1․Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։

Մեր թթենիները հինգ ամիս բերք էին տալիս: Մայիսի առաջին շաբաթները ճերմակում էին, հունիսին ՝ անուշանում էին: Հուլիսին, օգոստոսին այնպիսին էին լինում, որ մեղր էին դառնում, մատներս իրար էին կպչում: Օգոստոսի վերջերին, սեպտեմբերին ՝ չամիչ էր դառնում: Ճյուղերին էին մնում, կամ, գետնին էին թափվում: Չամիչներն էլ ՝ անուշ: Մինչև սեպտեմբեր ՝ կամ՛ իրենք իրենց կընկնեին, կամ՛ նոր կբուսնեին:

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Բայց մենք խնամում էինք մեր թթենիները: Մայիսից առաջ հարդարում էինք ծառերի տակ: Խիճ էր խոտ պետք է չմնար: Ծեփիչով ծեփում էինք: Լողով լողում էինք: Ագուգաներով ծածկում էինք առուների ցանցը: Այսինքն ՝ գետեզերքի մողիների, ուռիների, եղեգների ճյուղերով էինք փակում: Հողով ծեփում էին: Թունել էինք փակում, որպեսզի թթերը առուները չընկնեին: Գոմաղբ էինք լցնում արմատներին, շաբաթը մեկ ոռոգում էինք, ջրով ՝ ողողում:

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»