնային մարգագետինների ու ձյան գոտիները: Վերընթաց գոտիների թիվը կախված է լեռան բարձրությունից և նրա տեղադիրքից: Որքան բարձր է լեռը, և որքան այն մոտ է գտնվում հասարակածին, այնքան հարուստ է նրա գոտիների կազը:

5. Պատկերե՛ք հասարակածային գոտում գտնվող երևակայական մի շատ բարձր լեռ և նրա վրա սխեմատիկորեն ցո՛ւյց տվեք այն բոլոր գոտիները, որոնք հարթավայրերում տարածվում են հասարակածից մինչև բևեռները:

0

Сентябрьский флешмоб для 9-12 классов

Электронная почта *

gevorg.aleqsanyan@mskh.am

Школа

  • Колледж
  • Старшая школа
  • Средняя школа
  • Южная школа
  • Западная школа
  • Восточная школа
  • Северная школа

Имя фамилия, класс *

Геворг Алексанян 1-2 курса

1. Словообразование – активный процесс языка, образование новых слов в языке происходит постоянно, в связи с теми или иными реалиями времени. Иногда такие слова необычны, непривычны, режут слух. Такими словами, например, являются в современном русском языке слова “клипорежиссер”, “телехулиганы”,” фотооригинал”. Можешь ли ты найти слово на русском языке, которое непосредственно связано с нашей реальностью, с жизнью нашего комплекса “ Мхитар Себастаци”?

Любительское дизайнер

2.В русском языке есть суффиксы, несущие в себе отрицательное оценочное значение. Используются для всякого ро¬да оценок Например, суффиксы отрицательной оценки -щин-а, -ух-а (по образцу «деревенщина», «голодуха») распространены в наименованиях общественно-политических течений, явлений со¬циального плана: сталинщина, митинговщина, беспредельщина, развлекуха, степуха (стипендия).Можешь ли ты составить новые слова с этими суффиксами, чтоб они были связаны с нашей действительностью, с твоей жизнью?Мой ответ

3. Исправьте предложения, в которых конструкция с предлогом употреблена неверно: 1. Согласно приказа ректора университет готовит пакет документов на получение статуса научно-исследовательского университета. 2.Благодаря тому, что график нарушен, фирме приходится работать особенно напряженно. 3. По окончанию занятий все должны получить диплом бакалавра. 4. Вопреки указанных положений, на заводе продолжается нарушение техники безопасности.

1.по приказу ректора, университет готовит пакет документов для получения статуса научно-исследовательского университета. 2.Благодаря тому, что график сломался, компания вынуждена работать напряженно 3.После окончания курса все должны получить степень бакалавра. 4.Вопреки указанным положениям, на заводе продолжаются нарушения техники безопасности.

4 .Скульптура малых форм очень распространена в России. Как называется глиняная расписная игрушка, которая была очень популярна в одном из районов России?

Дымковская игрушка – русская глиняная игрушка, расписанная и обожжённая в печи. Название происходит от места производства слобода Дымково Вятской губернии․

5. Напишите свое отношение к следующей мысли: Карьера не является критерием счастья, человек вполне может довольствоваться малым. А заниматься нужно только тем, что тебе интересно.

Я согласен с той мыслью деньги важны. Но важнее та работа, которую мы выполняем с любовью и нам интересна

0

Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ է սոցիալական ազատությունը։

Պատասխան


Սոցիալական ազատությունը կարելի է սահմանել որպես թույլատրվածի շրջանակում ազատորեն
գործելու հնարավորություն: Սոցիալական ազատությունը ենթադրում է որոշակի
սահմաններ. մենք ազատ ենք անելու միայն այն գործողությունները, որոնցով չենք
խանգարում հասարակության մյուս անդամներին ևս ազատ լինել: Այլ կերպ՝ ինչպես
հայտնի ասացվածքն է ասում՝ իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ
սկսվում է ուրիշի ազատությունը:

  • Ի՞նչ կետ/կետեր կավելացնեք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։

Պատասխան

1․ Որ մարդիկ ռասիստներ չէ լինել։ Որովհետև կարևոր չի թե մարդը ինչ գույնի նա։

  • Ի՞նչ կետ/կետեր կհանեք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից։

Պատասխան

Ես չեմ ուզում ոչ մի կետ հանել մարդու իրավունքների Հռչակագիր։ Որովհետև իմ համար ամեն մի կետ շատ կարևորա։

  • Պատկերացրեք իրավիճակ երբ պետք է առանձնացնեք Հռչակագրից 10 հիմնարար իրավունքներ։ Որոո՞նք կընտրես։

Պատասխան

1․ Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և
իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են
միմյանց վերաբերվել եղբայրության ոգով:

2․Յուրաքանչյուր ոք ամենուր իրավունք ունի ճանաչվելու որպես իրավասուբյեկտ:

3․Բոլորը հավասար են օրենքի առջև և, առանց որևէ խտրականության, ունեն
օրենքով հավասար պաշտպանվածության իրավունք:

4․Յուրաքանչյուր ոք ունի կյանքի, ազատության և անձի անձեռնմխելիության
իրավունք:

5․Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի:

6․ 1 մաս։ Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ու միավորումներ կազմելու
իրավունք:

2 մաս։ Ոչ ոքի չի կարող հարկադրվել անդամակցելու որևէ միավորման:

7․

Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի, այդ թվում՝ աշխատանքային
ժամերի ողջամիտ սահմանափակման և վճարովի պարբերական արձակուրդների
իրավունք
:

8․ Յուրաքանչյուր ոք, իր իրավունքների և պարտականությունների սահմանման և
իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի դեպքում, ունի լիակատար
հավասարության պայմաններում անկախ և անկողմնակալ դատարանի կողմից
արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք:

9․ Ոչ ոք չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի, բնակարանի կամ
նամակագրության նկատմամբ կամայական միջամտության, ինչպես նաև՝ որևէ
ոտնձգության իր պատվի ու հեղինակության նկատմամբ: Յուրաքանչյուր ոք ունի նման
միջամտությունից կամ ոտձգությունից օրենքով պաշտպանվելու իրավունք:

10․ 1 մաս։ Յուրաքանչյուր ոք ունի տվյալ պետության սահմաններում ազատ
տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

2 մաս։ Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, այդ թվում՝ սեփական երկրից մեկնելու և իր
երկիրը վերադառնալու իրավունք

1 2 3 4 5
Skip to toolbar