0

Վիրուսներ Պատմություն, Անվան ծագում, Կառուցվածք, Ամրացում և Թափանցում

Կովի ոլոռի խճանկարի վիրուսի տեսքը

Պատմություն

Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոչ բոլոր հիվանդություններն են պայմանավորված բակտերիաներով, նախակենդանիներով և մանրադիտակային սնկերով։ Լուի Պաստյորը այդպես էլ չկարողացավ գտնել կատաղության հարուցիչը՝ ենթադրելով, որ հարուցիչը չափից դուրս փոքր է լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար։ Չարլզ Շամբերլանդը ստեղծեց մի ֆիլտր (Շամբերլանդի ֆիլտր կամ Շամբերլանդ-Պաստյորի ֆիլտր), որի անցքերը բակտերիաներից փոքր էին։ 1892 թվականին ռուս կենսաբան Դմիտրի Իվանովսկին օգտագործեց այս ֆիլտրը ծխախոտի խճանկարի վիրուսի ուսումնասիրությունների համար։ Նա ցույց տվեց, որ վարակված ծխախոտի բույսի տերևներից ստացված հյութը շարունակում է պահպանել իր վարակունակությունը նույնիսկ Շամբերլանդի ֆիլտրով ֆիլտրումից հետո։ Իվանովսկին ենթադրում էր, որ հիվանդության պատճառը բակտերիաների արտադրած թույներն են։

Շարունակել կարդալ
0

Կողք կողքի․ ազգային փոքրամասնություններ` Մոլոկաններ

Ովքե՞ր են մոլոկանները։

Պատասխան

ռուսական կրոնական շարժում է (կրոնական փոքրամասնություն), որ
առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին, Տամբովի գավառում։ Մոլոկանների կրոնական
ուղղությունը առաջացել է դուխոբորների աղանդից և պահպանել վերջինիս
վարդապետության և ծեսերի մեծ մասը: Կրոնական ուղղության հիմնադիրն է Սիմոն
Ուկլեինը: «Մոլոկան» անունը տրվել է դեռ 1765 թվականին: Անվանումը կապում են
ավետարանական «հոգևոր կաթի» (словесное молоко)՝ իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի
ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։ Մոլոկանները
իրենց «Հոգևոր քրիստոնյաներ» են անվանում և իրենց ընդունած մոլոկան անունը
բացատրում են նրանով, որ իրենց դավանած վարդապետությունը այն օգտագործվող կաթն
է, որի մասին խոսվում է Սուրբ Գրքի մեջ:

Շարունակել կարդալ
0

Առաջադրանքներ` 22․11- 27․11․2021թ․

Առաջադրանք 1․ Հայակական լեռնաշխարհի լեռնագրություն

  • Վերլուծել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները:

Պատասխան

Ֆիզիկական քարտեզներում տեսնում եք, որ Հարավարևմտյան Ասիայի բարձրավանդակների շարքում Հայաստան աշխարհը պատկերված է որպես կենտրոնական դիրք գրավող տարածք, որը կրում է Հայկական լեռնաշխարհ անվանումը։ Նրանից արևմուտք տարածվում է Փոքրասիական բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ Իրանական բարձրավանդակն է։ Ֆիզիկաաշխարհագրական դիրքի նկարագիրը դրանով չի սպառվում։ Նրա հյուսիսում Կովկասյան Մեծ լեռնաշղթան է, հարավում ՝ Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները։

Շարունակել կարդալ
0

Տնից-տուն,Գյուղից-գյուղ՝ Նարեկենց տանը

Մենք ուրբաթ օր գնացել եք մեր ընկեր Նարեկի տուն, Նարեկ ապրում են Արմավիրի մարզում։ Ես գնալու ընթացում նկատել եմ Մեծամորի ատոմակայանը բայց ցավոք սրտի չեմ կարողացել նկարել որովհետև մի քիչ հեռու ենք։ Ճանապարհ շատ գեղեցիկ էր։ Մենք ծանոթացանք տան անդամներին հետ, ծանոթացանք տան հետ։ Հետո մենք  ընդմիջում արեցինք և հետո գնացինք ուսումնասիրեցին թե ինչպես են մշակում քարեր։ Հետո մենք գնացինք Սարդարապատի հուշահամալիրի թանգարան։ Սարդարապատի հետո մենք եկանք Երևան։ Օրը շատ հետաքրքիր անցավ։

Շարունակել կարդալ
0

Առաջադրանք` բնութագրի Արտաշես Առաջինի

Որպես մարդ և Որպես թագավոր

բնութագրի

Արտաշես Ա կամ Արտաշես Բարեպաշտ կառավարել Ք.ա. 189 թ. – մոտ 160 թ.։ Նա եղել էր այն ժամանակ ամենահզոր արքան։ Արտաշես Ա մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել: Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ։ Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի։ Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ
0

Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը. Արտաշես Ա

Մեծ Հայքը Արտաշես Ա-ի գահակալության շրջանում

Սելեւկյան պետության կարճատեւ գերիշխանության տարիներին Անտիոքոս III-ը, Հայաստանը ջլատելու եւ իր տիրապետությունն այստեղ ամրապնդելու նպատակով, մի շարք սահմանային «աշխարհներ» ու գավառներ կտրեց Մեծ Հայքից եւ բռնակցեց շրջակա այլ երկրների:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ
0

Գրիգոր Զոհրապ | ԿԱՊԻԿԸ | (վերլուծություն)

Այս պատմությունը մի կապիկի մասին էր։ Ով ապրում է Գազաններ պահելու մետաղյա վանդակի մեջ։ Նրա հետ ապրում է նաև մի թութակ։ Թութակը միշտ մարդկային ծիծաղի պես ձայներ էր արձակում եւ բոլորին զվարճեցնում էր, իսկ կապիկը տարբեր հնարքներ էր կատարում։ Կապիկը սիրում են մի աղջկա ով նրա խնամում, կերակրում էր։ Կապիկը միայն աղջկան էր թույլ տալիս իրեն սիրել։ Կապիկն այնքան էր սիրում աղջկան, որ անգամ երբ տեսնում էր , որ նա տղամարդկանց հետ է խոսում խանդում էր։ Աղջիկը գնաց կապիկի մոտից։ Կապիկը չէ դիմացավ և ինքնասպան եղավ։

1 2 3 4 6
Skip to toolbar