1. Նկարագրեք Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  2. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Լոռու մարզի լեռնագրական միավորները։
  3. Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները։
  4. Ինչպիսի՞ն են մարզի ժողովրդավարական և տարաբնակեցման բնորոշ գծերը։
  5. Տվեք մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման բնութագիրը։
  6. Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։

1․ Լոռին ունի նպաստավոր աշխարհագրական դիրք։ Տարածքի կենտրոնական մասով անցնում է Հայաստանի գլխավոր երկաթուղին։ Հյուսիսային ուղղությամբ մարզը ելք ունի դեպի Վրաստան, իսկ արևմտյան ուղղությամբ՝ Գյումրու միջով դեպի թուրքիա, նաև դեպի մայրաքաղաք Երևան։

2․

Աչքասար լ․ -3196

Քարտխաչի լ-ցք․ — 2272

Ուրասար լ․ — 2992

Ջաջուռի լ-ցք․ — 1952

Սպիտակի լ-ցք․ — 2387

Պուշկինի լ-ցք․ — 2037

Բովաքար լ․ — 3016

Թեժ լ․ — 3101

Լալվար լ․ — 2543

3․ Լոռին Հայաստանի օգտակար հանածոներով հարուստ մարզերից է։ Հայտնի են հատկապես պղնձի ու բազմամետաղների ( Ալավերդի, Շամլուղ, Ախթալա, Թեղուտ), գրանիտի և զանազան այլ շինանյութերի հարուստ հանքավայրերը։ Մարզի գլխավոր գետը Դեբեդն է՝ Ձորագետ, Փամբակ, Մարցագետ գլխավոր վտակներով։ Մարզը հարուստ է նաև հանքային աղբյուրներով։

4․ Լոռու մարզն ունի բնակչության տարաբնակեցման յուրահատուկ պատկեր։ Բոլոր քաղաքները և գյուղական բնակավայրերի ճնշող մեծամասնությունը կենտրոնացված են մեջլեռնային գոգավորությունների հատակային մասում և Դեբեդ գետի ոչ ընդարձակ հովտում։ Մարզում գտնվում է Վանաձորը, որը բնակչության թվով ՀՀ-յում երրորդ քաղաքն է։

5․ Լոռու մարզը ՀՀ-ի բազմաճյուղ արդյունաբերություն և գյուղատնտեսություն ունեցող մարզերից է։ Արդյունաբերության արտադրանքի ծավալով ՀՀ-ի 10 մարզերի մեջ գրավում է 4-րդ տեղը։ Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, որտեղ առաջատարը ի սկզբանե եղել է ծանր արդյունաբերությունը։ Այստեղ են գտնվում Վանաձորի ջերմաէլեկտրակայանը, Ձորագետի ջրաէլեկտրակայանը և Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ Լոռու մարզի տնտեսության մյուս կարևոր ճյուղը քիմիական արդյունաբերությունն է։ խորհրդային տարիներին Վանաձորի և Ալավերդու ձեռնարկությունները թողարկում էին քիմիական թելեր, ծծմբաթթու և այլ նյութեր, որոնք արտահանում էին այլ հանրապետություններ և արտասահմանյան երկրներ։

6․ Բարենպաստ ՏԱԴ-ը, բազմազան բնական ռեսուրսները, որակյալ աշխատանքային ռեսուրսները, խոշոր կազմակերպիչ կենտրոնի առկայությունը նպաստավոր նախադրյալներ են ստեղծում մարզի տնտեսության և զբոսաշրջության զարգացման և համաչափ տեղաբաշխման համար։