4 մակարդակ

☆1. Թեև Կոլումբիան մեր հայրենիքից գտնվում է հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, սակայն Կինդիո նահանգի կենտրոնը կոչվում է հենց այդպես:

Պատասխան`

Արմենիա

☆2. Այդպիսի պետությունների շարքում Ինդոնեզիան ամենամեծն է, երկրորդը Մադագասկարն է, Մեծ Բրիտանիան՝ յոթերորդը: Ի՞նչ ցուցանիշով են առանձնացված այս պետությունները:

Պատասխան`

Ինդոնեզիայում է գտնվում ամենամեծ ոսկու հանքը ՝ Գրասբերգի հանքը:

☆3. Նախկինում այդ երկիրը կոչվում էր Սուրբ Խաչի երկիր, իսկ ներկայիս անվանումը ստացել է այդտեղ տարածված ծառատեսակներից մեկի անվանումից:

Պատասխան`

Բրազիլիա

☆4. Ասում են, որ այդ պետության տարածքում արևը երբեք մայր չէր մտնում: Ո՞ր պետության մասին է խոսքը, եթե այդ պետության տարածքը ներկայումս փոքր է նախկին չափերից ավելի քան հարյուր անգամ:

Պատասխան`

Իսպանիա

☆5. Նոր Զելանդիայում այդ ընտանի կենդանիների թիվը գերազանցում է բնակչության թվին մոտ 20 անգամ: Ո՞ր կենդանու մասին է խոսքը:

Պատասխան`

Ոչխար

☆6. Կոստա Ռիկան համարվում է աշխարհի ամենախաղաղասեր երկիրը: Այս երկրում ո՞ր կառույցի բացակայությունն է մեզ թույլ տալիս այդպես մտածել:

Պատասխան`

Բանակի բացակայությունը։