0

Մարոն|Հովհաննես Թումանյան|

I

Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր․
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս։
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի։

Կարդալ ավելին
0

Առաջադրանքներ

Կրավորական կառույցի նախադասությունները դարձրեք ներգործական կառույցի:

Այդ ժամանակ վանքում պատարագ մատուցվեց կաթողիկոսի կողմից:

Այդ ժամանակ վանքում կաթողիկոսը պատարագ մատուցեց։

Կարդալ ավելին
0

Արմավիր (մայրաքաղաքի) մասին

Արմավիր մայրաքաղաք։ Արմավիր, գրաբար՝ Արմաւիր, գտնվում է Արմավիրի մարզային կենտրոն հանդիսացող Արմավիր քաղաքից 7/8 կմ հարավ-արևմուտք, Արարատյան դաշտում, այժմյան Արմավիրի մարզի (նախկին՝ Հոկտեմբերյանի շրջանի) Արմավիր, Հայկավան և Ջրաշեն, Նոր Արմավիր գյուղերի հարևանությամբ։
Խորենացու պատմագրության հիման վրա հայագետ-պատմաբան Միքայել Չամչյանի կողմից կազմած Հայկազունիների արքայատոհմի ժամանակագրության համաձայն, Հայկազունիներից՝ Արմենակ – Արամանյակը և նրա որդի Արամայիսը, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 21 – 20-րդ դարում Երասխաձորում հիմնեցին Արմավիր քաղաքական կենտրոնը։ Արմավիրը Ազա(նի) անունով մ.թա. 16-8-րդ դդ Դաշտային Էթիունի թագավորության Ազա(նի) երկրի կենտրոնն էր։ Մ.թ.ա. 8- 5-րդ դդ Արմավիրը ընդգրկվեց Վանի Արարատյան՝Ուրարտական կայսրության մեջ։ Արա Գ – Արգիշտի Ա Հայկազունիների Արմավիր մայրաքաղաքի արևմտյան ծայրամասում հիմնադրեց իրեն անունով բերդաքաղաք – վարչական կենտրոններից մեկը՝ Արգիշտիխինիլի, մ.թ.ա. 4-1-ին դդ՝ Երվանդունիների հայոց Արմավիր մայրաքաղաքը։ Մեծ Հայքի հավատքա-մշակութային կենտրոնը։ Ք.հ. 8-րդ դ Ա նախարարական տների կենտրոն էր, 9-13-րդ դդ՝ Արմավիր քաղաք։ 13-րդ դարից՝ Ալիսո և Բլուր գյուղ-ագարակներ։ Ավերվել է 18-րդ դարում։

Կարդալ ավելին
0

«Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա…/Հովհաննես Թումանյան/

* * *

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ:

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային:

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա

Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Skip to toolbar