Հարցեր և Առաաջադրանքներ
1. Ինչու՞ է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը:
Պատասխան՝
Հոսանքի տարբեր ազդեցությունները պայմանավորված են նրա քանակով, դրա համար էլ անհրաժեշտ է հոսանքի քանակական բնութագիր:
2. Ինչո՞վ է տարբերվում ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը քաոսային շարժումից:
Պատասխան՝
Երբ ազատ լիցքակիրները կատարում են ուղղորդված շարժում, հաղորդչի լայնական հատույթով որևէ ընտրված ուղղությամբ յուրաքանչյուր վայրկյանում տեղափոխված արդյունարար լիցքն այլևս զրո չէ:
3. Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն:
Պատասխան՝
Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակները, ապա այդպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք։
4. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, և ո՞րն է նրա միավորը: Հոսանքի ուժի ի՞նչ մասնային միավորներ գիտեք:
Պատասխան՝
Հաստատուն հոսանքի ուժ անվանում են հաղորդիչի լայնական հատույթով կամայական ժամանակում անցած լիցքի հարաբերությունն այդ ժամանակին․
Հաստատուն հոսանքի ուժը ցույց է տալիս, թե հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ 1վ-ում ինչ արդյունարար լիցք է անցնում։ Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորն անվանում են ամպեր ( կրճատ՝ Ա)՝ ի պատիվ Ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի։ Ամպերի սահմանման հիմքում հոսանքի մագնիսական ազդեցությունն է։ Ամպերից բացի՝ գործնականում հաճախ կիրառվում են նաև մասնային միավորներ՝ միլիամպեր ( մԱ), միկրոամպեր ( մկԱ)՝
5. Ինչպե՞ս որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:
Պատասխան՝
Եթե հոսանքի ուժը հայտնի է, ապա բանաձևից կարելի է որոշել այն q լիցքը, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով t ժամանակում․
q=It
6. Ինչպե՞ս է սահմանվում լիցքի միավորը` կուլոնը:
Պատասխան՝
Էլեկտրական լիցքի միավորը՝ կուլոնը ( Կլ)․
1 Կլ = 1 Ա * 1 վ = 1 Ա *վ։
7. Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ: Ո՞ր երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը:
Պատասխան՝
Ամպերաչափ անվանում են այն սարքը, որով չափում են հոսանքի ուժը: Ամպերաչափի գործողության սկզբունքը հիմնված է հոսանքի մագնիսական ազդեցության վրա: Որքան մեծ է ամպերաչափով անցնող հոսանքի ուժը, այնքան ավելի մեծ անկյունով է շեղվում ամպերաչափի սլաքը: Հենց սլաքը հանդիսանում է ուժի չափորոշիչը:
8. Ինչո՞վ է պայմանավորված ամպերաչափի սլաքի պտտման անկյունը:
Պատասխան՝
9. Ինչպե՞ս են միացնում ամպերաչափը շղթայում: Ինչու՞:
Պատասխան՝
Հոսանքի ուժը չափելու համար ամպերաչափն անհրաժեշտ է ներառել շղթայի մեջ՝ միացնելով այն սպառիչին հաջորդաբար: Հոսանքի ուժը շղթայի հաջորդաբար միացված տեղամասերում նույնն է:
10. Սպառիչների ո՞ր միացումն են անվանում հաջորդական: Ինչպե՞ս է ամպերաչափը միացվում այն սպառիչին, որտեղ հարկավոր է չափել հոսանքի ուժը:
Պատասխան՝
Եթե շղթայում կա մի քանի սպառիչ, որոնցից մեկի վերջը միացված է մյուսի սկզբին, ապա այդպիսի միացումը կոչվում է հաջորդական: Հոսանքի ուժը չափելու համար ամպերաչափն անհրաժեշտ է ներառել շղթայի մեջ` միացնելով այն սպառիչին հաջորդաբար, որտեղ հոսանքի ուժը չափում են: Ըստ որում, ոչ մի նշանակություն չունի` հետազոտվող սպառիչի ա՞ջ, թե՞ ձախ կողմում է միացված ամպերաչափը:
11. Ո՞ր գծագիրն են անվանում էլեկտրական շղթայի սխեմա:
Պատասխան՝
Սխեմա են անվանում այն գծագիրը, որտեղ էլեկտրական շղթայի յուրաքանչյուր տարր պատկերված է հատուկ պայմանական նշանով, և ցույց է տրված, թե ինչպես են այդ տարրերը միացվում իրար։
12. Ուշադիր նայելով 27-րդ ա նկարին` կնկատեք, որ ամպերաչափն ունի հավասարաչափ սանդղակ, այսինքն՝ սանդղակի բաժանման արժեքներն իրար հավասար են: Ինչու՞:
Պատասխան՝